«1 Նեփի 2. «Դու ջանասիրաբար փնտրել ես ինձ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 2
«Դու ջանասիրաբար փնտրել ես ինձ»
Տերը երբեմն պատվիրում է մեզ անել բաներ, որոնք հասկանալը կամ անելը դժվար է մեզ համար։ Երուսաղեմի ժողովրդին ապաշխարելու կոչ անելուց հետո Լեքին ընտանիքին տեղափոխեց անապատ՝ հնազանդվելով հայտնությանը։ Լամանի և Լեքիի նման տրտնջալու փոխարեն Նեփին լրացուցիչ հասկացողություն ստանալու համար դիմեց Տիրոջը և փափկացրեց իր սիրտը։ Այս դասը նպատակ ունի օգնել ձեզ Տիրոջը դիմելու ավելի մեծ ցանկություն զգալ, երբ Նա խնդրում է ձեզ դժվար բաներ անել։
Արձագանքել Տիրոջ խորհրդին
Պատկերացրեք, որ ներկա եք գերագույն համաժողովին, և Եկեղեցու նախագահը տալիս է խորհուրդ, որին հետևելը, կարծում եք, որ բարդ կլինի։ Համաժողովից հետո սկսում եք լսել, որ Եկեղեցու այլ անդամներ բողոքում են նրա խորհրդից և հարցնում են, թե մարգարեն ինչու խնդրեց մեզ անել դա։ Այդ փաստարկները լսելով՝ սկսում եք մտածել, թե դուք ինչ պետք է անեք։
-
Որո՞նք կարող են լինել անդամների բողոքներին ու քննադատությանն արձագանքելու որոշ բացասական ձևերը։
-
Որո՞նք են այս իրավիճակի դրական մոտեցումները։ Ի՞նչը կգոհացնի Տիրոջը։
1 Նեփի 2 հատվածում կտեսնեք, թե Լեքիի երեխաներն ինչ տարբեր ձևերով են արձագանքում Աստծո մարգարեության միջոցով իրենց տրված դժվար պատվիրանին։ Ուսումնասիրման ընթացքում փնտրեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ, եթե որևէ պահի թվա, որ մարգարեին հետևելը դժվար է։
Տերը Լեքիին պատվիրում է լքել Երուսաղեմը
Կհիշեք, որ Տերը Լեքիին պատվիրել էր նախազգուշացնել Երուսաղեմի ժողովրդին, որ կկործանվեն, եթե չապաշխարեն։ Կարդացեք 1 Նեփի 2.1–5 հատվածները և փնտրեք, թե ապաշխարություն քարոզելուց հետո Լեքին ինչ խորհուրդ ստացավ Տիրոջից։ Կարող եք դիտել նաև «Լեքին ընտանիքի հետ խորհրդակցում է Երուսաղեմը լքելու մասին» տեսանյութը (2:27), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Հեռավորությունը Երուսաղեմից մինչև Կարմիր ծովի սահմանները, որը կարող էր անցած լինել Լեքիի ընտանիքը, կազմում էր մոտ 200 մղոն (320 կիլոմետր)։ Օրեր շարունակ նրանք ճամփորդում էին շոգ ու անբերրի մի երկրով, որը հայտնի էր ավազակներով, որոնք էլ սպասում էին, որ կողոպտեին անպատրաստ ճամփորդներին։
-
Եթե լինեիք Լեքիի երեխաներից մեկը, ձեր կարծիքով ինչպե՞ս կարձագանքեիք այս իրավիճակին։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչ հարցեր կունենայիք։
-
Ձեր կարծիքով, Երուսաղեմը լքելու պատվիրանում Տերն ինչպե՞ս ողորմություն ցուցաբերեց։
Լեքիի ընտանիքի պատմության այս դժվար պահին մենք տեսնում ենք տարբեր արձագանքներ նրա երեխաներից։ Սուրբ գրություններում հիշատակվող անձանց համեմատումն ու հակադրումը սուրբ գրության ուսումնասիրման հմտություն է, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ յուրացնել որոշակի իրավիճակներում համապատասխանաբար արձագանքելու կարողությունը։ Ժամանակ տրամադրեք այս հմտությունը խորացնելու համար՝ ձեր օրագրում կազմելով ստորև ներկայացված աղյուսակին նման մի աղյուսակ, ընթերցելով յուրաքանչյուր սյունակում նշված հատվածները և աղյուսակում գրանցելով ձեր բացահայտումները։
Լամանի և Լեմուելի արձագանքը |
Նեփիի և Սամի արձագանքը |
---|---|
Լամանի և Լեմուելի արձագանքը | Նեփիի և Սամի արձագանքը |
Կարող եք դիտել նաև «Նեփին աղոթում է Լամանի և Լեմուելի համար» (6:02) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում և փնտրել այլ գաղափարներ, որոնք կարող եք ավելացնել ձեր աղյուսակում։
Մի պահ վերանայեք ձեր գրածը։ Մտածեք, թե որ գործողությունները կամ շարժառիթներն են ամենաշատը նման ձեր սեփականին։ Այս համեմատությունը կատարելիս ի՞նչ ցանկություններ, մտքեր կամ զգացողություններ եք ունենում։
Լամանից և Լեմուելից գուցե բացահայտած լինեք այն, որ Տիրոջ գործերը չիմանալը և Նրա մարգարեներին չհավատալը կարող է մեզ տրտնջալու առիթ տալ։ Նեփիից գուցե սովորած լինեք այն, որ երբ մենք ջանասիրաբար փորձում ենք հասկանալ Տիրոջ պատվիրանները, Նա կարող է փափկացնել մեր սրտերը, որպեսզի օգնի մեզ հավատալ ու հնազանդվել։
Նեփիի մեկնաբանությունը, որ Տերը «փափկացրեց [իր] սիրտը» (1 Նեփի 2.16), ցույց է տալիս, որ Լամանի և Լեմուելի նման նրա համար հեշտ չէր այս պատվիրանին հնազանդվելը։ Մտածեք, թե այս իրավիճակում Տիրոջը դիմելու Նեփիի որոշումը ինչպես կարող է ազդել նրա մնացած կյանքի վրա։ Մտածեք, թե ինչ այլ շրջադարձ կարող էր ունենալ Լամանի և Լեմուելի կյանքը, եթե նրանք հետևեին Նեփիի օրինակին։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը պատմել է, թե ինչ կարող ենք անել, երբ սկզբում գուցե չհասկանանք Տիրոջ մարգարեի խորհորւդը կամ չհամաձայնենք այդ խորհրդին։
Մի զարմացեք, եթե ձեր անձնական տեսակետը սկզբում չի համընկնում Տիրոջ մարգարեի ուսմունքների հետ։ Դրանք սովորելու, խոնարհվելու պահեր են, երբ մենք ծնկի ենք իջնում՝ աղոթելու։ Մենք առաջ ենք գնում հավատքով, վստահելով Աստծուն, իմանալով, որ ժամանակի ընթացքում ավելի շատ հոգևոր հստակություն կստանանք մեր Երկնային Հորից։ Մի մարգարե այսպես է նկարագրել Փրկչի անզուգական պարգևը՝ «Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին» [Մոսիա 15.7]։ Աստծո կամքին մեր կամքը հանձնելը, ըստ էության, ոչ թե հանձնվել է, այլ փառավոր հաղթանակի սկիզբ (Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 26)։
-
Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ փորձել եք ձեր կամքը հանձնել Երկնային Հորը, ինչպես Հիսուսն ու Նեփին արեցին։
Գրանցեք ձեր մտքերը և հոգևոր տպավորությունները։ Ի՞նչ սովորեցիք, որը ցանկանում եք մտապահել։ Հիմնվելով այսօր ուսումնասիրածի վրա՝ ձեր կյանքում ի՞նչ շտկումներ կատարելու ոգեշնչում ունեք։