«1 Նեփի 3. Աստված ճանապարհ է պատրաստում», Մորմոնի Գիրքը, Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 3. Աստված ճանապարհ է պատրաստում», Մորմոնի Գիրքը. Ոսուցչի ձեռնարկ
1 Նեփի 3
Աստված ճանապարհ է պատրաստում
Անապատով օրեր շարունակ ճամփորդելուց հետո Նեփին և նրա եղբայրները բախվեցին Աստծո հանդեպ իրենց հնազանդության և հավատքի փորձությանը, երբ նրանց պատվիրվեց վերադառնալ Երուսաղեմ՝ Լաբանից արույրե թիթեղները ստանալու համար։ Ժամանակ առ ժամանակ Տերը ձեզ նույնպես կխնդրի դժվար գործեր կատարել: Այս դասը կօգնի ձեզ ուժեղացնել հավատքն առ Աստված, որպեսզի կատարեք այն, ինչ Նա խնդրում է անել:
Դժվար պատվիրաններ
-
Դեռահասների համար ո՞ր պատվիրաններին, չափանիշներին կամ այլ մարգարեական ուսմունքներին է այսօր ամենից դժվար հնազանդվել: Ինչո՞վ են դրանք ավելի դժվար մյուսներից:
-
Ի՞նչ կասեիք մեկին, ում թվում է, որ որոշակի պատվիրանը կամ չափանիշը պահելը չափազանց բարդ է:
Եթե ձեզ համար դժվար է եղել հնազանդվել որևէ պատվիրանի, հիշեք դա, երբ ուսումնասիրեք 1 Նեփի 3 գլուխը: Փորձեք սովորել ձեր ուսումնասիրած օրինակներից և խորհել այն բանի շուրջ, թե ձեր ընտրություններն ինչպես կարող են ազդել Տիրոջ հետ ձեր հարաբերության վրա:
Տերը պատվիրան է տալիս Լեքիի որդիներին
Կարդացեք 1 Նեփի 3.1–6 հատվածները և գտեք, թե ինչ էր պատվիրվել Լեքիի որդիներին անել:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Նեփիի եղբայրները ճիշտ էին, երբ այս պատվիրանը «բարդ բան» էին համարում (հատված 5):
Պատկերացրեք, թե ինչ են զգացել Լեքիի որդիները, երբ թողել են իրենց տունը, և անբերրի երկրով հարյուրավոր կիլոմետրեր անցնելով, գնացել են դեպի անապատ զուտ այն պատճառով, որ կարճ ժամանակ անց նրանց խնդրեին վերադառնալ Երուսաղեմ՝ Լաբանից թիթեղները ստանալու համար:
Կարդացեք 1 Նեփի 3.7–8 հատվածը և գտեք պատճառը, որով Նեփին պատրաստակամ էր անելու այն, ինչ Տերն էր պատվիրել:
-
Ի՞նչ հասկացավ Նեփին, որը նրա եղբայրները գուցե չէին հասկացել:
Հատված 7-ից մենք սովորում ենք. Աստված ճանապարհ է պատրաստում մեզ համար, որպեսզի կատարենք այն, ինչ Նա խնդրում է մեզ անել:
Մտածեք, թե այս ճշմարտությունն ինչպես է կապված այն պատվիրանների հետ, որոնք դժվար են ձեզ համար:
Թեև Աստված կօգնի ձեզ կատարել այն, ինչ Նա խնդրում է, սակայն Նա չի խոստացել, որ հեշտ է լինելու, կամ որ ձեր առաջին փորձը հաջող է լինելու:
Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է.
Փրկչին հետևելը չի բացառի ձեր բոլոր փորձությունները։ Սակայն, այն կհեռացնի խոչընդոտները, որոնք խանգարում են, որ դուք ստանաք այն օգնությունը, որը Երկնային Հայրը ցանկանում է տալ ձեզ։ Աստված ձեզ հետ կլինի։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տան կարոտը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 22):
-
Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Վերհիշեք այն պատվիրանները, չափանիշներն ու այլ մարգարեական հրավերները, որոնք դասի սկզբում սահմանել էիք որպես ամենադժվարները, որոնց պետք է հնազանդվեն դեռահասները:
-
Որո՞նք են այն խոչընդոտները, որ կարող են բարդացնել այդ պատվիրաններին հնազանդվելը:
-
Ինչպե՞ս կարող է Տերը «ճանապարհ պատրաստել», որպեսզի օգնի երիտաարդներին հնազանդվել այդ պատվիրաններին:
Նեփին և նրա եղբայրները փորձում են ստանալ թիթեղները
Ուսումնասիրեք արույրե թիթեղները ստանալու առաջին երկու փորձերի մասին հետևյալ պատմությունները: Փորձեք տեսնել, թե տարբեր եղբայրներն ինչպես են արձագանքել յուրաքանչյուր փորձին: (ծանոթություն. «1 Նեփի 4–5» դասից կիմանաք, թե Տերը, ի վերջո, ինչպես է նրանց հաջողության հասնելու ուղի ցույց տվել:)
Առաջին փորձ. կարդացեք 1 Նեփի 3.10–15 հատվածը կամ դիտեք «Նեփին առաջնորդվում է Հոգով՝ արույրե թիթեղները ստանալու համար» տեսանյութը 4:43-8:18: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում (Թերևս օգտակար կլինի իմանալ, որ վիճակ գցելը պատահականության սկզբունքով շատ տարբերակներից մեկը ընտրելու եղանակ է:)
Երկրորդ փորձ. կարդացեք 1 Նեփի 3.22–31, 4.1 հատվածները կամ դիտեք «Նեփին առաջնորդվում է Հոգով՝ արույրե թիթեղները ստանալու համար» տեսանյութը 8:18-15:10:
Այս պատմության կիրառումը ձեր կյանքում
Փրկիչը կարող է օգնել ձեզ հաղթահարել խոչընդոտները, որոնք դժվարացնում են Նրա պատվիրաններին հնազանդվելը և Նրա մարգարեների խորհուրդներին հետևելը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, որը կօգնի կիրառել սա ձեր կյանքում.
-
Պատկերացրեք, որ Նեփին ձեզ տալիս է խորհուրդ մի պատվիրանի մասին կամ մարգարեի խորհուրդը, որին հնազանդվելը դժվար է ձեզ համար: Ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ կարող է ասել ձեզ:
-
Ի՞նչ որոշակի գործողություններ կձեռնարկեք, որպեսզի լիովին հնազանդվեք Տիրոջ պատվիրաններից մեկին կամ մարգարեի խորհուրդներին:
-
Ի՞նչ եք տեսել կամ զգացել, որը ձեզ վստահություն է տալիս, որ Տերը ցույց կտա ձեզ Իր պատվիրաններին հնազանդվելու և Իր մարգարեին հետևելու ճանապարհը: