Սեմինարիա
Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»


«Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»

Նեփին՝ Լեքիի հետ՝ իր վրանում

Նախորդ դասին իմացաք, որ Տերը մշտապես ճանապարհ է պատրաստում մեզ համար՝ կատարելու այն, ինչ Նա է մեզ պատվիրում: Այս դասը կօգնի ձեզ մտապահել 1 Նեփի 3.7 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Բացատրեք և անգիր սովորեք

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ թույլ տալ ձեզ վարժվել և բացատրել Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները ձեր սեփական բառերով: Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, որոնցով կարող եք օրհնել ձեզ շրջապատող մարդկանց կյանքը, երբ ավելի լավ ընկալեք Փրկչի վարդապետությունը, որը գրված է Նրա սուրբ գրություններում և վարժվեք բացատրել այն:

Կարդացեք 1 Նեփի 3.7 հատվածը և ձեր սեփական բառերով ամփոփեք, թե ինչ է այն ուսուցանում:

Փորձեք մտածել մի իրավիճակի մասին, երբ այս հատվածում ուսուցանվող ճշմարտությունները կարող են օգնել ինչ-որ մեկին: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այս հատվածից ո՞ր ճշմարտություններով կկիսվեիք մի մարդու հետ, ով այն իրավիճակում է, որի մասին մտածում էիք: Ինչո՞ւ:

  • Որո՞նք են այն տարբեր եղանակները, որոնցով Աստված ճանապարհ է պատրաստում մեզ համար՝ կատարելու այն, ինչ Նա է մեզ խնդրում:

  • Ի՞նչ փորձառություններով կարող եք կիսվել, որպեսզի ներկայացնեք այն ճշմարտությունը, որ Աստված ճանապարհ է պատրաստում մեզ համար՝ կատարելու այն, ինչ Նա է խնդրում մեզ:

Մի քանի րոպե հատկացրեք և անգիր սովորեք 1 Նեփի 3.7 սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»։ Դա անելու համար կարող եք, օրինակ, մտածել Տիրոջ տված տարբեր պատվիրանների մասին և յուրաքանչյուրից հետո մտքում կրկնել սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Գործնական կիրառում

Մեր կյանքում բոլորս բախվում ենք դժվար իրավիճակների, և Աստված խնդրում է մեզ դժվար գործեր կատարել: Այդ իրավիճակներում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառումը կարող է օգնել ձեզ ամրապնդել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք մեկը, որի վրա կցանականայիք կենտրոնանալ հաջորդ վարժության ժամանակ:

  1. Սառան սիրում է Տիրոջը և ցանկանում է ծառայել Նրա Եկեղեցում: Վերջերս նա Եկեղեցուց մի հանձնարարություն է ստացել, բայց համարում է, որ չունի համապատասխան որակավորում դրա կատարման համար: Նա ընդունել է հանձնարարությունը, բայց վարանում է կատարել այն:

  2. Ռոզան ընկճված է, քանի որ դժվարանում է որոշակի պատվիրան պահել: Նա երբեմն հնազանդվել է պատվիրանին, բայց հետևողականորեն չի արել դա:

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կարող են պարբերություն 6-ում ներկայացված երեց Հոլլանդի խոսքերն օգնել Սառային կամ Ռոզային:

  • Եթե Սառան կամ Ռոզան չեն կարող անմիջապես կատարել այն, ինչ Աստված է խնդրում, ինչպե՞ս կարող են օգնել պարբերություն 7-ում ներկայացված ճշմարտությունները Երկնային Հոր մասին:

  • Եթե ունեցել եք մտքեր, ինչպես Սառան կամ Ռոզան, ի՞նչն է օգնել կամ կարող էր օգնել ձեզ մեծացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում: Կարող եք նշել առնվազն երկու արտահայտություն կամ գաղափար, որոնք կարծում եք, որ կարող էին օգնել Սառային կամ Ռոզային:

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր ընտրած արտահայտություններից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել Սառային կամ Ռոզային:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր մասին, և ինչպե՞ս է Նա վարվում Իր զավակների հետ, ինչը կարող է օգնել:

  • Ինչպե՞ս կարող է օգնել իրավիճակը փրկության ծրագրի համատեքստում դիտարկելը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Կարդացեք պարբերություն 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Որտե՞ղ խորհուրդ կտայիք Սառային կամ Ռոզային փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց:

Մի քանի րոպե հատկացրեք և փնտրեք ճշմարտությունների աստվածային աղբյուրներ, որոնք կարծում եք, որ կարելի է կիրառել այս իրավիճակի համար: Մեկ աղբյուրը, որը կարող եք ընտրել, վարդապետության սերտման հատվածների ցանկն է, որը ներկայացված է Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի վերջում: Կարող եք ընթերցել Մորմոնի Գրքի սուրբ գրությունների հատվածների հիմնական արտահայտությունները՝ որոնելով նրանք, որոնք կարող են օգտակար լինել: Որպես աղբյուրներից մեկը անպայման ներառեք 1 Նեփի 3.7 հատվածը:

  • Ձեր գտածից ինչո՞վ կարող եք կիսվել:

  • Ձեր գտած ճշմարտություններն ինչպե՞ս են փոխել ձեր կյանքը:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։