«2 Նեփի 9.27–49. «Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 9.27–49», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 9.27–49
«Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է»
Որքա՞ն հաճախ եք մտածում այն մասին, թե ուր են տանելու ձեր գործողություններն ու մոտեցումները: Երբ Հակոբը հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսը բոլոր մարդկանց հեռացնում է Անկման ազդեցություններից, այնուհետև նախազգուշացրեց այն գործողությունների և մոտեցումների մասին, որոնք մեզ հեռացնում են Տիրոջից: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչ կարող ենք անել Նրա մոտ գալու և փրկվելու համար: Այս դասը կօգնի ձեզ խուսափել այնպիսի վարքագծից, որը դժբախտություն է բերում և ձեզ հեռացնում է Հիսուս Քրիստոսից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հեռացում Աստծուց
Մտածեք ձեր կյանքի այնպիսի ժամանակների մասին, երբ զգացել եք, որ հատկապես մոտ եք Աստծուն, և այնպիսի ժամանակների մասին, երբ Նրանից հեռացած լինելու զգացողություն եք ունեցել: Ո՞ր գործողությունները կարող էին նման արդյունքի բերել:
-
Ի՞նչ գտաք:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչն օգնեց Հակոբին զգալ այն ճանապարհը, որը նա նկարագրում է 2 Նեփի 9.49 հատվածում:
Մտածեք ձեր սեփական կյանքի մասին և այն մասին, թե ներկայումս որքան մոտ եք ձեզ զգում Աստծուն: Երբ 2 Նեփի 9 գլխում մանրամասն ուսումնասիրեք Հակոբի քարոզը, փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:
«Ականջ արեք իմ խոսքերին»
Երբ Հակոբն ավարտեց Հիսուս Քրիստոսի դերի մասին ուսուցումը, որով Նա մեզ օգնում է հաղթահարել մեղքն ու մահը (տես 2 Նեփի 9.1–26), նա նախազգուշացրեց նեփիացիներին այն մոտեցումների ու վարքագծերի մասին, որոնք կհեռացնեին նրանց Աստծուց:
Կարդացեք 2 Նեփի 9.27–38 հատվածները՝ փնտրելով մոտեցումներ և գործողություններ, որոնց մասին Հակոբը նախազգուշացրել էր: Կարող եք ընթերցելիս կազմել դրանց ցանկը:
Մտածեք, թե Հակոբի նախազգուշացրած վարքագծերից յուրաքանչյուրն ինչպես է այսօր կիրառելի դեռահասների համար: Օրինակ՝ թեև շատ դեռահասներ չեն մասնակցում սպանության, հատված 35-ը կարող է օգնել ձեզ հիշել, որ պետք է խուսափել բռնություն պարունակող մտքերից, զգացողություններից և վարքագծից (տես Մատթեոս 5.21–22, 38–42):
Անձը, որը դրսևորում է այն մոտեցումներն ու վարքագծերը, որոնց մասին նախազգուշացրել էր Հակոբը, կարող են նկարագրվել որպես «մարմնական մտածելակերպով» (2 Նեփի 9.39):
Կարդացեք 2 Նեփի 9.39 հատվածը՝ փնտրելով, թե ինչ էր ուսուցանում Հակոբը մարմնական և հոգևոր մտածելակերպով լինելու ազդեցությունների մասին:
-
Ի՞նչ բացահայտեցիք։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հոգու խորհրդին հետևել:
Այս հատվածից մենք իմանում ենք, որ մարմնական մտածելակերպով լինելը տանում է հոգևոր մահվան: Հոգևոր մտածելակերպով լինելը տանում է դեպի հավերժական կյանք:
Մարմնական մտածելակերպին հատուկ մոտեցումներից ու վարքագծերից հեռու մնացած և Հիսուս Քրիստոսի միջոցով օրհնված մարդու օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Նրա շնորհը. փոփոխությունը հնարավոր է Քրիստոսի միջոցով» տեսանյութը (3:29), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք նախագահ Նելսոնի հայտարարություններից:
Դարձի եկեք դեպի Իսրայելի Սուրբը
Վերհիշեք 2 Նեփի 9.27–38 հատվածներում Հակոբի թվարկած մարմնական մտածելակերպով առաջնորդված վարքագծերը: Այս նախազգուշացումներից ո՞րն եք համարում ամենադժվարը: Ի՞նչ փոփոխություններ կարող եք անել, որոնք կօգնեն ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մտածեք, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել:
Ձեր իսկ հանգամանքների մասին մտածելու ընթացքում կարդացեք Հակոբի խոսքերը 2 Նեփի 9.40–45 հատվածում: Փնտրեք նրա ուսմունքները, մասնավորապես Փրկչի մասին ուսմունքները, որոնք կարող են օգնել ձեզ ձեր ներկայիս իրավիճակում:
-
Ո՞ր բառերն ու արտահայտություններն եք ամենից կարևոր համարում: Ինչո՞ւ։
-
«Իսրայելի Սրբի մեծության» (հատված 40) մասին հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի հոգևոր մտածելակերպ ունենալ:
Մի պահ մտածեք, թե ինչ սովորեցիք ու զգացիք ձեր այսօրվա ուսումնասիրությունից: Ձեր օրագրում գրանցեք ձեր ունեցած բոլոր մտքերն ու տպավորությունները, այդ թվում՝ բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկելու համար զգացել եք, որ հուշում եք ստացել: Հիշեք, որ Տերը կօրհնի ձեզ, երբ Նրան ավելի շատ մոտենալու ջանքեր գործադրեք: