Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 3


«Վարդապետության սերտման կրկնություն 3», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 3», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 3

Հասկացեք և բացատրեք

Երիտասարդները զրուցում են

Սուրբ գրությունների հատվածների ըմբռնումը և դրանց ուսուցանած ճշմարտությունները բացատրելու կարողությունը կարևոր են վարդապետության սերտումն ավարտին հասցնելու համար: Այս դասը նախատեսված է՝ օգնելու մեծացնել ձեր հասկացողությունը և թույլ տալ ձեզ վարժվել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որոշ հատվածներում ուսուցանվող վարդապետությունը բացատրելու մեջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման հատվածների ըմբռնումը

Մտածեք այս աղյուսակում ներկայացված Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների մասին, որոնք մինչ այս պահն ուսումնասիրել եք այս տարի:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

  • Ձեր կարծիքով, այս հատվածներից որո՞նք եք լավ հասկացել:

  • Ո՞ր փորձառություններն օգնեցին ձեզ հասկանալ այդ հատվածի ճշմարտություն(ներ)ը:

  • Ո՞ր հատված(ներ)ը կցանկանայիք ավելի լավ հասկանալ:

Ընտրեք Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածներից առնվազն մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ և կատարեք հետևյալ վարժություններից մեկը, որը կօգնի ձեզ խորացնել դրա ուսուցանած վարդապետության ձեր ընկալումը: Եթե արագ վերջացնեք, ընտրեք վարդապետության սերտման մեկ այլ հատված և կատարեք մեկ այլ վարժություն:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք Ա, Բ, Գ կամ Դ վարժությունը:

Վարժություն Ա. Պատկերացրեք

Ստեղծեք մի նկար, կոլաժ, մեմ, վորդ արտ, բառերի ամպ կամ այլ տեսողական ներկայացում, որը կարտացոլի, թե ինչ են ուսուցանում ձեր հատվածները:

Սեղմեք այս հղումները՝ օրինակներ տեսնելու համար.

Վարժություն Բ. Կիսվեք ուրիշների հետ

Կազմեք ձեր հատվածի ուսուցման ծրագիր: Դա կարող է ներառել հարցեր, որ կցանկանայիք տալ, որոնք կօգնեն ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ հատվածը: Կարող եք նաև տեսանյութ ստեղծել, որում պատասխանում եք ձեր կազմած հարցերին կամ բացատրում եք առանցքային բառերի և արտահայտությունների իմաստը:

Վարժություն Գ. Ինքնուրույն ուսումնասիրեք

Ընտրեք հատվածի մեկ կամ երկու հիմնական բառ ուսումնասիրման համար: Օգտագործեք ձեր սուրբ գրությունների, Gospel Library հավելվածի կամ այլ աստվածային աղբյուրներում տրամադրվող օգնությունը, որպեսզի սահմանեք հասկացությունները, հնարավոր խաչաձև հղումները կամ Եկեղեցու առաջնորդների հայտարարությունները, որոնք խորացնում են ձեր հասկացողությունը: Գրի առեք այն, ինչ գիտեք՝ ներառյալ այն, ինչ դրանք ուսուցանում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Վարժություն Դ. Կատարեք համեմատություններ

Սահմանեք նյութական առարկաներ կամ ստեղծեք նմանատիպ բաներ, որոնք կարող են ներկայացնել հատվածը կամ հատվածի բառերն ու արտահայտությունները: Օրինակ՝ 2 Նեփի 2.27 հատվածի համար մի ձեռքում կարող եք բանալի պահել՝ ցուցադրելու, որ մենք «ազատ ենք՝ ընտրելու ազատությունը և հավերժական կյանքը», իսկ մյուս ձեռքում՝ կողպեք, որով կներկայացնեք «գերությունը և մահը»:

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ձեր կարծիքով, ձեզ համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ ձեր ընտրած հատվածը:

    • Այս հատվածի ըմբռնումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ մեծացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կամ ավելի շատ նմանվել Նրան: