«2 Նեփի 6, 10. Իսրայելի հավաքումը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 6, 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 6, 10
Իսրայելի հավաքումը
Սուրբ գրություններում բերված շատ մարգարեություններ վերջին օրերի կամ այժմյան օրերի իրադարձությունների մասին են: Նեփիի եղբայր Հակոբը մեր օրերի և Իսրայելի հավաքման մասին մարգարեություններ է արել, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ մեր դերը Տիրոջ վերջին օրերի աշխատանքում: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ՝ Տիրոջ հետ մասնակցելու Իսրայելի վերջին օրերի հավաքմանը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարևոր բաներ են տեղի ունենում
Ստորև ներկայացվող դրվագները նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձից են: Դրանք կարդալիս մտածեք մի քանի թեմաների մասին, որոնց անդրադարձել է նախագահ Նելսոնը:
-
«Այս պահին, այս երկրագնդում ավելի կարևոր ոչինչ չի կատարվում: … Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակ ոչինչ» (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Ո. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3-ը հունիսի, 2018թ.], ChurchofJesusChrist.org):
-
«Դա … ձեզ համար պետք է ամեն ինչ նշանակի» (Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը»):
-
«Դա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր» (Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը»):
-
Ձեր կարծիքով, նախագահ Նելսոնն ի՞նչ թեմաների էր անդրադառնում այս հայտարարություններով:
Դուք գուցե գիտեք, որ նախագահ Նելսոնը խոսում էր Իսրայելի հավաքման մասին: Դիտեք «Իսրայելի հավաքումը» տեսանյութի 39:36–40:05 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև ներկայացվածը՝ նախագահ Նելսոնի ամբողջական հայտարարությանը ծանոթանալու համար:
Իմ սիրելի յուրահատուկ երիտասարդնե՛ր, դուք ուղարկվել եք երկիր այս որոշակի ժամանակահատվածում՝ աշխարհի պատմության ամենավճռական պահին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր լինի, քան այդ։ Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակապես ոչինչ:
Այս հավաքումը պետք է նշանակի ամեն ինչ ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր: (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018թ.], ChurchofJesusChrist.org)
-
Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք նախագահ Նելսոնի հայտարարությունների մասին:
-
Ի՞նչ հարցեր ունեք Իսրայելի հավաքման վերաբերյալ:
Դիտարկեք ձեր մտքերը և զգացողությունները Իսրայելի հավաքմանը մասնակցելու վերաբերյալ, որը ներառում է՝ ավետարանի քարոզը երկրի վրա այժմ ապրող մարդկանց համար, և ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի կատարումը նրանց համար, ովքեր արդեն մահացել են, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան գալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Այս աշխատանքը որքանո՞վ է կարևոր ձեզ համար: Այսօր ուսումնասիրելու ընթացքում փնտրեք այն ուսմունքները, որոնք կարող են օգնել մեծացնել Տիրոջ հետ Իսրայելի հավաքմանը մասնակցելու ձեր պատրաստակամությունն ու կարողությունը:
Հակոբն ուսուցանում է Իսրայելի հավաքման մասին
Նեփին իր եղբայր Հակոբին հրավիրեց կիսվելու Հին Կտակարանի մարգարե Եսայիայի մի կարևոր մարգարեությամբ՝ վերջին օրերին Իսրայելի հավաքման մասին (տես 2 Նեփի 6.4–7):
Այս մարգարեությունը կարդալուց առաջ օգտակար կլինի հասկանալ հետևյալի իմաստը.
-
Հեթանոսներ. ինչպես օգտագործվում է սուրբ գրություններում, հեթանոս բառը մի քանի իմաստներ ունի: Եսայիայի մարգարեությունում (տես 2 Նեփի 6.5–7) հեթանոս բառի իմաստներից մեկը կարող է վերաբերել այն մարդկանց, որոնք ծագումով Իսրայելից չեն (տես Սուրբ գրություններ, «Հեթանոսներ», scriptures.ChurchofJesusChrist.org):
-
Դրոշ. «դրոշակ կամ խորհրդանշան, որի շուրջը մարդիկ հավաքվում են նպատակի կամ ինքնության միասնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Դրոշ», scriptures.ChurchofJesusChrist.org):
Այս սահմանումներն իմանալով՝ կարդացեք 2 Նեփի 6.5–7 հատվածը: Ձեր օրագրում թվարկեք Եսայիայի մարգարեության այն մանրամասները, որոնք կարևոր են թվում:
-
Եսայիայի մարգարեության մեջ ի՞նչ մանրամասներ գտաք, որոնք կարևոր են թվում:
-
Ուրիշ ի՞նչ հարցեր ունեք այս մարգարեության վերաբերյալ:
Թե՛ Նեփին, թե՛ Հակոբը մշակել են այս մարգարեությունն իրենց գրվածքներում: Փորձեք ավելին հասկանալ Եսայիայի մարգարեության մասին՝ կարդալով հետևյալ հատվածների խմբից առնվազն մեկը: Օգտակար կլինի նաև այդ հատվածները ներկայացնել 2 Նեփի 65–7 հատվածի հետ խաչաձև հղումով կամ կապել այդ հատվածի հետ:
-
1 Նեփի 22.6–12 (Նեփիի խոսքերը)
-
2 Նեփի 10.3–10 (Հակոբի խոսքերը)
-
Ի՞նչ են ուսուցանում Նեփին կամ Հակոբն այդ հատվածներում, որոնք օգնում ձեզ ավելի լավ հասկանալ 2 Նեփի 6.5–7 հատվածը: Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք:
-
Այս ուսմունքներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի և բոլոր մարդկանց հանդեպ Նրա ունեցած վերաբերմունքի մասին:
-
Ի՞նչ են դրանք օգնում ձեզ հասկանալ այն դերի մասին, որ դուք ունեք Իսրայելի հավաքման գործում:
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Եսայիայի մարգարեությունից և դասի սկզբում ներկայացված նախագահ Նելսոնի հայտարարությունից, այն է, որ որպես Փրկչի վերականգնված Եկեղեցու անդամներ մենք պատասխանատու ենք մասնակցել Տիրոջ կողմից վերջին օրերին Իսրայելի հավաքմանը:
-
Այս ճշմարտությունն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե Տերն ինչ է զգում ձեր հանդեպ:
-
Ի՞նչ գիտեք Փրկչի մասին, որը մեծացնում է Նրա շուրջը հավաքվելու ձեր ցանկությունը: Սրանով ուրիշների հետ կիսվելն ինչպե՞ս կարող է մեծացնել Փրկչի շուրջը հավաքվելու նրանց ցանկությունը:
Կազմեք ծրագիր, որով կօգնեք Տիրոջը հավաքել Իսրայելը
Նախագահ Նելսոնը նկարագրել է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք հավաքել Իսրայելը.
Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում ենք հավաքել Իսրայելը (Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր, 2020թ., 92–93):
-
Հիշելով նախագահ Նելսոնի հայտարարությունը՝ ի՞նչ հատուկ բաներ կարող եք անել, որպեսզի Տիրոջ հետ օգնեք ուրիշներին՝ գալ Նրա մոտ:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ օգնել եք ուրիշներին հավաքվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շուրջը կամ ավելի մոտենալ Նրանց:
Մտածեք, թե ինչպես կարող եք Տիրոջ հետ լիարժեք մասնակցություն ունենալ Իսրայելի հավաքման գործին:
Եթե գաղափարների մասին մտածելու համար օգնություն է անհրաժեշտ, կարող եք ուսումնասիրել հետևյալ նյութերից մեկը կամ մի քանիսը:
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրել է Եկեղեցու երիտասարդների առաջարկած գաղափարներն այն մասին, թե ինչպես կարող են օգնել հավաքել Իսրայելը: Դիտեք «Իսրայելի հույսը» տեսանյութի 40:29–43:38 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Այցելեք share.churchofjesuschrist.org:
-
Դիտեք «Ընտանիքների հավաքույթ վարագույրի երկու կողմերում» տեսանյութը (3:22) ChurchofJesusChrist.org կայքում: