Սեմինարիա
Հակոբ 1. Համոզել ուրիշներին գալ դեպի Քրիստոս


«Հակոբ 1. Համոզել ուրիշներին գալ դեպի Քրիստոս», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 1», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 1

Համոզել ուրիշներին գալ դեպի Քրիստոս

միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

Մահից առաջ Նեփին իր կրտսեր եղբայր Հակոբին հանձնեց թիթեղները պահպանելու և դրանց վրա «ամենաարժեքավորը» գրելու պատասխանատվությունը (Հակոբ 1.2): Հակոբն իր ուղերձով մարդկանց մատնանշում էր Հիսուս Քրիստոսին՝ օգնելով նրանց խուսափել անհավատության և մեղքի հետևանքներից: Այս դասը կօգնի ձեզ բացահայտել այն ուղիները, որոնք մարդկանց կօգնեն գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Խոսել ընկերոջ հետ

  • Ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մասին խոսելը ե՞րբ կարող է վախեցնող թվալ: Ի՞նչը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր վախերը:

  • Ձեր ծանոթներից ո՞վ է ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին կիսվելու լավ օրինակ հանդիսանում:

Ջունիոր անունով մի երիտասարդ ավետարանով կիսվելու հիանալի օրինակ է: Նա միակ երիտասարդն էր, որ հաճախում էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի փոքր ճյուղի եկեղեցին: Նա որոշեց իր ընկերներից մեկի հետ խոսել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և նրան եկեղեցի հրավիրել: Կարող եք դիտել «Հրավիրել բոլորին գալ դեպի Քրիստոս. կիսվել ավետարանով» տեսանյութը (4:30) (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org), և գտնել մեկ կամ երկու բան, որ կարող եք սովորել Ջունիորից ու նրա ճյուղի այլ մարդկանցից:

4:30

Ուրիշների օրինակը մեզ կարող է օգնել և գաղափարներ տալ, թե ինչպես ուրիշներին առաջարկենք գալ դեպի Քրիստոս: Այսօր սովորելիս մտածեք, թե ինչու կցանկանայիք օգնել ուրիշներին գալ դեպի Փրկիչը, և ինչ սովորական ու բնական եղանակներով կանեիք դա:

Համոզել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ

Մահանալուց առաջ (տես Հակոբ 1.12) Նեփին իր կրտսեր եղբայր Հակոբին փոխանցեց պատասխանատվություն՝ փոքր թիթեղների վրա գրելու այն, ինչ Տերը պատվիրել էր նրան կատարել: Փոքր թիթեղները հոգևոր խոհերի մասին են, իսկ մյուս թիթեղները նվիրված էին ժողովրդի պատմությանը (Հակոբ 1.1–3):

Կարդացեք Հակոբ 1.4–6 հատվածը և գտեք, թե ինչ էր Նեփին խնդրել Հակոբին, որ ներառի թիթեղների գրվածքներում և ուսուցանի մարդկանց:

  • Ինչե՞ր գիտեին Նեփին և Հակոբը: Ինչպե՞ս են նրանք իմացել այդ բաների մասին:

Կարդացեք Հակոբ 1.7–8 հատվածը և գտեք, թե ինչ արեց Հակոբը իր հասկացողության շնորհիվ: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչը մղեց Հակոբին գործելու: Ստորև ներկայացվող բացատրությունները կարող են պարզաբանել Հակոբի դրդապատճառը:

«Ըմբռնեք նրա մահը».Հակոբը նեփիացիներին հավանականորեն առաջարկել է մտածել այն մասին, որ Հիսուս Քրիստոսը իրենց համար է մեռնում և քավում է իրենց մեղքերը:

«Կրեք նրա խաչը».այս արտահայտությունը վերաբերում է անաստվածությունից և աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու պատվիրանին և Տիրոջ պատվիրանները պահելուն (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը, Մատթեոս 16.26 [Մատթեոս 16.24-ում, տողատակի ե գրառում], Ղուկաս 9.23, 2 Նեփի 9.18): Այն նաև նշանակում է, որ Փրկչին հետևելիս մենք կարող ենք ցույց տալ համբերելու և զոհաբերելու մեր պատրաստակամությունը:

Դժվար հասկանալի որոշ լրացուցիչ արտահայտությունների բացատրությունները կարելի է գտնել «Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնում:

  • Որո՞նք են ձեզ ոգեշնչում այն պատճառներից, որոնց մասին գրել էր Հակոբը։ Ի՞նչ այլ պատճառներ կարող եք մտածել, որոնցով ուրիշներին կառաջարկեք գալ դեպի Քրիստոս:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներում նկարագրված Հակոբի օրինակից:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Հակոբի օրինակից, այն է, որ Հիսուս Քրիստոսի և Նրա թագավորության մասին իմանալը կարող է ոգեշնչել մեզ ջանասիրաբար աշխատել, որպեսզի օգնենք ուրիշներին գալ Նրա մոտ:

Խորհեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին և մտածեք, թե ինչ ճշմարտություններ կցանկանայիք, որ ուրիշներն իմանան Նրա մասին:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

Մի պահ մտածեք, թե ինչ կանեիք, որպեսզի ջանասիրաբար համոզեիք ուրիշներին գալ Քրիստոսի մոտ: Գրեք իրավիճակներ, որոնցում հնարավորություն կունենայիք անելու դա: Յուրաքանչյուր իրավիճակի կողքին գրեք, թե ուրիշներին ինչպես կօգնեիք այդ իրավիճակում ճանաչել և սիրել Հիսուս Քրիստոսին: Կարող եք օգտվել հետևյալ օրինակներից և ավելացնել այլ օրինակներ.

  1. Տանը

  2. Ընկերոջ հետ

  3. Սոցիալական ցանցերում

  4. Ձեր կոչման պարտականություններում կամ սպասավորման միջոցով

Կարող եք դիտել հետևյալ տեսանյութերից մեկը կամ երկուսը, որպեսզի գաղափար ունենաք ինչ անել և ինչպես անել պարզ, բնական ճանապարհով:

54:6

«2021-ի հեռարձակում. սիրելու, կիսվելու, հրավիրելու սկզբունքները» (54:06), 0:00-ից մինչև 1:35-ը

5:8

«Անդամների պատմություններ. պատանիներ և չափահաս երիտասարդներ» (5:08)

6:8

«Սպասավորել Փրկչի ձևով» (6:08)

Երբ մտածում եք, թե ինչ ձևեր կան, օգնելու ուրիշներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ, կարող եք քաջություն ստանալ սուրբ գրությունների խոստումներից և խորհուրդներից:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 15.6, 18.15–16 և բացահայտեք, թե Տերն ինչ է խոստացել նրանց, ովքեր օգնում են ուրիշներին գալ Նրա մոտ:

Կարդացեք Ալմա 31.34–35 և սովորեք Ալմայի օրինակով, որը ցանկացավ օգնել՝ առաջնորդել զորամացիներին դեպի Քրիստոս:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.