Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9. «Դուք պետք է միշտ աղոթեք»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9. «Դուք պետք է միշտ աղոթեք»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9

«Դուք պետք է միշտ աղոթեք»

երիտասարդն աղոթում է

Նախորդ՝ «2 Նեփի 32.8–9» դասից իմացաք, որ եթե միշտ աղոթենք, Երկնային Հայրը մեր կատարումը կնվիրագործի մեր հոգիների բարօրության համար: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 2 Նեփի 32.8–9 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության կարևոր մեջբերումը, բացատրել վարդապետությունը և իրատեսական սցենարներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Բացատրեք և անգիր սովորեք

Վերանայեք վարդապետության սերտման «2 Նեփի 32.8–9» սուրբ գրությունը և «Դուք պետք է միշտ աղոթեք» հիմնական արտահայտությունը: Կազմեք մի համառոտ պատմություն՝ սուրբ գրության հղման թվերից յուրաքանչյուրը կապելով հիմնական արտահայտության հետ. օրինակ՝ «Էդդին օրական 32 ժամ աղոթում է»: Ոչինչ, եթե ձեր կազմած պատմությունը տրամաբանական չլինի: Կարևորն այն է, որ դա օգնի ձեզ հղումը կապել սուրբ գրության հիմնական արտահայտության հետ:

պատկերակ, գրառում
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որն աղոթում է, բայց իրեն արժանավոր չի զգում: Օգտագործեք 2 Նեփի 32.8–9 հատվածի արտահայտությունները, որպեսզի օգնեք նրան հասկանալ, թե ինչու է մեզ անհրաժեշտ մշտապես աղոթել: Ձեր բացատրության մեջ գրեք, թե ըստ ձեզ, ինչ է նշանակում միշտ աղոթելը:

Գործնական կիրառում

պատկերակ, գրառում
  1. Ընտրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը: Գրեք այնքան, որքան կկարողանաք հիշել այդ սկզբունքի մասին: Ավարտելուն պես ձեր գրածը համեմատեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ի հետ, որոնք կգտնեք Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022): Տեսեք, կա արդյոք բան, որը ցանկանում եք ավելացնել ձեր գրածին:

  1. Մտածեք, թե դուք կամ մեկ ուրիշը ինչ հնարավոր հարցեր կամ մտահոգություններ կարող եք ունենալ աղոթքի վերաբերյալ (հնարավոր հարցերի կամ մտահոգությունների մասին մտածելու համար կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ պատճառներով մարդիկ կարող են չաղոթել» կամ «Ինչպե՞ս կարելի է աղոթքներն ավելի նշանակալից դարձնել»): Ընտրեք մեկ հարց կամ մտահոգություն, որի վրա կցանկանայիք կենտրոնանալ և գրեք այն: Որպեսզի ինչ-որ մեկին այդ հարցի կամ մտահոգության հետ կապված օգնություն տրամադրեք, գրեք, թե յուրաքանչյուր սկզբունք ինչպես կարող է օգնել նրան: Հետևյալը կարող եք օգտագործել որպես ուղեցույց:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Աստվածայնորեն սահմանված ո՞ր աղբյուրները կօգտագործեիք պատասխանելու համար:

Օգտվեք աստվածայնորեն սահմանված որևէ աղբյուրից, որը կօգնի ձեզ պատրաստել պատասխանը: Կարող եք ծնողին կամ Եկեղեցու ղեկավարին հաղորդագրություն ուղարկել՝ խնդրելով օգնել հնարավոր պատասխաններ գտնելու հարցում: Կարող եք փնտրել նաև սուրբ գրություններում կամ այն նյութերում, որոնք ներկայացված են այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Որոշ մտահոգությունների համար կարող են օգնել նախագահ Բրիգամ Յանգի (1801–1877) հետևյալ խոսքերը.

Կարևոր չէ, որ ես կամ դուք աղոթելու ցանկություն զգանք. երբ աղոթելու ժամանակը գալիս է, աղոթեք: Եթե այդպիսի ցանկություն չենք զգում, պետք է աղոթենք այնքան, մինչև զգանք (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Բրիգամ Յանգ [1997], 45):

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն առնչվում է այս հարցին կամ մտահոգությանը:

  • 2 Նեփի 32.8–9 հատվածից ո՞ր հավերժական ճշմարտությունները կարող են օգնել այս հարցի կամ մտահոգության դեպքում:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ կառաջարկեիք այս մարդուն անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու համար: Ինչո՞ւ:

  • Այս մարդուն ի՞նչ կառաջարկեիք հիշել, որը կարող էր օգնել նրան հավատքով գործել: