«Հակոբ 4. «Մեր հավատքը դարձել է անսասան», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հակոբ 4» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Հակոբ 4
«Մեր հավատքը դարձել է անսասան»
Բառերի փորագրումը մետաղական թիթեղների վրա հեշտ գործ չէր (տես Հակոբ 4.1): Ուրեմն, դա անելու համար Հակոբն ինչո՞ւ պետք է ջանքեր գործադրեր: Նա ապրել էր Փրկչին իմանալու բերկրանքը և ցանկանում էր օգնել մեզ նույնպես գալ դեպի Փրկիչը: Այս դասը կօգնի ձեզ ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ բացահայտելով, գրառելով և խորհելով այն սկզբունքների ու ճշմարտությունների շուրջ, որոնց մասին ուսուցանում էր Հակոբը:
Դուք ինչո՞վ կկիսվեիք:
Հակոբը կատարեց պատվիրանը, փոքր թիթեղների վրա գրելով «մի քանիսն այն բաներից, որոնք [նա] համարում էր ամենաարժեքավորը» (Հակոբ 1.2), որպեսզի գալիք սերունդները կարդան (տես Հակոբ 4.1–3): Պատկերացրեք, որ ձեզ նույն կերպ խնդրել են ապագայի մարդկանց համար մի կարճ ուղերձ գրել:
Գրեք մեկ պարբերություն, որում կներառեք ձեր իմացած կամ զգացած ամենակարևոր բաները, որպեսզի ձեր երեխաներն ու թոռները ապագայում կարդան:
Հակոբի ուղերձը մեզ
Երբ Հակոբ 4 գլխում ուսումնասիրեք Հակոբի ուղերձը, որը նա ոգեշնչված փորագրել էր, որ մարդիկ կարդան մեր օրերում, հնարավորություն կունենաք կիրառելու այն՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրությունից ստացած օգտակար հմտությունները: Այդ հմտություններն են.
-
Բացահայտել և գրի առնել սկզբունքները և ճշմարտությունները
-
Խորհել և տալ հարցեր, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ ճշմարտություններն ու սկզբունքները
Այս հտմությունների օգտագործումը կարող է օգնել ձեզ սուրբ գրություններն ուսումնասիրելիս ավելի շատ սովորել և իմանալ Սուրբ Հոգուց:
1. Բացահայտել և գրի առնել սկզբունքները և ճշմարտությունները
Օգտակար է սուրբ գրությունները կարդալիս դադար տալ և գրանցել այն, ինչ սովորում եք՝ որպես ճշմարտության պարզ հայտարարություններ: Կարող եք գրել ձեր սեփական բառերով կամ օգտագործել հենց սուրբ գրությունների բառերն ու արտահայտությունները:
Փորձեք բացահայտել սկզբունքները և ճշմարտությունները.
-
Կարդացեք Հակոբ 4.1, 4–6 հատվածը և փնտրեք, թե ինչն էր ոգեշնչել Հակոբին գրել Փրկչի մասին:
-
Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար:
-
Ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում գրի առեք այն, ինչը ձեր կարծիքով ամենակարևոր ուղերձներն են այդ հատվածներում:
Հատված 6-ում բացահայտած սկզբունքի օրինակ է այն, որ մարգարեների խոսքերն անկեղծորեն փնտրելը կամրապնդի իմ հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Այս սկզբունքը կարող եք գրանցել ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում՝ հատված 6-ի կողքին:
2. Խորհել և տալ հարցեր
Խորհելը կարող է օգնել ձեզ հասկանալ և կիրառել ձեր բացահայտած սկզբունքներն ու ճշմարտությունները: Կարող եք խորհել հետևյալ հարցերի նման հարցերի շուրջ.
-
Ըստ ձեզ՝ մեր օրերում մարդկանց ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ այս ճշմարտությունը:
-
Ինչպե՞ս է այն առնչվում իմ կյանքին:
-
Տերն ի՞նչ կհանձնարարեր ինձ անել՝ ելնելով իմ սովորածից:
Կիրառեք սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունները
Կիրառելք սկզբունքների և ճշմարտությունների բացահայտման, գրանցման և դրանց շուրջ խորհելու հմտությունները.
-
Ուսումնասիրեք Հակոբ 4.7–14 հատվածը, փնտրելով կարևոր ուսմունքներ Փրկչի մասին, որոնք Հակոբը որոշել էր գրի առնել:
-
Ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում գրի առեք մեկ սկզբունք կամ ճշմարտություն, որն ըստ ձեզ, կարևոր է, որ այսօրվա աշխարհում ապրող մարդիկ հասկանան:
-
Խորհեք ձեր գտածի կարևորության շուրջ: Տվեք հարցեր, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և կիրառել այն ձեր կյանքում: (Հարցերի օրինակները, որոնց շուրջ կարող եք խորհել, ներկայացված են այս դասի սկզբում բերված «Խորհել և տալ հարցեր» բաժնում:)