Սեմինարիա
Հակոբ 2.22–35. Մաքրաբարոյության օրենքը


«Հակոբ 2.22–35. Մաքրաբարոյության օրենքը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 2.22–35», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 2.22–35

Մաքրաբարոյության օրենքը

երիտասարդ կին

Աշխարհը հրաժարվում է սեռական մաքրության չափանիշներից, մինչդեռ սեռական մաքրության Տիրոջ չափանիշը մնում է անփոփոխ: Տիրոջից իր հանձնարարությունն ստանալուց հետո Հակոբն իր ժողովրդին ուսուցանում էր մաքրաբարոյության օրենքի մասին: Հակոբի ուսմունքները կիրառելի են նաև այսօր: Այս դասը կօգնի ձեզ վայելել մաքրաբարոյությունը, ինչպես Տերը:

Հակոբի նախազգուշացումը

Չափանիշների գծապատկեր
  • Ինչպե՞ս կնկարագրեիք այն, ինչ ցուցադրում է այս գծապատկերը Տիրոջ և աշխարհի չափանիշների մասին:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ ձևերով են աշխարհի չափանիշները շեղվում Տիրոջ չափանիշներից:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրել է մի տարբերակ, թե աշխարհն ինչպես է շեղվում Տիրոջ չափանիշներից.

Հավատք է պետք մաքրաբարո կյանքով ապրելու համար, երբ աշխարհը բղավում է, որ Աստծո մաքրաբարոյության օրենքն այժմ նորաձև չէ։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կշարժի», Լիահոնա, մայիս 2021թ., 104)

  • Ինչպիսի՞ օրինակներ եք տեսնում սրա վերաբերյալ:

Տիրոջ մաքրաբարոյության օրենքը հստակ է ու անփոփոխ: «Մաքրաբարոյությունը սեռական մաքրությունն է: Նրանք, ովքեր մաքրաբարո են և բարոյապես մաքուր են իրենց մտքերով, խոսքով ու գործողություններով: Մաքրաբարոյություն նշանակում է չունենալ ոչ մի սեռական հարաբերություն նախքան ամուսնությունը: Այն նաև նշանակում է ամուսնության ընթացքում լիովին հավատարիմ լինել ամուսնուն կամ կնոջը» (Ավետարանի թեմաներ, «Մաքրաբարոյություն»):

Հակոբ 2 գլուխն ուսումնասիրելիս գտեք, թե Փրկիչն ինչ է կարծում մաքրաբարոյության մասին:

Հակոբը սիրում է իր ժողովրդին: Տիրոջ զորությամբ Հակոբն իմացավ իր ժողովրդի մտքերն ու նրանց սրտերում թաքնված ամբարշտության մասին (տես Հակոբ 1.15, 2.5–6): Նա գիտեր, որ նրանք «սկսում են գործել մեղքի մեջ, մեղք, որը շատ պիղծ է թվում … Աստծո համար» (Հակոբ 2.5): Հպարտության մեղքի (տես Հակոբ 2.12–21) մասին զգուշացնելուց հետո Հակոբը նեփիացիներին զգուշացրեց «ավելի վատթար [կամ ավելի լուրջ] հանցանքի մասին» (Հակոբ 2.22), որի մասին նրա ժողովուրդը մտածում էր:

Կարդացեք Հակոբ 2.22–24 հատվածը և գտեք, թե Հակոբն ինչպես է նկարագրել այս ավելի լուրջ մեղքը։ (Անառակությունը ամուսնուց կամ կնոջից բացի մեկ ուրիշի հետ սեռական հարաբերություններ ունենալն է):

Կարող եք դիտել նաև «Հակոբն ուսուցանում է մաքրաբարոյության մասին» տեսանյութի 0:20-1:51 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

4:53

Jacob Teaches about Chastity | Jacob 2:23–35; 3:1–11

Jacob 2:23–35; 3:1–11 | The Book of Mormon prophet Jacob teaches the importance of chastity and fidelity to one’s spouse.

  • Ի՞նչ դեր ունեն մեր մտքերը մաքրաբարոյության օրենքին հնազանդվելիս (տես Մատթեոս 5.28):

Տերը հիանում է մաքրաբարոյությամբ

Նեփիացի տղամարդկանցից ոմանք խախտում էին մաքրաբարոյության օրենքը՝ ամուսնանալով մեկից ավելի կանանց հետ այն դեպքում, երբ Տերը դատապարտել էր այս մոտեցումը նախքան Լեքիի՝ Երուսաղեմից հեռանալը (Հակոբ 2.34): Մտածեք, թե ինչ եք անում ձեր կյանքում՝ մաքրաբարոյության օրենքին վերաբերող գայթակղություններին դիմակայելու համար:

Կարդացեք Հակոբ 2.25–28 հատվածը և գտեք, թե ինչ էր Հակոբն ուսուցանում նեփիացիներին, որպեսզի օգնի նրանց դիմակայել սեռական մեղքին տրվելու գայթակղությանը:

  • Ի՞նչ հեռանկար ունի Տերը մաքրաբարոյության վերաբերյալ:

Հակոբը խոսում էր այն տղամարդկանց հետ, որոնցից շատերը համոզում էին կանանց խախտել մաքրաբարոյության օրենքը: Այդ պատճառով նա ասում էր, որ Տերը հիանում է կանանց մաքրաբարոյությամբ: Տերը հիանում է Իր բոլոր զավակների, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մաքրաբարոյությամբ:

Կարդացեք «Ձեր մարմինը սուրբ է» բաժինը «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում (2022) և գտեք, թե մաքրաբարոյության օրենքով ապրելն ինչու է բերկրանք:

Որպեսզի տեսնեք, թե որոշ երիտասարդներ ինչպես են վայելում մաքրաբարոյությունը, կարող եք դիտել «Ես ընտրում եմ մաքուր լինել» տեսանյութը (4:19), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

4:19

I Choose to be Pure

Six interfaith youth speak candidly on why they have chosen to be sexually pure.

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ է հիանում մաքրաբարոյությամբ:

    • Մարդու կյանքում ի՞նչը կարող է ապացուցել, որ նա վայելում է մաքրաբարոյությունը:

    • Քրիստոսանման ի՞նչ հատկանիշներ է օգնում մեզ զարգացնել մաքրաբարոյության օրենքով ապրելը:

Կարդացեք Հակոբ 2.31–35 հատվածը և գտեք, թե նեփիացի տղամարդկանց անբարո պահվածքն ինչպես ազդեց նրանց ընտանիքների վրա:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ խնդիրներ են ծագում, երբ մաքրաբարոյությունը չենք ընկալում այնպես, ինչպես Տերը:

    • Աշխարհն ինչպիսի՞ն կլիներ, եթե յուրաքանչյուրը մաքրաբարոյությունն ընկալեր այնպես, ինչպես Տերը:

    • Ըստ ձեզ՝ մաքրաբարոյությունն ընդունելն ինչպե՞ս կարող է ազդել Տիրոջ և ուրիշների հետ ձեր հարաբերության վրա:

տաճար

Տաճարային երաշխավորագրի հարցերից մեկն է՝ «Արդյո՞ք հնազանդ եք մաքրաբարոյության օրենքին»:

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ մտածում եք ձեր եպիսկոպիոսի մոտ այս հարցին պատասխանելու մասին:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Տերը կարողանա հիանալ ձեր մաքրաբարոյությամբ:

Մտածեք, թե ինչ եք անում մաքրաբարոյության օրենքով ապրելու համար, և ինչպես է այն դրականորեն ազդում ձեր կյանքի վրա: Եթե խախտել եք մաքրաբարոյության օրենքը, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ: Նա կարող է օգնել ձեզ ապաշխարել: Փրկիչն ցանկանում է ներել ձեզ: Նրանում կարող եք ներում, խաղաղություն, բժշկում և զորություն գտնել՝ մաքրաբարոյության օրենքով ապրելու համար:

Հակոբի ուսմունքները բազմամուսնության մասին

Երբ Հակոբն ուսուցանում էր միաժամանակ մեկից ավելի կին չունենալու մասին (տես Հակոբ 2.27), նա բացատրում էր, թե որ պայմաններում Տերը կարող է բազմակնություն թույլ տալ (տես Հակոբ 2.30):

  • Ի՞նչ էր ուսուցանում Հակոբը բազմամուսնության մասին հատված 30-ում:

Բազմամուսնությունը թույլատրված է միայն այն դեպքում, երբ այն պատվիրում է Տերը Իր մարգարեի՝ Եկեղեցու նախագահի և ուրիշ ոչ մեկի միջոցով (տե՛ս Վարդապետություն և Ուխտեր 132.45–48): Աշխարհի պատմության մեջ որոշակի ժամանակաշրջաններում և վայրերում Տերը պատվիրել է Իր ժողովրդին բազմամուսնություն կիրառել: Օրինակ՝ բազմամուսնություն են ունեցել Աբրահամը, Սարրան և Հագարը (տես Ծննդոց 16.1–3, Վարդապետություն և Ուխտեր 132.34–35): Աբրահամի թոռ Հակոբը նույնպես բազմամուսնություն է կիրառել (տես Ծննդոց 29–30, Վարդապետություն և Ուխտեր 132.37): Այն կիրառվել է վերականգնված Եկեղեցու սկզբնական շրջանում՝ սկսած մարգարե Ջոզեֆ Սմիթից: Բազմամուսնությունն այլևս չի կիրառվում Եկեղեցու անդամների կողմից (տես Պաշտոնական հայտարարություն 1):