«Վարդապետության սերտում. Մոսիա 2.17. «Ձեր Աստծո ծառայության մեջ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. Մոսիա 2.17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Մոսիա 2.17
«Ձեր Աստծո ծառայության մեջ»
«Մոսիա 2.1–18» դասում սովորեցիք, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 2.17 բաժնի վարդապետության սերտման հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Բացատրեք և մտապահեք
Կարդացեք Մոսիա 2.17 հատվածը և Նոր Կտակարանի վարդապետության սերտման Մատթեոս 22.36–39 հատվածները և գտեք նմանություններ:
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում Մատթեոս 22.36–39 և Մոսիա 2.17 հատվածների միջև:
-
Ինչպե՞ս կբացատրեիք ծառայության վարդապետությունը՝ օգտագործելով այս հատվածները:
Մի քանի րոպե հատկացրեք Մոսիա 2.17 սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար: Դրանք գրեք թղթի վրա․ «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Մի քանի րոպե անընդհատ կրկնեք սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը:
Օրվա մնացած մասում թղթի այդ կտորը ձեզ մոտ ունեցեք: Երբ օրվա ընթացքում շոշափեք թուղթը կամ հիշեք, որ այն ձեզ մոտ է, փորձեք մտքում կրկնել սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը: Քնելուց առաջ փորձեք հիշելով կրկնել դրանք:
Գործնական կիրառում
Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022) կարդացեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Յուրաքանչյուր բաժնից ընտրեք մեկ նախադասություն, որն ըստ ձեզ հատկապես իմաստալի է: Կարող եք նշել այդ նախադասությունները: Վարժությունը կատարելիս այդ նախադասությունները պահեք մտքում:
Ծառայությունն ընդհանուր առմամբ դրական փորձառություն է նրանց համար, ովքեր մասնակցում են, և նրանց համար, ովքեր ստանում են ծառայությունը: Սակայն կան նաև դժվարություններ, որոնք կարող են ծառայության մասը կազմել: Մտածեք վերջերս ձեզ ընձեռված ծառայության հնարավորությունների մասին: Ի՞նչ դժվարություններ ի հայտ եկան ծառայության հետ միասին: Մարդիկ ի՞նչ պատճառներով նախընտրեցին չծառայել:
Գրեք ձեր սեփական սցենարը՝ նկարագրելով ծառայության հետ կապված դժվարությունը: Ահա մի օրինակ. Եկեղեցու ղեկավարները Սոֆիային խնդրեցին ծննդյան նվեր մատուցել Երիտասարդ կանանց իր դասարանի կողմից ոչ այնքան ակտիվ մի աղջկա: Երբ աղջիկը մոտեցավ դռանը, այնքան էլ բարեհամբույր չէր Սոֆիայի նկատմամբ: Զգալով վիրավորանք՝ Սոֆիան հեռացավ՝ ափսոսալով, որ կատարել է ծառայությունը:
Գործեք հավատքով
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Գտեք որևէ լրացուցիչ սուրբ գրություն կամ գերագույն համաժողովից մի հայտարարություն, որով կարող եք կիսվել, որպեսզի օգնեք որևէ մեկին ծառայել պատրաստակամորեն: Դրա համար փորձեք Gospel Library հավելվածում փնտրել «ծառայություն» բառը, ապա փնտրեք ցուցադրվող սուրբ գրություններում կամ համաժողովի ելույթներում: Կարող եք «Ծառայություն» բառը փնտրել նաև Թեմատիկ ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում: