«Օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները»
Նախորդ դասին սովորեցիք, որ եթե պահենք Աստծո պատվիրանները, Նա կօրհնի մեզ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր բաներում: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 2.41 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածի վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:
Մտապահեք և բացատրեք
Գործնական կիրառում
Պատկերացրեք հետևյալ սցենարը.
Գործեք հավատքով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 5–6-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:
Այս պարբերություններից ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Ջեննային գործել հավատքով:
Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կարող է օգնել Ջեննային:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:
Ինչո՞վ կկիսվեիք Ջեննայի հետ:
Ինչո՞ւ դրանով կկիսվեիք Ջեննայի հետ:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել Ջեննային:
Ի՞նչ այլ աստվածային աղբյուրներ կան, որոնք կարող եք խորհուրդ տալ Ջեննային, որ օգտվի դրանցից: