Սեմինարիա
Մոսիա 3.1–17. Փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով


«Մոսիա 3.1–17. Փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 3.1–17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 3.1–17

Փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով

Հիսուս Քրիստոս

Ողջ պատմության ընթացքում հրեշտակներն այցելել են երկիր՝ վկայելու Հիսուս Քրիստոսի մասին և հայտարարելու «մեծ ուրախության ավետիքը» (Մոսիա 3.3, Ալմա 13.22, Հելաման 16.14): Բենիամին թագավորն այդպիսի այց էր ունեցել: Նա իր ժողովրդի հետ կիսվեց Հիսուս Քրիստոսի մասին հրեշտակի վկայությամբ, այն ամենով, ինչով Փրկիչը պետք է անցներ և այն ճշմարտությամբ, որ փրկությունը գալիս է միայն Քրիստոսի անվամբ: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե որն է կարևորությունն այն բանի, ինչ Հիսուս Քրիստոսն արել է, որպեսզի կարողանաք փրկվել:

Մեծ ուրախության ավետիքը

  • Կարո՞ղ եք մտածել այն ժամանակաշրջանի մասին, երբ հրեշտակները եկան երկիր՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայելու համար:

Մեկ օրինակ ներկայացված է Ղուկաս 2.10–12-ում: Կարդացեք այս հատվածները կամ դիտեք «Հովիվներն իմանում են Քրիստոսի ծննդյան մասին» տեսանյութի 0:00-1:47 հատվածը և փնտրեք, թե հրեշտակն ինչ ասաց Փրկչի ծնունդն ազդարարելու համար: Այս տեսանյութը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

2:50

Հրեշտակ երևաց նաև Բենիամին թագավորին: Կարդացեք Մոսիա 3.3–4 հատվածը և փնտրեք, թե ինչ նմանություններ են պարունակում հրեշտակի խոսքերը, որոնք նա ասաց հովիվներին և Բենիամին թագավորին:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է «մեծ ուրախության ավետիք» համարվել:

Մոսիա 3.1–17 հատվածներում Բենիամին թագավորն իր ժողովրդին ուղղված ճառում կիսվել է հրեշտակի մի քանի ուղերձով: Այդ ուղերձը Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության մասին էր, այն մասին, թե ինչպես կարող են մարդիկ ուրախություն զգալ, և ինչ է առաջարկում Հիսուս Քրիստոսը, որը ուրիշ ոչ ոք չի կարող առաջարկել:

Միակ անունը, որով փրկություն է գալիս

Կարդացեք Մոսիա 3.17 հատվածը և փնտրեք, թե ինչ է առաջարկում Հիսուս Քրիստոսը:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող եք առանձնացնել հատված 17-ից:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե ինչից է փրկում մեզ Հիսուս Քրիստոսը.

Մեր Տերը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, Իր Քավության անզուգական պարգևի շնորհիվ ոչ միայն փրկում է մեզ մահից և ապաշխարության միջոցով մեր մեղքերի համար մեզ ներում առաջարկում, այլև պատրաստ է փրկել մեզ մեր վիրավոր հոգու ցավերից և վերքերից (Նիլ Լ․ Անդերսեն, «Խոցվածը», Լիահոնա, նոյեմբեր 2018թ., 85):

Մտածեք, թե ինչից է ձեզ անհրաժեշտ փրկվել: Կա՞ն մեղքեր, որոնք ձգտում եք հաղթահարել: Ի՞նչ վշտեր կամ ցավեր ունեք: Մոսիա 3 հատվածն ուսումնասիրելու ընթացքում Սուրբ Հոգու միջոցով ոգեշնչում փնտրեք, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես կարող եք ստանալ Հիսուս Քրիստոսի առաջարկած փրկությունը:

Կարդացեք Մոսիա 3.5–10 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի դուք կարողանաք փրկվել: Մի շտապեք, կարդացեք դանդաղ և խորհեք: Խորհելով հնարավոր է հրավիրել Սուրբ Հոգուն ուսուցանել ձեզ: Կարող եք ձեր գաղափարներն ու մտքերը գրել ձեր սուրբ գրքերում կամ օրագրերում:

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին․

  • Ի՞նչ տպավորություններ ունեցաք, երբ ուսումնասիրում էիք այդ հատվածները:

  • Այս հատվածներից ո՞ր արտահայտությունները տպավորեցին ձեզ:

  • Ի՞նչ գտաք, որը ձեզ ուրախություն պարգևեց:

Կարող եք դիտել «Հիսուս Քրիստոսը տառապեց մեզ համար» տեսանյութը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.orgև փնտրել, թե տարբեր մարդիկ ինչպես են օրհնվել Փրկչի Քավությամբ:

2:21

Կարդացեք Մոսիա 3.11–13 հատվածը և գտեք, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ուրախություն և փրկություն ստանաք Հիսուս Քրիստոսի միջոցով: Կարդացեք դանդաղ և խորհեք այդ հատվածների շուրջ: Խորհելու համար ձեզ կարող են օգնել հետևյալ հարցերը:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք զգացել կամ սովորել Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ մղում է ապաշխարության:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մեղքերի թողությունը կարող է ուրախություն բերել:

Վերհիշեք, թե ինչից է ձեզ անհրաժեշտ փրկվել: Մտածեք, թե ինչ ուսումնասիրեցիք Մոսիա 3 գլխում և ինչ տպավորություններ ստացաք Հոգուց: Ձգտեք հավատք գործադրել, ապաշխարել և հավատալ Քրիստոսին, որպեսզի կարողանաք ստանալ Փրկչի օգնությունն ու ուրախությունը, որը գալիս է ներված լինելուց: