Սեմինարիա
Մոսիա 12–13. Պատվիրանները ձեր սրտերում գրված ունեցեք


«Մոսիա 12–13. Պատվիրանները ձեր սրտերում գրված ունեցեք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 12–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 12-13

Պատվիրանները ձեր սրտերում գրված ունեցեք

երիտասարդները դասարանում

Նոյը և նրա քահանաները պետք է հոգևոր առաջնորդներ լինեին: Սակայն նրանք ապրում էին մեղքի մեջ և իրենց ժողովրդին սովորեցնում էին նույնը անել: Աբինադին ուսուցանեց նրանց, թե որն է Հիսուս Քրիստոսի դերն իրենց փրկության մեջ և Աստծո պատվիրանները իրենց սրտերում գրված ունենալու կարևորությունը: Այս դասի ընթացքում կսովորեք ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին՝ պատվիրանները գրելով ձեր սրտերում:

Ինչպե՞ս կգնահատեիք ձեր հնազանդությունը

Ինքներդ գնահատեք ձեզ, թե հետևյալ երկու պնդումները 1-10 սանդղակով ինչպես են նկարագրում ձեզ (10-ը նշանակում է, որ այն շատ լավ է նկարագրում ձեզ).

  • Ես ԶԳՈՒՄ ԵՄ Աստծո պատվիրանների կարևորությունը

  • Ես ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ԵՄ Աստծո պատվիրաններին

  • Ի՞նչը կարող է մտահոգիչ լինել, եթե որևէ մեկը զգում է Աստծո պատվիրանների կարևորությունը, բայց չի հնազանդվում դրանց:

  • Ի՞նչը կարող է մտահոգիչ լինել, եթե որևէ մեկը հնազանդվում է Աստծո պատվիրաններին, բայց չի զգում դրանց կարևորությունը:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք Աստծո պատվիրանների վերաբերյալ ձեր ունեցած զգացողությունների և դրանց հնազանդվելու մասին:

Հնազանդություն սրտով

Նոյ թագավորի ամբարշտության մասին վկայելու համար Աբինադիին բանտ նետեցին (տես Մոսիա 12.9–17), ապա բերեցին Նոյի և նրա քահանաների մոտ: Աբինադին նախատում էր նրանց, որ ձևացնում էին, թե հասկանում և ուսուցանում են Աստծո խոսքը, բայց իրականում սրտով չէին հասկանում: Նոյի քահանաները պնդում էին, թե ուսուցանում են Մովսեսի օրենքը, բայց ո՛չ Մովսեսի օրենքն էին պահում, ո՛չ էլ Տասը պատվիրաններին էին հնազանդվում: Աբինադին Նոյին և նրա քահանաներին ուսուցանեց պատվիրանները պահելու կարևորությունը (տես Մոսիա 12.25–37):

Այս իրադարձություններից մի քանիսը ներկայացված են «Աբինադին վկայում է Նոյ թագավորի և նրա քահանաների առաջ» (4:35) տեսանյութում, որը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ ChurchofJesusChrist.org:

4:35

Կարդացեք Մոսիա 12.34–36, 13.15–24 հատվածները և դուրս գրեք Տասը պատվիրաններից յուրաքանչյուրը: Կարող եք համարակալել դրանք ձեր սուրբ գրություններում:

Կարդացեք Մոսիա 13.11 հատվածը և փնտրեք պատճառներից մեկը, որի համար Աբինադին Նոյին և նրա քահանաներին Տասը պատվիրաններն էր ուսուցանում:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, հետևյալն է. Աստծո պատվիրանները պետք է գրված լինեն մեր սրտերում:

պատկերակ, գրառում
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում պատվիրանները գրված ունենալ մեր սրտերում:

    • Մարդիկ կարո՞ղ են հնազանդվել որևէ պատվիրանի՝ առանց այն սրտում գրված ունենալու: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

    • Ըստ ձեզ՝ պատվիրանները մեր սրտերում գրված ունենալը ինչպե՞ս է օգնում մեզ հետևել Հիսուս Քրիստոսին:

Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, կարևոր ճշմարտություններ է ուսուցանել, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում պատվիրանները մեր սրտերում գրված ունենալ.

Մենք պետք է ավետարանը մեր գլխից տանենք մեր սիրտ: Հնարավոր է, որ պարզապես ապրում ենք ավետարանով, որովհետև դա է պահանջվում, կամ այդպիսի միջավայրում ենք մեծացել, կամ էլ սովորություն է դարձել: …

Մենք բոլորս պետք է ձգտենք փոխել մեր սիրտը և բուն էությունը, որպեսզի ցանկություն ունենանք՝ ոչ թե հետևել աշխարհի ուղիներին, այլ գոհացնել Աստծուն: (Բոննի Լ. Օսկարսոն, «Ես հավատո՞ւմ եմ» Liahona, մայիս 2016թ., 88)

  • Ըստ ձեզ՝ մարդիկ ինչպե՞ս կարող են ավետարանը գլխից տանել սիրտ:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը:

    Ընտրեք Տասը պատվիրաններից երկուսը կամ երեքը: Յուրաքանչյուրի համար մի սիրտ նկարեք և սրտի վերևում գրեք պատվիրանը: Այնուհետև, յուրաքանչյուր սրտի ներսում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    • Ինչ կանեին կամ ինչ չէին անի մարդիկ, եթե այս պատվիրանը գրված լիներ նրանց սրտում:

    • Ի՞նչ կարող են անել մարդիկ, որպեսզի այս պատվիրանը լիարժեք գրվի նրանց սրտերում:

Հիշենք Հիսուս Քրիստոսին

Բացի այն, որ Տասը պատվիրանները գրված չէին Նոյի ու նրա քահանաների սրտերում, նրանք չէին էլ հասկանում Մովսեսի օրենքի նպատակը:

Կարդացեք Մոսիա 13.28–32 և փնտրեք Մովսեսի օրենքը:

  • Աբինադին ի՞նչ էր ցանկանում, որ Նոյի քահանաները հասկանան Մովսեսի օրենքի մասին:

Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է Հիսուս Քրիստոսի անհրաժեշտության մասին.

Տղամարդիկ և կանայք … կարող են մեծ բաներ իրագործել: Բայց մեր ողջ հնազանդությունից և բարի գործերից հետո մենք չենք կարող փրկվել մահից կամ մեր անձնական մեղքերի ազդեցություններից առանց շնորհի, որը տրվում է Հիսուս Քրիստոսի քավությամբ: Մորմոնի Գիրքը հստակեցում է սա: Այն սովորեցնում է, որ «փրկությունը չի գալիս միայն օրենքով» (Մոսիա 13.28): Այլ կերպ ասած, փրկությունը չի գալիս պարզապես պատվիրանները պահելով: «Օրենքով ոչ մի մարմին չի արդարացվում» (2 Նեփի 2.5) … Մարդը չի կարող իր սեփական փրկությունը վաստակել (Դալլին Հ. Օուքս, «Հիսուս Քրիստոսի մեկ այլ կտակարան», Ensign, մարտ 1994թ., 67):

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Պատվիրաններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ, որ հիշենք Հիսուս Քրիստոսին:

    • Ըստ ձեզ՝ Հիսուս Քրիստոսին հիշելը ինչպե՞ս կարող է օգնել, որ պատվիրանները գրվեն մեր սրտերում:

Մտածեք մի պատվիրանի մասին, որը պահելը դժվար է ձեզ համար, կամ զգում եք, որ այն ձեր սրտում գրված չէ: Այդ պատվիրանի մասին մտածելիս կարող եք աչքի անցկացնել Երիտասարդներդներին զորացնելու համար գրքույկը (2022թ.): Ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգու միջոցով և օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հետևեք Հիսուս Քրիստոսին և այս պատվիրանը լիարժեք գրված ունենաք ձեր սրտում: