«Գնահատեք ձեր գիտելիքները 4. Ենովս–Մոսիա 17» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Գնահատեք ձեր գիտելիքները 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Գնահատեք ձեր գիտելիքները 4
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:
«Գնահատեք … և շարունակեք ճիգ թափել»
Կարևոր է պարբերաբար ժամանակ հատկացնել մեր առաջադիմության մասին մտածելու և այն գնահատելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է.
Իմ կոչն է մեզ բոլորիս՝ գնահատել մեր կյանքը, ապաշխարել և շարունակել ճիգ թափել: … Երբ մենք փոխվենք, մենք կտեսնենք, որ Աստված իսկապես ավելի շատ հոգ է տանում այն մասին, թե ով ենք մենք և ով ենք մենք դառնում, քան այն մասին, թե ով էինք մենք մի ժամանակ: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Լիահոնա, մայիս 2015թ., 58):
Դասի ժամանակ կարող եք օգտագործել նմանատիպ հարցեր.
-
Ըստ ձեզ՝ ի՞նչպես եք աճում կամ փոխվում Մորմոնի Գրքից ձեր սովորածի շնորհիվ:
-
Որքանո՞վ եք հասել ձեր սահմանած նպատակներին:
-
Ինչի՞ վրա կցանկանայիք շարունակել աշխատել, կամ արդյո՞ք օգտակար կլինի մեկ այլ ոլորտի վրա կենտրոնանալը:
Ստորև ներկայացվող վարժությունները կարող են օգնել ձեզ չափել ձեր հասկացողությունը, ձեր գիտելիքը և ձեր առաջընթացը, որին փորձում եք հասնել: Սուրբ Հոգուն հրավիրեք օգնելու ձեզ ընկալել ձեր ջանքերը և զգալ Երկնային Հոր սերը:
Բացատրեք մարգարեների դերը
Երբ Մոսիա 11–17 հատվածում ուսումնասիրում էիք մարգարե Աբինադիի պատմությունը, գուցե հասկացել եք, որ Ալման հավատում էր, որ նա մարգարե է և հետևում էր նրա ուսմունքներին, մինչդեռ Նոյ թագավորը և մյուս քահանաները բացահայտ մերժում էին նրան: Մեր օրերում կարող եք նկատել, որ որոշ մարդիկ ընդունում են մարգարեներին, մինչդեռ մյուսները մերժում են նրանց:
Ստորև ներկայացվող աղբյուրների կամ ձեր գտած այլ աղբյուրների օգնությամբ մի կարճ պատասխան պատրաստեք, որով ինչ-որ մեկին կօգնեք հասկանալ, թե ով է մարգարեն, և ինչու են մարգարեներն անհրաժեշտ այսօր: Ձեր պատասխանն ավելի համոզիչ դարձնելու համար մեկ կամ մի քանի սուրբ գրություն ներառեք:
Պատասխանը պարզապես գրելու փոխարեն կարող եք սոցիալական ցանցերի համար նախատեսված գրառում կամ կարճ տեսանյութ պատրաստել կամ մտածել, թե ձեր իմացած ինչ այլ եղանակով կարող եք կիսվել:
Սուրբգրային նյութեր, որոնք կարող են օգտակար լինել.
-
Ավետարանական թեմաներում որոնեք «Մարգարեներ» հոդվածը հետևյալ հղումով՝ topics.ChurchofJesusChrist.org:
Հարցեր, որոնք կարող եք նկատի ունենալ ձեր պատասխանը շարադրելիս.
-
Ո՞վ է մարգարեն, և ի՞նչ են անում մարգարեները:
-
Ի՞նչ հարցեր կամ թյուրըմբռնումներ կարող են ունենալ մարդիկ մարգարեների մասին:
-
Ուրիշ ի՞նչով կարող եք կիսվել, որը կօգնի ուրիշներին հասկանալ, թե Աստված ինչու է այսօր կանչում մարգարեներին:
Օգնել հավաքել Իսրայելը և ծառայել ուրիշներին
Ճշմարտություններից մեկը, որն Աստված բացահայտել է Իր մարգարեների միջոցով, այն է, որ Իր գործն ու փառքը պետք է օգնեն Իր զավակներին հասնել հավերժական կյանքին (տես Մովսես 1.39): Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը նշում էր, որ ճանապարհներից մեկը, որով կարող ենք օգնել Աստծուն կատարել Իր գործը, ուրիշներին ծառայելն է (տես Մոսիա 2.17): Բոլորովին վերջերս Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոննի Հ․ Քորդոնն ուսուցանել է.
Մեր հավերժական նպատակն է գալ Քրիստոսի մոտ և եռանդուն կերպով միանալ Նրան Իր մեծ գործում: Դա նույնքան պարզ է, որքան անել այն, ինչ ուսուցանել է նախագահ [Ռասսել Մ. Նելսոնը]. «Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին … կապել և պահել իր ուխտերը Աստծո հետ, մենք օգնում ենք հավաքել Իսրայելը»: Եվ երբ Նրա հետ միասին կատարում ենք Իր աշխատանքը, մենք ավելի լավ ենք ճանաչում և ավելի շատ ենք սիրում Նրան: (Բոննի Գ․ Քորդոն, «Եկեք Քրիստոսի մոտ և մենակ մի եկեք», Լիահոնա, նոյեմբեր 2021, 11)
Մտածեք նախորդ դասերի ընթացքում ձեր սահմանած այն նպատակների կամ ծրագրերի մասին, որոնք օգնում են ձեզ մասնակցել Աստծո գործին.
-
Օգնել Տիրոջը հավաքել Իսրայելը (տես Հակոբ 5.71–72, 75)
-
Ծառայել ուրիշներին Քրիստոսանման ուղիներով (տես Մոսիա 2.17)
-
Աշխատել ավետարանի հետ կապված մեկ այլ նպատակի վրա, որի ուղղությամբ աշխատում եք կամ ցանկանում եք սկսել աշխատել
Զգացեք երջանկություն և ուրախություն Հիսուս Քրիստոսի միջոցով
Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս դուք շատ մարդկանց պատմություններ եք կարդացել, որոնք ուրախություն և երջանկություն են գտել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի միջոցով: Ժամանակ տրամադրեք՝ վերհիշելու հետևյալ օրինակներից մի քանիսը: Դրանք ներառում են հետևյալը.
-
Լեքին և նրանք, ովքեր կենաց ծառի մոտ էին եկել (տես 1 Նեփի 8.10–12, 30)
-
Ենովս (տես Ենովս 1.1–8)
-
Բենիամին թագավորի ժողովուրդը, որը ցնծում էր՝ իմանալով Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին (տես Մոսիա 2.41, 4.3, 5.1–5)
Մտածեք, թե ինչպես կնկարագրեիք կամ կպատկերեիք Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով ձեր զգացած երջանկությունը:
Ձեր օրագրի որևէ դատարկ էջի կենտրոնում կամ առանձին թղթի վրա գրեք Ուրախություն և երջանկություն Հիսուս Քրիստոսի միջոցով բառերը: Բառերի շուրջը մի շրջան գծեք: Այժմ սկսեք այդ բառերին վերաբերող գաղափարներ ավելացնել: Սկսելու համար կարող եք մտածել, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին:
-
Արդյո՞ք զգում եք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը նպաստում է, որ ուրախություն լինի ձեր կյանքում: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Ի՞նչ սովորեցիք Մորմոնի Գրքից, որն օգնեց ձեզ ավելի երջանիկ լինել:
-
Արդյո՞ք զգում եք, որ սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ ձեր կապը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ավելի է լավացել: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Գաղափարներ մտածելիս գրեք դրանք ձեր թղթի վրա և շրջանի մեջ վերցրեք: Կապակցեք դրանք մեկը մյուսին կամ շրջանում գրված արտահայտությանը: Երբ ավելի շատ մտքեր ու գաղափարներ ավելացնեք, ձեր գաղափարների գծապատկերը կսկսի մոտավորապես այպիսի տեսք ունենալ.
Ձեր գաղափարների գծապատկերն ավարտելուց հետո պահեք այնպիսի տեղում, որտեղ կտեսնեք այն հաջորդ շաբաթվա ընթացքում: Կարող եք աղոթել Երկնային Հորը, որպեսզի օգնի ձեզ գտնել ու ճանաչել ավելի մեծ ուրախություն և ավելի մեծ երջանկություն Հիսուս Քրիստոսում և Նրա ավետարանում: