Սեմինարիա
Մոսիա 14–16. Փրկագնված Տեր Հիսուս Քրիստոսով


«Մոսիա 14–16. Փրկագնված Տեր Հիսուս Քրիստոսով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 14–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 14-16

Փրկագնված Տեր Հիսուս Քրիստոսով

Քրիստոսի նկարը

Թեև Նոյ թագավորը պատրաստ էր սպանել Աբինադիին, բայց Աբինադին գիտեր, որ Աստված թույլ էր տալու իրեն ավարտել այն ուղերձը, որը փոխանցելու համար էր ուղարկվել: Նոյը և նրա քահանաները պետք է լսեին ուղերձը, որ Աստված կանչում է բոլոր մարգարեներին ուսուցանելու, որ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է ճանաչել Հիսուս Քրիստոսին որպես այն միակի, ով կարող է փրկագնել մեզ մեղքից ու մահից:

Հիսուս Քրիստոսի դերերն ու տիտղոսները

Հիսուս Քրիստոսի բազմաթիվ դերերից ու տիտղոսներից յուրաքանչյուրը կարող է մեր կյանքի որոշակի կետերում հատուկ նշանակություն ունենալ մեզ համար: Օրինակ՝ մենք կարող ենք Հիսուս Քրիստոսին ընդունել որպես «Տեր՝ Ամենազոր Աստված» (Մոսիա 11.23), երբ մեզ անհրաժեշտ է օգնություն, որը միայն Նա կարող է տալ:

Մեկ րոպե տրամադրեք և սուրբ գրություններից դուրս գրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսները, որոնք ուսուցանում են մեզ Նրա մասին:

  • Ըստ ձեզ՝ Հիսուսի բազմաթիվ տիտղոսներից որո՞նք կարող են օգտակար լինել, որոնց մասին պետք է ավելին իմանալ: Ինչո՞ւ։

Հիսուս Քրիստոսը՝ մեր Քավիչը

Նոյ թագավորին և քահանաներին ուղղված Աբինադիի ուղերձը կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի վրա: Նա ուսուցանում էր այն ճշմարտությունը, որ մենք միայն Հիսուս Քրիստոսի փրկագնմամբ կարող ենք փրկվել (տես Մոսիա 13.33, 16.15): Աբինադիի խոսքերն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին մեր Քավիչը լինելու Նրա դերից:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

15:21

Հիսուս Քրիստոսին նկարագրող տիտղոսներից ամենից կարևորների շարքում Քավիչն է: … Փրկագնել նշանակում է վճարել պարտավորությունը կամ պարտքը: Փրկագնել նաև նշանակում է փրկել կամ ազատ արձակել՝ փրկագին վճարելով: Եթե ինչ-որ մեկը սխալ է գործել և ապա ուղղել է այն կամ փոխհատուցել, մենք ասում ենք, որ նա փրկագնել է իրեն։ Այս նշանակություններից յուրաքանչյուրը բացահայտում է տարբեր կողմերն այն մեծ Փրկագնման, որ կատարեց Հիսուս Քրիստոսն Իր Քավությամբ, որն, ըստ բառարանի, նշանակում է «ազատել մեղքից և դրա պատիժներից՝ զոհ մատուցելով մեղսավորի համար» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Փրկագնում», Liahona, մայիս 2013թ., 109):

  • Ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Քավիչ Նրա տիտղոսից:

  • Ի՞նչ եք կարծում, այդ զգացողությունը ե՞րբ ամենից օգտակարը կլինի ձեր կյանքում: Ինչո՞ւ։

Մտածեք ձեր կյանքից որևէ մեկի մասին, ում ըստ ձեզ, օգտակար կլինի հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը Քավիչն է:

Ընտրեք առնվազն երկուսը, որպեսզի Աբինադիի ուղերձից ավելին սովորեք Հիսուս Քրիստոսի մասին և օգնեք ձեզ պատրաստել ուղերձ այն անձին, որի մասին մտածում էիք:

Ուսումնասիրության հուշում 1. Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը ինձ փրկագնելու համար

Աբինադին խոսում էր Եսայիայի մասին՝ որպես օրինակ այն բազմաթիվ քահանաներից, որոնք վկայում էին Քրիստոսի մասին: Նա կարդում էր Եսայիայի ուսմունքները, որպեսզի ցույց տա, որ Աստված Ինքն է գալու երկիր, որպեսզի «ճնշվի ու չարչարվի» (Մոսիա 13.35) և փրկագնի մեզ ընկնելուց ու կորսվելուց:

Կարդացեք Մոսիա 14 գլուխը և փնտրեք բառեր ու արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ գին էր պատրաստ վճարել Հիսուս Քրիստոսը՝ ձեզ մեղքից ու մահից ազատելու համար:

  • Այս հատվածներից ո՞ր բառերով կամ արտահայտություններով կկիսվեիք ձեր մտածած անձի հետ:

Ուսումնասիրության հուշում 2. Ինչպե՞ս կարող եմ օրհնվել Հիսուս Քրիստոսի Փրկագնումով

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե Հիսուս Քրիստոսը չկատարեր Իր դերը՝ որպես մեր Քավիչ: Մի պահ մտածեք, թե ձեր կյանքն ինչպիսին կլիներ առանց Հիսուս Քրիստոսի:

Կարդացեք Մոսիա 15.19, 16.4–7 հատվածները և փնտրեք, թե ինչպես է Աբինադին նկարագրում կյանքը առանց Քրիստոսի փրկագնման:

Կարդացեք Մոսիա 15.20–25, 16.8–10 հատվածները և գտեք, թե ինչ օրհնություններ կարող ենք վայելել մեր Քավիչի շնորհիվ:

  • Ի՞նչ կցանկանայիք, որ անձը, ում մասին մտածել եք, իմանար այդ հատվածներից:

Ուսումնասիրության հուշում 3. Ինչո՞ւ են սուրբ գրություններում Հիսուս Քրիստոսին երբեմն Հայր կոչում

Աբինադին ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի դերերի մասին՝ որպես Աստծո Որդի և որպես Հայր: Հայրը նա է, ով կյանք է տալիս: Հիսուս Քրիստոսը մեզ համար հոր նման է, քանի որ կարող է մեզ անմահություն և հավերժական կյանք տալ: Սա չի նշանակում, որ Նա և Երկնային Հայրը նույն անձն են: Կարդացեք Մոսիա 15.1–9 հատվածը և փնտրեք, թե ինչ պատճառներով Հիսուս Քրիստոսը կարող է որպես մեր Հավերժական Հայր անվանվել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Ինչպես ուսուցանում էր Աբինադին, Քրիստոսը «հղացվել էր Աստծո զորությամբ» (Մոսիա 15.3) և ուստի՝ Հոր զորությունն ուներ իր հետ: Բացի այդ աստվածային հարաբերությունից՝ Քրիստոսը նաև գործում է որպես Հայր, քանզի նա երկնքի և երկրի Արարիչն է (տես Մոսիա 15.4), մեր հոգևոր վերածննդի և փրկության հայրը և հավատարմորեն պատվում է իր Հոր կամքն իր սեփական կամքից առավել և հետևաբար՝ հավակնում է իր Հոր կամքի զորությանը (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր Ուխտը. Մորմոնի Գրքի մեսիական ուղերձը [1997], 183–84):

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը և՛ Հայրը, և՛ Որդին:

  • Հիսուս Քրիստոսի մասին այս գիտելիքը ինչո՞ւ կարող է օգտակար լինել այն անձի համար, ում մասին մտածել եք:

  1. Ձեր մտածած անձին մի ուղերձ գրեք Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Քավիչի: Ձեր ուղերձում օգտագործեք սուրբ գրությունների որոշակի արտահայտություններ կամ հատվածներ: Ներառեք Քավիչի մասին ձեր վկայությունը: