Սեմինարիա
3 Նեփի 6–7․ Հպարտությունը տանում է պառակտման և կործանման


«3 Նեփի 6–7․ Հպարտությունը տանում է պառակտման և կործանման», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 6–7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 6–7

Հպարտությունը տանում է պառակտման և կործանման

դժգոհ պատանին նստած է բազմոցին

Երբևէ նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ Աստծո հետ նույնիսկ հիանալի փորձառություններ ունենալուց հետո ի վերջո հեռանում են Նրանից։ Գադիանթոնի ավազակներից Աստծո օգնությամբ պաշտպանվելուց հետո նեփիացիները վերադարձան իրենց տները և սկսեցին վերակառուցել իրենց կյանքը։ Հպարտության և պառակտման միջոցով սատանան դրդում էր մարդկանց ապստամբել Աստծո դեմ։ Հետևանքներն այնքան ծանր էին, որ կառավարությունը լուծարվեց, իսկ մարդիկ բաժանվեցին ցեղերի։ Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ հպարտության ազդեցությունը, և ինչպես հաղթահարել հպարտությունը՝ հետևելով Փրկչին։

  • Արդյո՞ք հնարավոր է, որ մարդ լինի․

  • Հարուստ և խոնարհ:

  • Աղքատ և հպարտ:

  • Կրթված և խոնարհ:

  • Անկիրթ և հպարտ:

Մտածեք, թե ինչն է որոշ մարդկանց մեր օրերում դրդում հպարտ լինել։ Ինչպե՞ս է հպարտ լինելն ազդում ձեր, այլոց և հասարակության վրա։ Ուսումնասիրելիս խորհեք, թե այս դասն ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքի ու հանգամանքների համար։

Սատանայի շարունակական գայթակղությունները

Տիրոջ օգնությամբ Գեդդիանիին և Գադիանթոնի ավազակներին հաղթելուց հետո նեփիացիները «վերջ դրեցին բոլոր այդ ամբարիշտ, գաղտնի և պիղծ խմբակցություններին» (3 Նեփի 5.6)։ Նրանք վերադարձան իրենց տները և սկսեցին վերակառուցել իրենց կյանքը։ Բայց սատանան շարունակաբար աշխատում էր խաբել մարդկանց, որպեսզի իրեն հետևեն։ Կարճ ժամանակ անց նեփիացիները փոխվեցին։ 3 Նեփի 6–7 գլուխներում Մորմոնն օգնել է մեզ հասկանալ, թե ինչ արեցին մարդիկ, որի արդյունքում նրանցից շատերն ի վերջո մահացան այն ավերածություններում, որոնք նախորդել էին Փրկչի գալստյանը Ամերիկա աշխարհամասում (տե՛ս 3 Նեփի 8)։ Այս ուսմունքները բացատրում են նաև, թե ինչու էին այլ մարդիկ պատրաստ Լիառատ երկրի տաճարում Քրիստոսի հայտնվելուն (տե՛ս 3 Նեփի 11

Այսպիսի մի աղյուսակ կազմեք։ Կարդացեք հատվածները և լրացրեք այն, ինչ սովորում եք մարդկանց վիճակի մասին։

26-րդ տարին (3 Նեփի 6.4–9)

29-րդ տարին (3 Նեփի 6.10–18)

26-րդ տարին (3 Նեփի 6.4–9)

29-րդ տարին (3 Նեփի 6.10–18)

  • Ի՞նչը ստիպեց նրանց փոխվել այդքան կարճ ժամանակահատվածում։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այդ օրինակներից։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք բացահայտել, այն է, որ երբ հպարտանում ենք, մեզ գայթակղելու և անօրինության դրդելու ավելի մեծ ուժ ենք տալիս սատանային։

Մտածեք, թե ինչ է նշանակում հպարտ լինել։ Փնտրեք գաղափարներ նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերում։

Հպարտության հիմնական բնորոշ հատկանիշը թշնամանքն է Աստծո և մերձավորի հանդեպ: Թշնամանք նշանակում է «ատելության, ոխի կամ ընդդիմության վիճակ»։ Դա այն ուժն է, որով սատանան ցանկանում է իշխել մեզ վրա: (Էզրա Թավտ Բենսոն, «Զգուշացեք հպարտությունից», Ensign, մայիս 1989 թ․, 4)։

  • Ըստ ձեզ՝ հպարտ լինելն ինչո՞ւ է թույլ տալիս սատանային ավելի մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա։

  • Ինչո՞վ է տարբերվում դա Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ մեզ տված քաջալերումից։

Հպարտության հետևանքներն այն ժամանակ և հիմա

Մարդկանց հպարտության պատճառով տուժում է նաև հասարակությունը։ Կարդացեք 3 Նեփի 6.20–30 կամ 7.1–14 հատվածները և փնտրեք օրինակներ, թե ինչպես է հպարտությունն ազդել առանձին մարդկանց և հասարակության վրա։

պատկերակ, գրառում
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Հպարտության ազդեցության ի՞նչ օրինակներ եք գտել այդ հատվածներում։

  • Սատանան ի՞նչ եղանակներով է մեր օրերում օգտագործում հպարտությունը՝ մարդկանց անօրինության դրդելու համար։

Ինչպես հաղթահարել հպարտությունը

Մտածեք, թե ձեր կամ ուրիշների հպարտությունն ինչպես է ազդում ձեր վրա, և ինչպես կարող եք հաղթահարել հպարտությունն ու դրա ազդեցությունները։

Չնայած հպարտությունն այդքան շատ կործանում էր բերել, ոմանք ուշադրություն դարձրին մարգարեի խոսքերին և շարունակեցին հետևել Փրկչին:

Կարդացեք 3 Նեփի 7.15–26 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին մարդկանց, և դա ինչ ազդեցություն ունեցավ նրանց վրա։ Օգտակար կլինի, եթե նշեք ամեն անգամ, երբ Փրկչը հիշատակվում է։

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ի՞նչ օրինակներ գտաք այս հատվածներում, որոնք ցույց են տալիս, թե Փրկիչը և Նրա ավետարանն ինչպես օգնեցին որոշ մարդկանց հաղթահարել հպարտությունը և անօրինությունը։

Հետևյալ պատմությունը կարող է օգնել ձեզ ցույց տալ ձեր իմացությունը հպարտության ազդեցությունների և այն մասին, թե Հիսուս Քրիստոսին հետևելն ինչպես կարող է օգնել հաղթահարել հպարտությունը։

երիտասարդ տղան նայում է չեզոք հայացքով

Սա Ջիմն է։ Նա դեռ չգիտի, որ հպարտության հետ կապված խնդիր ունի։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ջիմի կյանքում ի՞նչը կարող է ապացուցել, որ նա հպարտության խնդիր ունի։

Հասկանալով իր խնդիրը և ընդունելով, որ իր կյանքի մեծագույն հիասթափություններից շատերն իր հպարտության արդյունքն են՝ նա ցանկանում է իմանալ հպարտությունից ազատվելու պատասխանները։

  • Ի՞նչ լուծումներ կառաջարկեիք՝ օգնելու Ջիմին հաղթահարել հպարտությունը։