«Գնահատեք ձեր գիտելիքները 7․ Ալմա 53 – 3 Նեփի 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Գնահատեք ձեր գիտելիքները 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Գնահատեք ձեր գիտելիքները 7
Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հիշել և գնահատել, թե Ալմա 53 – 3 Նեփի 7 գլուխների ուսումնասիրության փորձառությունն ինչպես է օգնել ձեզ հոգևոր աճ ունենալ։
Հիշելու կարևորությունը
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուսուցանել է, որ բառարանի ամենակարևոր բառը կարող է հիշել բառը լինել (տե՛ս Սպենսեր Վ. Քիմբալ, «Վեհացման շրջաններ» [ելույթ Եկեղեցու Կրթական համակարգի կրոնի ուսուցիչների համար, 28-ը հունիսի, 1968 թ․], 5)։
-
Ըստ ձեզ՝ նախագահ Քիմբալն ինչո՞ւ է այդպես ասել հիշել «բառի» վերաբերյալ։
-
Ալմա 53 – 3 Նեփի 7 գլուխներից սովորած ո՞ր դասերն են կարևոր հիշելու համար։ Ինչո՞ւ։
Գուցե հիշում եք, որ Հելամանը իր որդիներ Նեփիին և Լեքիին խրախուսում էր հիշել կարևոր դասերն ու մարդկանց (տե՛ս Հելաման 5.4–14)։ Այս դասը նույնպես նախատեսված է՝ օգնելու ձեզ հիշել վերջին շաբաթներին ձեր սովորած ճշմարտությունները և ձեր ստանձնած հանձնառությունները։
Բացատրեք մարգարեների դերը
Պատկերացրեք, որ ոգեշնչված եք հրավիրելու ձեր ընկերոջը միասին դիտելու գերագույն համաժողովը։ Երբ աղոթքով պատրաստվում եք կատարել այս հուշումը, որոշում եք բացատրել ձեր ընկերոջը, թե ով է մարգարեն, և ինչու եք ոգևորված լսելու նրան։ Հիշում եք, որ Մորմոնի Գրքում սովորել եք մի քանի մեծ մարգարեների մասին, և դա կարող է օգնել ձեզ բացատրել ձեր ընկերոջը մարգարեի դերը։
Ընտրեք Նեփիի պատմությունը (Հելաման 7–11) կամ Սամուել Լամանացու պատմությունը (Հելաման 13–15)։ Վերանայեք առնչվող գլուխներում նրանց մասին ներկայացված պատմությունները՝ ուսումնասիրելով հատվածները և նայելով գլուխների վերնագրերը կամ ձեր օրագրերում կատարած նշումները։
Գնահատեք ձեր մոտեցումը և ցանկությունները
Այս գծապատկերին նայելիս գուցե վերհիշեք Հելաման 1–16 և 3 Նեփի 1–7 գլուխներում հիշատակվող հպարտության շրջանի ապացույցները։ Հնարավոր է, որ ճանաչեք նաև ձեր կյանքում կամ ձեզ շրջապատող աշխարհում նկատած օրինակները։
Հելաման 11–12 գլուխներն ուսումնասիրելիս գուցե գնահատել եք խոնարհ լինելու ձեր ջանքերը։ Ձեր օրագրում գուցե նաև ավելի խոնարհ լինելու և հպարտությունը հաղթահարելու հանձնառություն եք գրանցել։ Վերանայեք ձեր գրածը և մտածեք, թե ինչպես եք կատարել այդ հանձնառությունը։ Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և ձեր պատասխանները գրեք ձեր օրագրում։
-
Ի՞նչ եք արել վերջին շաբաթներին՝ Տիրոջը և ձեզ համար Նրա արած բոլոր բաները հիշելու համար։ Ըստ ձեզ՝ Տիրոջը հիշելն ինչպե՞ս է օգնել ձեզ խոնարհ մնալ։
-
Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք անել, որոնք կօգնեն ձեզ ամեն օր հիշել Տիրոջը և ավելի խոնարհ լինել։
Մտածեք ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու ծրագրերի մասին
Վերջին դասերին շատ պատմություններ եք ուսումնասիրել այն մարդկանց մասին, որոնք հաղթահարել են իրենց կյանքի, կրոնի և Հիսուս Քրիստոսի վկայությունների վրա արված հարձակումները։ Ուսումնասիրության ընթացքում գուցե ստանձնել եք հանձնառություններ, որոնք օգնելու են ձեզ ավելի ամուր հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա՝ դիմակայելու սատանայի հարձակումներին։
Մի քանի րոպե վերանայեք հետևյալ պատմություններից մեկը կամ մի քանիսը․
Լեքոնտին և Ամաղիկիան (Ալմա 47.10–18)
Զորապետ Մորոնին ամրացնող շինություններ է կառուցում (Ալմա 50.1–6)
Հելամանի խորհուրդն իր որդիներին (Հելաման 5.12)
-
Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս պատմություններից, որոնք կարող են օգնել մեզ դիմակայել գայթակղությանը։
Մտածեք Հիսուս Քրիստոսի վրա ձեր հիմքը կառուցելու համար վերջերս սահմանած ձեր նպատակների մասին։
Կրկին կարդացեք Հելաման 5.12 հատվածը և աղոթքով մտածեք, թե ինչ կա, որը պետք է սկսեք, դադարեցնեք կամ շարունակեք անել՝ Հիսուս Քրիստոսի վրա ավելի ամուր հիմք կառուցելու համար։ Եթե զգում եք, որ անհրաժեշտ է վերանայել ձեր սահմանած որևէ նպատակ, կարող եք այն գրել ձեր օրագրում կամ մեկ ուրիշ տեղ, որտեղ կարող եք պարբերաբար մտածել դրա մասին։