Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 19. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները


«Վարդապետության սերտման կրկնություն 19. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 19

Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները

աղջիկները միասին ուսումնասիրում են սուրբ գրությունները

Երբ սովորեք կիրառել Տիրոջ խոսքը սուրբ գրություններից, դուք կօրհնվեք բազմաթիվ ձևերով: Այս դասը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում կիրառել Մորմոնի Գրքի երկրորդ մասի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները։

Շարժիչ ուժը

երիտասարդ աղջիկը վայելում է հեծանիվ վարելը

Պատկերացրեք, որ գնդակ եք հրում։ Ի՞նչը կարող է ազդել այն բանի վրա, թե որքան հեռու կամ ինչ արագությամբ կգլորվի գնդակը։

Շարժիչ ուժն այն գործոններից մեկն է, որով կարելի է բացատրել շարժվող օբյեկտի ուժը։ Օրինակ՝ հեծանիվը շարժման մեջ է դրվում, երբ հեծանվորդը ոտքով հրում է գետնին, և հեծանիվը պահպանում է շարժիչ ուժը, մինչև հեծանվորդը պահում է հավասարակշռությունը և շարունակում է ոտնակներով վարել։ Հեծանվի շարժիչ ուժը մեծանում է, երբ հեծանվորդն ավելի արագ է վարում ոտնակներով, կամ եթե ճանապարհը զառիվայր է։

  • Դրական շարժիչ ուժի ի՞նչ այլ օրինակներ կան։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

17:18

Հոգևոր լիցքի զորությունը

Մենք երբեք ավելի շատ դրական հոգևոր լիցքի կարիք չենք ունեցել, քան այժմ՝ հակազդելու չարիքի ու ժամանակի մութ նշանների ուժգնացող արագությանը։ Դրական հոգևոր լիցքը կօգնի մեզ առաջ շարժվել համավարակների, ցունամիների, հրաբխային ժայթքումների և զինված ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վախի և անորոշության պայմաններում: Հոգևոր լիցքը կօգնի մեզ դիմակայել հակառակորդի անողոք, չար հարձակումներին և խափանել մեր անձնական հոգևոր հիմքը քայքայելու նրա ջանքերը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022 թ․, 98)։

  • Ինչպե՞ս կնկարագրեք, թե ինչ է հոգևոր լիցքը, և ինչու է այն անհրաժեշտ մեզ։

  • Ըստ ձեզ՝ կյանքի ո՞ր բնագավառներում է ձեզ հոգևոր լիցք անհրաժեշտ։ Ի՞նչ օգուտներ եք ակնկալում ստանալ։

Մեծացրեք հոգևոր լիցքը

Վարդապետության սերտման սուրբգրային հատվածներն ուսուցանում են ճշմարիտ վարդապետություն, որն օգնում է մեզ սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Երբ մենք հավատքով հետևենք Նրան, կարող ենք մեր կյանքում հոգևոր լիցք ստեղծել ու մեծացնել այն։

պատկերակ, գրառում
  1. Այս պատկերը նկարեք ձեր օրագրի որևէ դատարկ էջում և կատարեք հետևյալ ցուցումները․

գծանկար՝ հեծանվով մարդը վարում է խոչընդոտներով և բարձունքներով ճանապարհի վրա

Պատկերացրեք, որ հեծանվորդ եք, իսկ ճանապարհը ձեր կյանքն է։ Հավանաբար նկատում եք, թե որքան հարթ է ճանապարհի առաջին հատվածը, սակայն հետո հանդիպում եք խոչընդոտների ու թեքությունների, որոնք հաղթահարելու համար ավելի մեծ ջանք է պահանջվում։ Մտածեք, թե ինչ հոգևոր լիցք է ձեզ անհրաժեշտ կյանքում հաջողությամբ տեղաշարժվելու և ձեզ հանդիպող հավանական խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելու համար։

Ուսումնասիրեք վարդապետության սերտման կարևոր սուրբգրային արտահայտությունները, որոնք սովորել եք և փնտրեք հատվածներ, որոնք առնչվում են ձեր անձնական ճամփորդությանը։ Ձեր գծանկարի համապատասխան թվերի կողքին գրեք վարդապետության սերտման այն հատվածի հղումը, որն օգնել է կամ կարող է օգնել ձեզ․

  1. Պահպանեք հոգևոր լիցքը և ամեն օր աճեք։

  2. Խուսափեք խոչընդոտից կամ հաղթահարեք այն՝ հավատալով հատվածում ուսուցանվող ճշմարտություններին և գործելով դրանց հիման վրա։

  3. Ապավինեք Փրկչի զորությանը և բարձրացեք՝ իրականացնելու ձեր հոգևոր նպատակները։

Վարդապետության սերտման ձեր ընտրած և ձեր գծանկարում ներառած յուրաքանչյուր հատվածի համար գրեք ձեր մտքերը հետևյալ գաղափարներից առնվազն մեկի վերաբերյալ․

  • Փորձառություն, երբ զգացել եք վարդապետության սերտման հատվածի ճշմարտությունը և կարևորությունը։

  • Ինչպե՞ս կարող եք հատվածի վարդապետությունը կամ սկզբունքն ավելի լավ կիրառել ձեր կյանքում։

  • Ըստ ձեզ՝ այս հատվածն ինչո՞ւ կօրհնի ձեզ Փրկչի զորությամբ և ինչո՞ւ կմեծացնի ձեր հոգևոր լիցքը։

  • Այդ վարդապետությունն ինչպե՞ս է մեծացրել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

  1. Վարդապետության սերտման ձեր ընտրած և ձեր գծանկարում ներառած յուրաքանչյուր հատվածի համար գրեք ձեր մտքերը հետևյալ գաղափարներից առնվազն մեկի վերաբերյալ․

    • Փորձառություն, երբ զգացել եք վարդապետության սերտման հատվածի ճշմարտությունը և կարևորությունը։

    • Ինչպե՞ս կարող եք հատվածի վարդապետությունը կամ սկզբունքն ավելի լավ կիրառել ձեր կյանքում։

    • Ըստ ձեզ՝ այս հատվածն ինչո՞ւ կօրհնի ձեզ Փրկչի զորությամբ և ինչո՞ւ կմեծացնի ձեր հոգևոր լիցքը։

    • Այդ վարդապետությունն ինչպե՞ս է մեծացրել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։