Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 21. Հասկանալ և բացատրել


«Վարդապետության սերտման կրկնություն 21. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 21», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 21

Հասկանալ և բացատրել

պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ Փրկչի ավետարանի ճշմարտությունները և կարողանալ բացատրել դրանք ձեր բառերով։ Այս դասը հնարավորություն կտա ձեզ ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետությունների սերտման հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները։

Հասկացեք սուրբ գրությունները

Նայեք հետևյալ նկարներին․

փոքրիկ ֆուտբոլիստի նկար՝ փորձառու ֆուտբոլիստի նկարի կողքին
  • Փոքրիկ ֆոիտբոլիստն ինչ պետք է անի պրոֆեսիոնալ դառնալու համար։

  • Այդ գործընթացն ինչպե՞ս կարող է կապված լինել սուրբ գրությունները հասկանալու մեր կարողության հետ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Որպեսզի ավետարանը գրվի ձեր սրտում, պետք է իմանաք, թե ինչ է դա և աճեք՝ այն ավելի լիարժեքորեն հասկանալու համար։ Դա նշանակում է, որ դուք պետք է ուսումնասիրեք այն: Երբ ես ասում եմ «ուսումնասիրել», նկատի ունեմ ավելին, քան ընթերցելը։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Երբ դու դարձի եկար», Լիահոնա, մայիս 2004 թ., 11)։

  • Ավետարանի ձեր հասկացողությունն ինչպե՞ս է աճել ձեր կյանքի ընթացքում։ Ինչպե՞ս է օգնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը։

  • Ուսումնասիրության ի՞նչ մեթոդներ եք օգտագործել սուրբ գրությունների որևէ հատվածի կամ ավետարանական որևէ թեմայի մասին ձեր ընկալումը խորացնելու համար։

Ուսումնասիրության մեթոդների օրինակներ տեսնելու համար կարող եք դիտել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Խորհուրդ սուրբ գրությունների ուսումնասիրության համար» տեսանյութը (2:06)։

2:3

Թեև դուք գուցե ծանոթ լինեք վարդապետության սերտման որոշ հատվածների կամ դրանց ուսուցանած վարդապետությանը, Փրկիչը ցանկանում է, որ ձեր հասկացողությունը շարունակի մեծանալ։ Դա ձեր կողմից ներդրվող ջանք է պահանջում։ Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք սովորելու սուրբ գրությունների ուսումնասիրության այն հմտությունները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի խորությամբ հասկանալ վարդապետության սերտման հատվածները։

Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններ

Արագ կրկնեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներից և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը:

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Այս աղյուսակից ընտրեք վարդապետության սերտման մեկ հատված, որը ցանկանում եք ավելի լավ հասկանալ։ Այնուհետև, ընտրեք սուրբ գրությունների ուսումնասիրման այն հմտությունները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի խորացնել այդ հատվածի մասին ձեր հասկացողությունը։ Պատրաստ եղեք ձեր ընտրած հատվածը բացատրել ուրիշներին։

Կատարեք վարժություններ Ա, Բ կամ Գ-ն

Վարժություն Ա. Խաչաձև հղում

Սուրբ գրքի ծանոթագրությունների, Սուրբ գրքերի ուղեցույցի, Թեմաների ուղեցույցի կամ այլ աղբյուրների օգնությամբ գտեք լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք կարող են խորացնել տվյալ հատվածի մասին ձեր հասկացողությունը։ Կարող եք ձեր սուրբ գրքում վարդապետության սերտման հատվածի կողքին գրել խաչաձև հղումը կամ կապել այն ձեր Gospel Library հավելվածում։ Ձեր օրագրում կամ Gospel Library հավելվածում գրեք ձեր ընտրած խաչաձև հղումները և այս եղանակով ուսումնասիրելու արդյունքում վարդապետության սերտման այդ հատվածի մասին ձեր ստացած գաղափարը։

Վարժություն Բ. Սահմանեք բառերը և արտահայտությունները

Վարդապետության սերտման հատվածում գտեք այն բառերը, որոնք ցանկանում եք ավելի լավ հասկանալ։ Առկա աղբյուրներում, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում, Աստվածաշնչի բառարանում կամ ընդհանուր բառարանում որոնեք այդ բառերի կամ արտահայտությունների սահմանումները։ Ձեր օրագրում, սուրբ գրությունների լուսանցքներում կամ Gospel Library հավելվածում գրեք ձեր բացահայտած սահմանումները, ինչպես նաև վարդապետության սերտման հատվածի մասին բոլոր նոր գաղափարները։

Վարժություն Գ. Հասկանալ ենթատեքստն ու բովանդակությունը

Հատվածի ենթատեքստը և բովանդակությունը հասկանալու համար կարող եք կարդալ գլխի վերնագիրը և ձեր ուսումնասիրած հատվածին շրջապատող բաժինները։ Փորձեք հասկանալ, թե ով է խոսում և ինչու։ Փնտրեք հուշումներ՝ հասկանալու հատվածներում նկարագրվող իրավիճակը, հիմքում ընկած պատմությունը և այն հիմնական ուղերձը, որը հեղինակը փորձում է փոխանցել։ Գրեք, թե ձեր խորհրդածելու շնորհիվ ինչն եք ավելի լավ հասկանում հատվածի մասին։

Ժամանակի առկայության դեպքում փորձեք օգտագործել մեկ այլ հմտություն ուրիշ հատվածի համար:

  1. Գրի առեք հետևյալը․

    • Ձեր ընտրած վարդապետության սերտման հատվածը

    • Ձեր օգտագործած վարդապետության սերտման հմտությունը

    • Մեկ կամ երկու գաղափար, որ ձեռք եք բերել ձեր ընտրած վարդապետության սերտման հատվածի մասին

    • Ձեր սովորածն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերության կամ նրանց մասին ձեր հասկացողության վրա