«3 Նեփի 20–22․ «Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 20–22», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 20–22
«Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»
Կարո՞ղ եք մտածել ձեր կյանքի որևէ ժամանակահատվածի մասին, երբ օգտակար էր լինել այլ մարդկանց հետ։ Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ էր անընդհատ հորդորում իր ժողովրդին հավաքվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևոր առումներով։ Նեփիացիների շրջանում իր ծառայության ժամանակ Փրկիչը հայտարարեց, որ Երկնային Հայրը հիշելու է ցրված Իսրայելը հավաքելու Իր ուխտը։ Նա բացահայտել է նշաններ, որոնք օգնելու են մեզ ճանաչել, թե երբ է սկսվել վերջին օրերի հավաքումը։ Այս դասը կարող է օգնել ձեզ մասնակցել Իսրայելի հավաքմանը:
Լինել հավաքված
Մի պահ մտածեք իրավիճակներ, որոնցում դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ միայնակ են, անապահով են զգում կամ չունեն պատկանելու զգացում, ինչպես դուք։
-
Որևէ խմբի մաս լինելն ինչպե՞ս կարող է օգնել հաղթահարել այդ մտահոգությունները։
-
Տիրոջ հետ խմբում լինելու ի՞նչ առավելություններ ունեն նրանք, ովքեր հետևում են Նրան։
Խորհեք հետևյալ պնդումների շուրջ։ Գնահատեք, թե այս պնդումները որքանով են կիրառելի ձեզ համար՝ օգտագործելով «հիմնականում» «երբեմն» կամ «հազվադեպ» բառերը։
-
Ես զգում եմ, որ Տիրոջ հետ կապ ունեմ, և որ Նա պաշտպանում, փրկագնում և սիրում է ինձ։
-
Ես հասկանում են այն եղանակները, որոնցով Տերը հրավիրում է ինձ գալ դեպի Նա և ստանալ այդ օրհնությունները։
-
Ես փորձում են օգնել ուրիշներին հավաքվել Տիրոջ շուրջը և ապահովության ու պատկանելության զգացողություն ունենալ։
Այս դասն ուսումնասիրելիս դիտարկեք եղանակներ, որոնցով Տերը ձգտում է ապահով կերպով հավաքել ձեզ և ուրիշներին Իր ու Իր Եկեղեցու շուրջը։ Խորհեք, թե ինչպես կարող եք Տիրոջն օգնել հավաքման Իր սրբազան գործում։
«Ես կհավաքեմ»
Ամերիկա աշխարհամաս կատարած Իր այցի երկրորդ օրը Փրկիչն աղոթեց մարդկանց համար և օրհնեց նրանց, ապա հրաշալի հաղորդություն մատուցեց նրանց։ Հետո Նա մարգարեացավ վերջին օրերի Իր ուխտյալ ժողովրդի մասին։ Նրա մարգարեությունները հասկանալու համար կարևոր է հիշել հետևյալը․
-
Տերը նախկինում խոստացել էր Աբրահամին ու նրա հետնորդներին, այդ թվում՝ Հակոբին (անվանում են նաև Իսրայել), որ նրանք վայելելու են ավետարանի և քահանայության օրհնությունները (տե՛ս Աբրահամ 2․6–11)։
-
Իսրայելի հետնորդները, այդ թվում՝ նեփիացիները, ցրվել էին աշխարհով մեկ։ Տերը խոստացել էր կրկին հավաքել նրանց, որպեսզի ստանան ավետարանի օրհնությունները։
-
Բոլոր նրանք, ովքեր միանում են Եկեղեցուն, սակայն Իսրայելի անմիջական հետնորդներ չեն, ընդունվում են Իսրայել և կարող են ստանալ բոլոր նույն օրհնությունները։
Կարդացեք 3 Նեփի 20․11–13, 18, 22 հատվածները և գտեք, թե Տերն ինչ խոստացավ անել։ Օգտակար կլինի իմանալ հետևյալը․
-
Որաները (3 Նեփի 20․18) քաղված հացահատիկի խրձեր են։
-
Վերջին օրերում Տերն Իր արդարադատությամբ կործանելու է այն ամբարիշտներին, որոնք չեն ապաշխարի (տե՛ս 3 Նեփի 20․15–17, 19–20), իսկ Սրբերը կհավաքվեն Ամերիկա աշխարհամասում գտնվող Նոր Երուսաղեմ կոչվող վայրում (տե՛ս Հավատո Հանգանակ 1․10)։
-
Ի՞նչ բացահայտեցիք:
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից այն է, որ Աստված կատարելու է վերջին օրերում Իսրայելի տունը հավաքելու Իր ուխտը։
Պատասխանեք հետևյալին, որը կօգնի ձեզ տեսնել, թե Տերն ինչպես է արդեն սկսել իրագործել այս ուխտը․
-
Տերն ի՞նչ եղանակներով է բերում մեզ «Տիրոջ իմացությանը, … որը փրկագնել է [մեզ]» (3 Նեփի 20․13):
-
Թեև Նոր Երուսաղեմի մասին մարգարեություններն իրագործվելու են Հազարամյակում, Փրկչին հետևողներն ինչպե՞ս կունենան «երկնքի զորությունները … [նրանց] մեջ» այժմ (3 Նեփի 20․22): Ի՞նչ եղանակներով կարող ենք ունենալ Տիրոջը մեր «մեջ» (3 Նեփի 20․22):
-
Այս օրհնություններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ մեր կյանքում (նաև երբ մենակ, անապահով ենք զգում կամ պատկանելու զգացում չունենք)։
Վերջին օրերի հավաքման նշանները
Տերը խոստացավ մեր օրերում նշաններով ցույց տալ, որ Նա սկսել է Իր ժողովրդի հավաքումը։
-
Հետևյալ հղումներն իրենց ճիշտ բացատրություններին համապատասխանեցնելուց հետո պատասխանեք ներքևի հարցին։
Պատասխանները դասի վերջում են։
| |
| |
|
-
Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ճանաչենք Իր հավաքելու նշանները։
Ինչպե՞ս եք դուք հավաքվել։
«Երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն»
Որպես Եկեղեցու ուխտի անդամներ մենք պատասխանատվություն ունենք օգնելու «երկրի բոլոր ցեղերին օրհնվել» Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով (3 Նեփի 20․27)։ Հետևյալ վարժությունները կարող են օգնել ձեզ խորհել, թե ինչպես օգնել Տիրոջն Իր հավաքման գործում։
Այս շաբաթ ուսումնասիրելիս աղոթքով ընտրեք մեկ միջոց, որով կարող եք օգնել հավաքել Իսրայելը։ Այլ գաղափարներ կներկայացվեն հաջորդ դասերի ընթացքում։ Փնտրեք Տիրոջ ուղղորդումը՝ իմանալու, թե որն է լավագույնը, որ պետք է անել։
Վարժության պատասխաններ՝ 1-գ, 2-բ, 3-ա