Սեմինարիա
3 Նեփի 23․ Ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները


«3 Նեփի 23․ Ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 23», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 23

Ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները

Քրիստոսը և մարդիկ Ամերիկա աշխարհամասում նայում են ոսկե թիթեղներին

Ի՞նչ առաջընթաց ունի սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը։ Այն ինչպե՞ս է փոխել ձեր կյանքը։ 3 Նեփի 23 գլխում Հիսուսն ընդգծել է սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը պահպանելու և ուսումնասիրելու կարևորությունը։ Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի ջանասիրաբար ուսումնասիրել Տիրոջ խոսքը։

Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը

Հաջորդ մի քանի րոպեներին փորձեք տեսնել, թե հետևյալ առարկաներից քանիսը կարող եք փնտրել և գտնել ձեր սենյակում կամ տանը․ հեռախոս, գիրք, նկար, բաժակ, բարձ և կոշիկ։

  • Ի՞նչ է նշանակում փնտրել։

  • Ի՞նչ հետաքրքիր կամ ոգևորող բան կա փնտրելու մեջ։

  • Ի՞նչը կարող է դժվար կամ հուսահատեցնող լինել փնտրելու մեջ։

Փրկչի հրավերը

Կարդացեք 3 Նեփի 23․1–5 հատվածները և գտեք, թե ինչ է Փրկիչը պատվիրել մեզ փնտրել և ինչու։

Նախորդ գլուխներում նեփիացիներին օգնելու և օրհնելու համար Փրկիչը մեջբերում էր Եսայիայի խոսքերից շատ հատվածներ (տե՛ս 3 Նեփի 16․18–20, 20․32, 34–45, 21․8, 22․1–17

  • Ի՞նչ պատճառներ է Տերը տվել, որպեսզի մենք փնտրենք Եսայիայի խոսքերը (տե՛ս 3 Նեփի 23․1–3

  • Ըստ 3 Նեփի 23․5 հատվածի՝ մենք ինչու պետք է ականջ դնենք Տիրոջ և մարգարեների խոսքերին։

Այս դասում սովորում ենք մեկ կարևոր սկզբունք, որ Փրկիչը պատվիրում է մեզ ականջ դնել Իր խոսքերին և ջանասիրաբար քննել մարգարեների խոսքերը։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ջանասիրաբար քննել սուրբ գրությունները։

Մի պահ մտածեք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության մասին։ Դա կարող է լինել անձնական և ընտանեկան ուսումնասիրություն, ինչպես նաև ուսումնասիրություն եկեղեցում կամ սեմինարիայում։ Արդյո՞ք կարծում եք, որ ջանասիրաբար եք քննում սուրբ գրությունները։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ պատճառներով կարող է դժվար լինել սուրբ գրությունները ջանասիրաբար քննելը։

    • Չնայած այդ դժվարություններին՝ ի՞նչ եք արել կամ կարող եք անել սուրբ գրությունների իմաստալից ուսումնասիրության համար։

Ահա որոշ օրինակներ․

  • Աղոթեք նախքան ուսումնասիրելը։

  • Նշեք կարևոր բառերն ու արտահայտությունները, հատկապես նրանք, որոնք օգնում են ձեզ ավելի լավ ճանաչել Փրկչին։

  • Փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք դժվար հասկանալի են։

  • Ընդհատեք և ամփոփեք ձեր կարդացածը։

  • Թեման կամ վարդապետությունն ավելի լավ հասկանալու համար խաչաձև հղումներ օգտագործեք։

Քրիստոսը Նեփիի հետ խոսում է հիշատակարանների մասին

Այս հմտություններից երկուսը կիրառելու համար կարդացեք 3 Նեփի 23․6–14 հատվածները և արեք հետևյալը․

  • Ձեր բառերով ամփոփեք հետևյալը․

  • Նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչին։

  • Ո՞ր խոսքերից է պարզ դառնում, որ Փրկչի համար կարևոր է, թե ինչ է գրված սուրբ գրքում։

  • Փրկչի մասին դա իմանալն ինչպե՞ս է ազդում սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության վրա։

Փորձեք արդյունավետորեն ուսումնասիրել սուրբ գրությունները

Մի քանի րոպե փորձեք ջանասիրաբար քննել սուրբ գրությունները։ Կարող եք ուսումնասիրության համար որևէ հատված ընտրել կամ փնտրել հատվածներ որևէ թեմայի մասին, որը կցանկանայիք ավելի խորն ուսումնասիրել։ Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության առնվազն մեկ հմտություն, որի մասին մտածել եք, կամ որը բացահայտել եք վերևի ցանկում։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ուսումնասիրության ի՞նչ մոտեցում օգտագործեցիք։ Դա ինչո՞ւ կարող է օգնել ձեզ ավելի ջանասիրաբար ուսումնասիրել։

    • Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին, որը նախկինում չէիք հասկացել։

    • Այդ հմտություններից որո՞նք կարող եք օգտագործել սուրբ գրությունների հետագա ուսումնասիրության ժամանակ։ Ինչպե՞ս կանեք դա:

Եկող շաբաթվա ընթացքում մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր։ Ընտրեք մեկ եղանակ, որով կարող եք ձգտել ավելի ջանասիրաբար քննել սուրբ գրությունները։ Մտածեք, թե դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ձեր կյանքում։