«3 Նեփի 25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 25», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 25
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք
Երբևէ որևէ մեկին բացատրե՞լ եք, թե ինչու ունենք տաճարներ, կամ ինչու ենք ընտանեկան պատմության աշխատանք կատարում։ Ի՞նչ կարևորություն ունի ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը ձեզ համար։ Նեփիացիներին ուսուցանելիս Հիսուսը մեջբերեց մի ուղերձ, որով ի սկզբանե կիսվել էր Մաղաքիայի հետ, և որում խոսվում էր Եղիայի վերադարձի ու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում նրա կարևոր դերի մասին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներում։
Ձեր նախնիները
Մտածեք, թե ինչ գիտեք և ինչ եք զգում ձեր հարազատների կյանքի մասին, ինչ կցանկանայիք իմանալ, և ինչ ազդեցություն են նրանք ունեցել ձեր կյանքում։
-
Ինչո՞ւ է կարևոր, որ ձգտենք ավելին իմանալ մեր նախնիների մասին։
-
1–10 սանդղակով (1 = հետաքրքրված չեմ, 10 = խիստ հետաքրքրված եմ) գնահատեք, թե որքանո՞վ եք հետաքրքրված ճանաչելու ձեր նախնիներին։ Մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ Ինչո՞ւ։
Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք գաղափարներ, որոնք կմոտիվացնեն ձեզ ավելի մեծ չափով մասնակցել այս աշխատանքին։
«Մինչև Տիրոջ այն մեծ ու ահեղ օրվա գալը»
Օգտագործելով հարուստ պատկերներ և Հին կտակարանում արձանագրված մարգարե Մաղաքիայի խորհրդանշական խոսքերը՝ Հիսուսն Ամերիկա աշխարհամասի մարդկանց ուսուցանում էր դեպի Երկիր Իր Երկրորդ Գալստյան մասին և մարգարեանում էր տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի մասին։
Կարդացեք 3 Նեփի 25․1–2 հատվածները և փնտրեք, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում, որ տեղի է ունենալու, երբ Նա երկիր վերադառնա։ Հետևյալ սահմանումները և խորհրդանիշների մեկնաբանությունները կարող են օգտակար լինել։
-
Հարդ․ հնձած արտից մնացած բույսերի մնացորդներ, որոնք գյուղատնտեսն այրում է
-
Արմատներ․ նախնիներ
-
Ճյուղեր․ ժառանգներ
-
Բժշկում Նրա թևերի վրա․ Տիրոջ և Նրա Քավության բժշկումը և պաշտպանող զորությունը
-
Հորթեր գոմում․ լավ խնամք Իսրայելի հանդեպ, ինչպես կենդանիները գոմում
-
Ինչպե՞ս կբացատրեք այն, ինչ ըստ այս հատվածների տեղի է ունենալու Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ։ Ի՞նչ է տեղի ունենալու ամբարիշտների հետ։
-
Այս խորհրդանիշներից ի՞նչ եք սովորում Փրկչի և Իրեն հետևողներին տրվող Նրա օրհնությունների մասին։
Կարդացեք 3 Նեփի 25․5–6 հատվածները և նշեք, թե ինչ է անելու Փրկիչը՝ նախքան Իր Երկրորդ Գալուստը աշխարհի ընտանիքներին օգնելու համար։ «Դարձնել» բառի իմաստներից մեկն է կապել կամ կնքել (տե՛ս Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 472)։ Ձեր սուրբ գրքերի ծանոթագրությունները նույնպես կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս հատվածները։
Ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր կանոնիկ գրքում նշել բոլոր այն տեղերը, որտեղ այս խոստումը կրկնվում է (տե՛ս Մաղաքիա 4․5–6, Ղուկաս 1․17, Վարդապետություն և ուխտեր 110․15–16, Ջոզեֆ Սմիթ․ պատմություն 1․38–39)։
Հնագույն մարգարե Եղիան պահում էր կնքման զորության բանալիները։ Կնքելու իշխանությունը երկնքում վավերացնում է երկրի վրա քաhանայության իշխանության կատարած արարողությունները (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կնքել, կնքում», scriptures.ChurchofJesusChrist.org)։
Կարդացեք Վարդապետություն և ուխտեր 110․13–16 հատվածները՝ տեսնելու, թե 1836 թվականին ինչ էր տեղի ունեցել Կիրթլենդի տաճարում, որին մասնակցում էին Եղիան, Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քոուդերին։
Վերականգնված կնքման իշխանության շնորհիվ մենք կարող եք տաճարային աշխատանքը կատարել ինչպես մեզ, այնպես էլ մեր հանգուցյալ նախնիների համար։
Կարևոր է հասկանալ, որ Փրկիչը ոչ միայն վերականգնեց կնքման բանալիները, այլ միայն Նրա Քավության միջոցով է, որ մենք և մեր ընտանիքի անդամները կարող ենք փրկագնվել, մաքրագործվել և ստանալ հավերժական արարողություններն ու օրհնությունները, ինչպես նաև կնքման արարողությունը։
Խորհեք, թե տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքն ինչու է կարևոր ձեր կյանքում։ Խորհելիս կարող եք դիտել «Ընտանեկան պատմության խոստացված օրհնությունները 2» տեսանյութը (4:04), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին
Որպեսզի օգնեք ուսանողներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, արեք հետևյալից մեկը կամ երկուսը։ Կարող եք նաև տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ կապված մեկ այլ բան անել, որը կարծում եք, որ Հոգին է ուղղորդել ձեզ անելու։
-
ChurchofJesusChrist.org կայքում ձեր հաշվի օգնությամբ մուտք գործեք FamilySearch.org կայք։ Ուսումնասիրեք աղբյուրներ՝ ձեր նախնիներից մեկի մասին իմանալու համար։ Կարող եք սկսել այսպես․ «Ինչպե՞ս եք ցանկանում սկսել»։
-
Հաղորդագրություն գրեք, զանգահարեք ծնողներին, տատիկ-պապիկներին կամ այլ բարեկամների կամ նրանց հետ խոսելու ժամանակ հատկացրեք, որպեսզի մանրամասն իմանաք նրանց կյանքի, պատմությունների կամ ավետարանում դարձի գալու մասին։ Կարող եք ձեր բացահայտած տեղեկությունները գրի առնել։
-
Մասնակցեք ինդեքսավորմանը։ Որպեսզի հասկանաք, թե ինչ է դա և ինչպես սկսել, կարող եք նախ դիտել «FamilySearch ինդեքսավորում․ ինչպես է այն աշխատում» տեսանյութը (1:48), որը հասանելի է FamilySearch.org կայքում։
1:48 -
FamilySearch հավելվածում կամ FamilySearch.org կայքում գտեք մահացած նախնիների անունները, որոնք տաճարում արարողության աշխատանք պետք է կատարած լինեն։ Կարող եք սկսել այսպես․ «Ինչպե՞ս եք ցանկանում սկսել»։
Երբ ձգտեք շարունակել մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, հիշեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խոսքերը․
Ցանկացած ժամանակ, երբ ինչ-որ բան եք անում վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին օգնելու համար, մեկ քայլ առաջ եք գնում Աստծո հետ ուխտեր կապելու և նրանց մկրտության ու տաճարային կարևոր արարողությունների ուղղությամբ և օգնում եք հավաքել Իսրայելը։ (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018 թ.], ChurchofJesusChrist.org)