Սեմինարիա
Մորոնի 10.26–34. «Եկեք Քրիստոսի մոտ»


«Մորոնի 10․26–34. Եկեք Քրիստոսի մոտ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 10․26–34», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 10․26–34

«Եկեք Քրիստոսի մոտ»

Փրկիչը՝ մեկնած ձեռքերով

Մենք ուղարկվել ենք երկիր՝ սովորելու և աճելու, որպեսզի կարողանանք ձեռք բերել հավերժական կյանք: Մեզ օգնելու համար Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Նա նաև կանչել է մարգարեներին՝ ուսուցանելու և վկայելու Հիսուս Քրիստոսի մասին: Մորմոնի Գրքի վերջին հատվածներում Մորոնին բոլորին հրավիրել է հետևել Փրկչին: Այս դասը կօգնի ձեզ «գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում» (Մորոնի 10.32):

Մորմոնի Գրքի նպատակները

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Աստված մեզ տվել Մորմոնի Գիրքը:

Այսօր դուք կուսումնասիրեք Մորմոնի Գրքի վերջին հատվածները: Ուսումնասիրելիս, մտածեք Մորմոնի Գրքի նպատակների և օրհնությունների մասին:

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթում Մորոնին հայտարարել է, որ Մորմոնի Գիրքը գրվել է մեզ համոզելու համար, որ «Հիսուսը Քրիստոսն է»: «Քրիստոս» եզրույթը «հունարեն Մեսիա բառի համարժեքն է: Այն նշանակում է օծյալ մարգարե, քահանա, թագավոր և Ազատիչ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մեսիա», scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ամրապնդել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ եք ներկայումս զգում, երբ ջանք եք գործադրում հետևել Նրան։

Մորոնիի վերջին հրավերները

Հոգու պարգևների մասին ուսուցանելուց և անհավատության հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո Մորոնին խոսել է Մորմոնի Գրքի մասին:

Կարդացեք Մորոնի 10.27–29 հատվածները և փնտրեք, թե ըստ Մորոնիի մարգարեության ինչ էր տեղի ունենալու։

  • Ի՞նչ եք մտածում Մորոնիին դատաստանի ժամանակ հանդիպելու մասին:

Այնուհետև Մորոնին արել է իր վերջին հորդորները կամ հրավերները:

Կարդացեք Մորոնի 10.30–34 հատվածները և փնտրեք նրա խոստացված օրհնությունները, որոնցով նա կիսվել է, և թե ինչ է Մորոնին հրավիրել մեզ անելու։

Ուսումնասիրեք առնվազն երկու հրավեր և երկու խոստում Մորոնի 10.30–34 հատվածներից։ Հետևյալ աղյուսակը կարող է օգնել։ Օգտակար կլինի ձեր սուրբ գրություններում թվարկել լրացուցիչ սուրբ գրությունները և ուսումնասիրության օժանդակ նյութերը՝ Մորոնի 10.30–34 հատվածների հատուկ արտահայտությունների կողքին: Դուք կարող եք նաև ուսումնասիրել այլ հրավերներ կամ խոստումներ, որոնք դուք կգտնեք Մորոնի 10.30–34 հատվածներում և որոնք նշված չեն աղյուսակում:

Ինչ պետք է մենք անենք (Մորոնիի հրավերները)

Ինչ է խոստանում Երկնային Հայրը

Ինչ պետք է մենք անենք (Մորոնիի հրավերները)

Կառչած մնանք ամեն բարի պարգևից։ (Տես Մորոնի 7.19, Վարդապետություն և Ուխտեր 6․7

Խուսափենք չար պարգևներից և անմաքուր բաներից: (Տես 2 Նեփի 4․27–28, Մորմոն 9․28):

Հրաժարվենք ամեն անաստվածությունից (Տես Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Մատթեոս 16․25–29 [Մատթեոս 16.24, ծանոթագրություն ա], Մոսիա 3.19

Սիրենք Աստծուն մեր ողջ ուժով, մտքով և զորությամբ: (Տես Մատթեոս 22.36–38, Օմնի 1.26

Ինչ է խոստանում Երկնային Հայրը

Նրա շնորհը բավական է և կարող է մեզ կատարյալ դարձնել: (Տես 2 Նեփի 10.24, 25.23, Եթեր 12.27, Սուրբ գրքերի ուղեցույց, «Շնորհ», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում)։

Մենք կսրբագործվենք և կստանանք մեր մեղքերի թողությունը: (Տես 3 Նեփի 27.20, Վարդապետություն և Ուխտեր 76.41, Սուրբ գրքերի ուղեցույց, «Սրբագործում», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում):

Մենք կդառնանք անբիծ սուրբ։ (Տես Ղևտացոց 19.2, Վարդապետություն և Ուխտեր 87․8, Սուրբ գրքերի ուղեցույց, «Սուրբ», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում)։

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այս հրավերներից կամ խոստումներից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար և ինչու:

    • Գործելով այս հրավերների համաձայն՝ ինչպե՞ս կարող եք գալ Հիսուս Քրիստոսի մոտ:

    • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Մորոնի 10․30–34 հատվածներից։

Սկզբունքներից մեկը, որը մենք սովորում ենք, այն է, որ երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ, մենք կարող ենք կատարելագործվել Նրանում։

«Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում»

Կարող եք դիտել «Եկեք Քրիստոսի մոտ․ 2014 թ․ թեմատիկ երգ» տեսանյութը (4:48), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Մտածեք, թե Փրկչի շնորհն ինչպես է օգնել ձեզ կարիքի ժամանակ:

4:48

Come unto Christ: 2014 Theme Song

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

    • Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի մենք կարողանանք ստանալ Մորոնի 10.30–34 հատվածների խոստումները և կատարելագործվել Նրանում:

    • Ինչպե՞ս եք տեսել, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհը (աստվածային օգնությունը կամ ուժը) գործի ձեր կյանքում:

Մտածեք ինչ-որ բան անելու մասին, որը կօգնի ձեզ գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել Նրանում: Եթե վստահ չեք, թե ինչ անել, կարող է օգտակար լինել հետևյալ հարցերի շուրջ խորհելը: Եթե կա մի բան, որ զգում եք, որ կարող եք անել այս պահին, արեք դա: Երիտասարդների զարգացման ձեր նպատակներից մեկն արդեն կարող է օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ: Կարող եք շարունակել աշխատել այդ նպատակի վրա:

  • Կա՞ իմ կյանքում անաստված որևէ բան, որը ես պետք է մերժեմ (օրինակ՝ լրատվամիջոցների ազդեցությունը կամ վատ սովորությունները):

  • Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ սիրել Աստծուն իմ ողջ ուժով, մտքով և զորությամբ:

  • Կատարելով այս բաները, ինչպե՞ս ավելի կնմանվեմ Հիսուս Քրիստոսին: