«Մորմոնի Գրքի ներածական էջեր. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոնի Գրքի ներածական էջեր. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոնի Գրքի ներածական էջեր
Ակնարկ
Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքն անվանել է մեր կրոնի պորտաքարը: Այն ստեղծվեց «Աստծո պարգևով ու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 135.3), և բազմաթիվ վկաներ վկայեցին դրա հրաշագործ ծագման մասին: Այս դասերը կարող են օգնել ձեզ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի նպատակները, մեծացնել այն ամեն օր ուսանելու ձեր ցանկությունը, և խորհրդածել դրա ճշմարտացիության մասին ձեր սեփական վկայության շուրջ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Տիտղոսաթերթ
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի նպատակները:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչու է Մորմոնի Գիրքը այդքան հաճախ կարևորվում և օգտագործվում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:
-
Բովանդակություն ցուցադրման համար. որևէ գործիք կամ գործիքի նկար, որին ուսանողները գուցե ծանոթ չլինեն
-
Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին կարող եք բաժանել խմբերի և բացել քննարկման սենյակներ, որտեղ նրանք կքննարկեն Մորմոնի Գրքի նպատակները: Ուսանողներին գուցե ավելի հարմար լինի խոսել զույգերով կամ փոքր խմբերով:
Մորմոնի Գրքի նախաբանը
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մեծացնել Մորմոնի Գիրքի ամենօրյա ուսումնասիրության ցանկությունը, որը կամրապնդի Գրքի ճշմարտացիության մասին նրանց վկայությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ կամ ունկնդրել երեց Գարի Ի. Սթիվենսոնի «Նայել Գրքին, նայել Տիրոջը» ելույթը 2016թ. հոկտեմբերի գերագույն համաժողովից:
-
Տեսանյութեր. «Մորմոնի Գրքի Հոնոլուլուի փորձը» (2:35), «Մորմոնի Գրքի ստեղծումը» (17:12, դիտել 12:03-14:12-ը)
-
Նախապատրաստման նյութեր. Մորմոնի Գրքի որևէ էջի պատճենած օրինակ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե Մորմոնի Գրքի իրենց էջի վրա ինչպես են նշել հղումները Փրկչի մասին: Նրանք կարող են իրենց դիմաց պահել սուրբ գրությունները կամ ցույց տալ էկրանապատկերը, եթե օգտագործում են սուրբ գրությունների էլեկտրոնային տարբերակը: Նրանք կարող են նաև զրուցարանում անուն նշել Փրկչի համար կամ իրենց տպավորած հատվածը:
Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ և բացատրել, թե Մորմոնի Գիրքը ինչպես ստեղծվեց «Աստծո պարգևով ու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 135.3):
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գալ պատրաստված և ներկայացնել, թե ինչ գիտեն Մորմոնի Գրքի ստեղծման մասին ու ինչ հարցեր ունեն Գրքի վերաբերյալ:
-
Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ներկայացված նկարները (դրանք կարելի է ցուցադրել դասարանում, կամ կարելի է տպագրել ու բաժանել ուսանողներին, որպեսզի դասավորեն ժամանակագրական կարգով):
-
Տեսանյութ. «Ներդաշնակության օրեր» (25:01, դիտել 5:44-9:24)
-
Առցանց ուսուցման առաջարկ. այս դասը առցանց վարժությունների բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Օրինակ՝ դասի նկարներով կարող եք առցանց ստուգարք կազմել և ուսանողներին առաջարկել անցնել ստուգարքը դասի ժամանակ: Օգտակար կարող է լինել նաև անանուն առցանց հարցումը, որը թույլ կտա ուսանողներին ուղարկել իրենց հարցերը Մորմոնի Գրքի թարգմանության վերաբերյալ:
Երեք վկաների և Ութ վկաների վկայությունները
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ Մորմոնի Գրքի բազմաթիվ վկայությունների կարևորությունը և մտորել սեփական վկայության մասին:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գալ պատրաստված և ներկայացնել այն փորձառությունները, որոնք օգնել են նրանց կամ ուրիշներին իմանալ, որ Մորմոնի Գիրքը Աստծուց է:
-
Տեսանյութ. «Մեկ օր հավերժությունների համար» (23:09, դիտել 15:00-18:37)
-
Տրամադրվող նյութ. «Երեք վկաների և Ութ վկաների վկայությունը»
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք մի քանի ուսանողի առաջարկել առցանց դասին հրավիրել ընտանիքի անդամին կամ որևէ ընկերոջ, որպեսզի նա կիսվի Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին իր վկայությամբ: Այդ մարդիկ կարող են իրենց վկայությամբ կիսվել դասի ավարտից քիչ առաջ, երբ ուսանողներին կառաջարկեք գրել իրենց սեփական վկայությունների մասին:
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին քննել հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից և տեսնել դրանք այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք իրենց անձնական աղոթքներում շնորհակալություն հայտնել Երկնային Հորը փրկության ծրագրի մասին իրենց ունեցած գիտելիքի համար: Նրանց կարող եք առաջարկել նաև հարցնել Նրան, թե ինչպես կարող են օգտագործել այդ գիտելիքը բարի նպատակով:
-
Տեսանյութ. «Քննել հարցերը հավերժության հեռանկարով» (2:56)
-
Առցանց ուսուցման առաջարկ. երբ ուսանողները դիտում են «Քննել հարցերը հավերժության հեռանկարով» տեսանյութը, օգտակար կլինի որոշակի տեղերում ընդմիջել տեսանյութը, որպեսզի թույլ տաք նրանց փորձել վերաձևակերպել Էդրիի հարցը: Օրինակ՝ 1:12 հատվածում կարող եք հարցնել. «Ուրիշ ո՞ր ենթադրությունները կամ համոզմունքները կարող էին դրդել Էդրիին տալ այս հարցը»: 1:57 հատվածում կարող եք հարցնել. «Ի՞նչ ճշմարտություններ գիտեք, որոնք կարող էին անդրադառնալ Էդրիի հարցի հիմքում ընկած ենթադրություններին կամ համոզմունքներին»: