Սեմինարիա
Տիտղոսաթերթ. Մորմոնի Գրքի նպատակը


«Տիտղոսաթերթ. Մորմոնի Գրքի նպատակը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Տիտղոսաթերթ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի ներածական էջեր

Տիտղոսաթերթ

Մորմոնի Գրքի նպատակը

Մորոնին՝ Մորմոնի որդին, գրում է ոսկե թիթեղների վրա

Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Մորմոնի Գիրքը, եթե արդեն ունենք Աստծո խոսքն Աստվածաշնչում: Մորմոնի Գրքի տիտղոսաթերթում Մորոնի մարգարեն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է Մորմոնի Գիրքն այդքան կարևոր: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի նպատակները:

Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների նպատակի կիրառումը: Հիշեք, որ «մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և իրենց ընտանիքներին ու մյուսներին պատրաստել իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների ուսուցիչների և առաջնորդների համար [2012], x):

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչու է Մորմոնի Գիրքը այդքան հաճախ կարևորվում և օգտագործվում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նպատակն իմանալու կարևորությունը

պատկերակ, ուսուցման հրահանգ

Կարող եք ցուցադրել գործիքների նկարներ, որոնք ուսանողներին ծանոթ չեն լինի կամ նման գործիքները բերեք դասարան, որպեսզի ուսանողները տեսնեն և շոշափեն դրանք: Ստորև ներկայացված գործիքը էկկեր է, որը հնագույն ժամանակներում օգտագործվել է նավարկության համար:

Երբևէ տեսե՞լ եք ստորև ներկայացված նկարի գործիքի նման գործիք: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկին պետք է բացատրեք որևէ անծանոթ գործիքի նպատակն ու արժեքը:

Էկկերի նկար
  • Ինչո՞ւ է օգտակար իմանալ և հասկանալ որևէ բանի նպատակն ու արժեքը՝ նախքան դրա օգտագործումը կամ ուրիշներին փոխանցելը:

    պատկերակ, ուսուցման հրահանգ

    Նախքան հաջորդ հարցին անցնելը՝ կարող եք ցուցադրել Մորմոնի Գրքի որևէ օրինակ:

  • Դա ինչպե՞ս կարող է կապված լինել Մորմոնի Գրքի նպատակի և արժեքի ըմբռնման հետ:

Մտածեք, թե ինչ վստահությամբ կբացատրեիք Մորմոնի Գրքի նպատակը և արժեքը մեկին, ով գաղափար չունի այդ մասին: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչն է օգնում ձեզ հասկանալ Մորմոնի Գրքի նպատակը և արժեքը, և ինչպես կարող եք ձեր հասկացողությամբ կիսվել ուրիշների հետ:

Մորմոնի Գրքի նպատակի և արժեքի ըմբռնումը

պատկերակ, ուսուցման հրահանգ

Գրատախտակին կարող եք գրել ստորև ներկայացված անավարտ նախադասությունը և ուսանողներին առաջարկել ավարտել նախադասությունն այն մտքերով, որ նրանք հասկացել են:

Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի…

Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի…

Տիտղոսաթերթը պարունակում է վերջին խոսքերը, որոնք Մորոնին գրել է ոսկե թիթեղների վերջին թերթի վրա: Կարդացեք Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և նախաբանի առաջին երեք պարբերությունները: Փնտրեք վերոնշյալ նախադասությունն ավարտելու ձևեր: Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելիս:

  • Ո՞ւմ համար է գրվել Մորմոնի Գիրքը:

  • Ո՞ւմ մասին է Մորմոնի Գիրքը:

  • Ինչո՞ւ է գրվել Մորմոնի Գիրքը:

(Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրությունը» ներածական էջերում:)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը վկայել է Մորմոնի Գրքի նպատակների մասին:

Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն Աստծո գործիքն է, որպեսզի մեր օրերում հավաքի Իսրայելը և օգնի մարդկանց ճանաչել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (Ուլիսես Սոարես, «Մորմոնի Գրքի ստեղծումը», Լիահոնա, մայիս 2020, 35):

  • Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրությունից և երեց Սոարեսի՝ Մորմոնի Գրքի նպատակի մասին խոսքերից:

Գուցե դուք բացահայտել եք նմանատիպ մի ճշմարտություն. Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի հավաքի Իսրայելը և համոզի բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է:

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ստորև ներկայացվող երկու վարժությունները կարող են օգնել ուսանողներին խորացնել վերոնշյալ թավագիր ճշմարտության իրենց ընկալումը: Այս վարժությունները կարելի է հանձնարարել տարբեր ձևերով: Կարող եք ուսանողներին ցույց տալ յուրաքանչյուր վարժությունը կամ նրանց տալ դրանցից յուրաքանչյուրի պատճենը: Ուսանողները կարող են ընտրությամբ կատարել դրանցից մեկը, այնուհետև միմյանց պատմել, թե ինչ սովորեցին: Երկու վարժությունները կատարելու համար էլ նրանք կարող են աշխատել նաև զույգերով կամ փոքր խմբերով:

Վարժություն Ա. Մորմոնի Գրքի նպատակն է օգնել հավաքել Իսրայելը

Մորմոնի Գիրքը հաճախ է անդրադառնում այն պատվիրանին, որը Տերը տվել է Իսրայելը հավաքելու համար: Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքը և ստորև բերված սուրբ գրություններից երկուսը կամ երեքը:

Մորմոնի Գրքում դուք կսովորեք հավաքման վարդապետությունը, ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Նրա ավետարանի լրիվության մասին, որոնք չկան Աստվածաշնչում: Մորմոնի Գիրքն առանցքային է Իսրայելի հավաքման համար: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա (Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018թ.]», New Era և Ensign ամսագրերի լրացում, 13, ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ եք կարծում, Մորմոնի Գիրքն ինչպե՞ս կարող է օգնել հավաքել Իսրայելը:

Խորհեք այն մասին, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնել ձեզ կամ ուրիշներին հավաքվել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու շուրջը: Փորձեք գրառել այս հավաքման արդյունքում եկած օրհնությունները:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Մորմոնի Գրքի:

  • Ո՞ւմ հետ կարող եք կիսվել Մորմոնի Գրքով:

Վարժություն Բ․ Մորմոնի Գրքի նպատակն է համոզել բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է

Մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, և ինչպես է Մորմոնի Գիրքն ազդել Նրա հետ ձեր հարաբերության վրա: Ապա թվարկեք Մորմոնի Գրքի երկու կամ երեք սուրբ գրություն, որոնք ձեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին: Եթե անհրաժեշտ է օգնություն, տես «Հիսուս Քրիստոս» բաժինը սուրբ գրությունների եռահատորի կամ Մորմոնի Գրքի ցանկում:

  • Այս հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին:

պատկերակ, ուսուցման հրահանգ

Ստորև ներկայացվող վարժությունը կարելի է հարմարեցնել այնպես, որ ուսանողները զույգերով կամ փոքր խմբերով դերախաղ կատարեն:

Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որը ծանոթ չէ Մորմոնի Գրքին կամ այն շատ օգտակար չի համարում: Ի՞նչ կպատմեիք նրան Մորմոնի Գրքի և նրա նպատակի մասին: Փորձեք ներառել անձնական փորձառությունը, արտահայտություններ տիտղոսաթերթից և նախաբանից կամ ցանկացած հղում Մորմոնի Գրքից, որոնք ձեր կարծիքով կարող են օգտակար լինել:

պատկերակ, ուսուցման հրահանգ

Փորձեք եզրափակել՝ բերելով ձեր վկայությունը Մորմոնի Գրքի նպատակի ու արժեքի մասին: Ուսանողները կարող են կիսվել նաև այս սրբազան հիշատակարանի անցյալ և ապագա ուսումնասիրության մասին իրենց վկայություններով կամ զգացողություններով: