Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին. «Թարգմանված … Աստծո պարգևով ու զորությամբ»
«Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին. Թարգմանված … Աստծո պարգևով ու զորությամբ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոնի Գրքի ներածական էջեր
Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին
«Թարգմանված … Աստծո պարգևով ու զորությամբ»
Ինչպե՞ս է ստեղծվել Մորմոնի Գիրքը: Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս թարգմանեց այն անհայտ լեզվից անգլերեն: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և բացատրել, թե Մորմոնի Գիրքը ինչպես ստեղծվեց «Աստծո պարգևով ու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 135.3)։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մորմոնի Գրքի ստեղծումը
Ա.
Բ.
Գ.
Դ.
Ե.
Ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթը ի՞նչ զգացողություններ կարող էր ունենալ այս իրադարձություններից յուրաքանչյուրի ժամանակ: Ինչո՞ւ:
«Աստծո պարգևով ու զորությամբ»
Մտածեք ձեր ճանաչած որևէ մարդու մասին, որը կարող էր օգուտ քաղել՝ ավելին իմանալով Մորմոնի Գրքի ստեղծման մասին: Այդ անձը կարող է լինել մեկը, ով Եկեղեցու անդամ չէ, կամ գուցե Եկեղեցու անդամ է, որը մաքառում է իր հավատքի հետ: Ձեր օրագրում համառոտ նկարագրեք նրա հանգամանքները և սահմանեք, թե Մորմոնի Գրքի ստեղծման մասին ավելին իմանալով՝ նա ինչ օգուտներ կքաղեր:
Ջոզեֆ Սմիթն իր փորձառության մասին գրել է Մորմոնի Գրքի ստեղծման ընթացքում:
Ի՞նչ պնդումներ եք գտել, որոնք ցույց են տալիս, որ Մորմոնի Գիրքը ստեղծվել է Աստծո պարգևով ու զորությամբ:
Ձեր կարծիքով, Մորմոնի Գրքի թարգմանության համար ինչո՞ւ էր ընտրվել Ջոզեֆ Սմիթը, այլ ոչ թե այդ ժամանակաշրջանի որևէ ականավոր գիտնական:
Ի՞նչ իմացաք Մորմոնի Գրքի ստեղծման մասին, որով կկիսվեիք ձեր ընտրած մարդու հետ:
Պատմական մանրամասներ
Ստանալով թիթեղները՝ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով ու զորությամբ: «Ջոզեֆը երբեմն թարգմանում էր՝ նայելով մեկնիչների միջով [Ուրիմը և Թումիմը] և անգլերենով ընթերցելով թիթեղների վրա գրված նշանները: Հաճախ նա պարզում էր, որ տեսանողի մեկ քարով կարդալն ավելի հարմար է: Նա տեսանողի քարը տեղադրում էր իր գլխարկի մեջ, դեմքը դնում էր գլխարկի մեջ՝ լույսը փակելու համար, և նայում էր քարին։ Քարի լույսը շողում էր մթության մեջ՝ բացահայտելով այն բառերը, որոնք Ջոզեֆը թելադրում էր» (Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերին, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 61): Տեսանողի քարի և Մորմոնի Գրքի թարգմանության մասին ավելին իմանալու համար տես Ավետարանական թեմաներ «Մորմոնի Գրքի թարգմանությունը»:
Հնարավորության դեպքում դիտեք «Ներդաշնակության օրեր» տեսանյութը 5:44-9:24, որը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Կարդացեք Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի խոսքերը: Կարող եք դիտել նաև «Հակադրություն բոլոր բաներում» տեսանյութը 8:18-9:24 ChurchofJesusChrist.org կայքում:
Մորմոնի Գրքի թարգմանությունն ավարտելուց հետո Ջոզեֆ Սմիթը պետք է տպագրիչ գտներ գիրքը հրատարակելու համար: Դա հեշտ չէր: Ձեռագրի ծավալի, տպագրության ծախսերի և հազարավոր օրինակներ կազմելու բարդությունը վախեցնող էին: Ջոզեֆը նախ դիմեց Ի. Բ. Գրանդինին՝ Պալմիրայից մի տպագրիչի, որը մերժեց նրան: Ապա գտավ ևս մեկ տպագրիչի Պալմիրայում, որը նույնպես մերժեց նրան: Նա գնաց Ռոչեստեր՝ 25 մղոն (40 կմ) հեռու և դիմեց արևմտյան Նյու Յորքի ամենահեղինակավոր տպագրիչին, որը նույնպես մերժեց նրան: Ռոչեստերի մեկ այլ տպագրիչ պատրաստ էր տպագրել, սակայն հանգամանքների բերումով այդ տարբերակն անընդունելի դարձավ:
Անցել էին շաբաթներ, և Ջոզեֆը պետք է որ տարակուսած լիներ աստվածային հանձնառության կատարման դեմ ծառացած հակադրությունից: Տերը չհեշտացրեց նրա գործը, բայց հնարավոր դարձրեց այն: Ջոզեֆի հինգերորդ փորձը, երբ նա երկրորդ անգամ դիմեց Պալմիրայի տպագրիչ Գրանդինին, հաջողությամբ ավարտվեց (Դալլին Հ․ Օուքս, «Հակադրություն բոլոր բաներում», Լիահոնա, մայիս 2016թ., 116)
Այս պատմական մանրամասներն ինչպե՞ս են ազդում Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր անձնական զգացողությունների վրա:
Ի՞նչ է ուսուցանում ձեզ Մորմոնի Գրքի ստեղծումը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: