«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1
Նշել և մտապահել
Վարդապետության սերտման հիմնական նպատակն է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գտնել, նշել և մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները:
Ինչպես նշել վարդապետության սերտման հատվածները: Նշելով սուրբ գրությունների այս հատվածները՝ ուսանողներն ավելի հեշտությամբ կհիշեն և կգտնեն դրանք: Ուսանողներին առաջարկեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները նշել այնպես, որ դրանք ուրույն ձևով տարբերվեն իրենց մյուս նշումներից:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները: Ուսանողներն այդ հատվածները կարող են գտնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023) կամ վարդապետության սերտման հավելվածում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ վարդապետության սերտման հատվածների սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:
Որպեսզի կարողանաք սովորել վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները, կարող եք ձեր օրագրում արտագրել ստորև ներկայացված աղյուսակը կամ ձեր բջջային հեռախոսում ներբեռնել վարդապետության սերտման հավելվածը և օգտվել հավելվածի վարժություններից, որոնք կօգնեն ձեզ հիշել սովորածը:
Ցուցադրեք ստորև ներկայացված աղյուսակը կամ այն պատճենեք և տրամադրեք որպես տպագիր նյութ:
Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույնն են Աստծո համար»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
Կախված դասարանում ուսանողների թվից՝ յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք վարդապետության սերտման սուրբ գրությունների 12 հատվածներից մեկը կամ մի քանիսը: Անհրաժեշտության դեպքում նույն հատվածը կարող է տարբեր ուսանողների հանձնարարվել:
Ուսանողները կարող են ազատ տեղաշարժվել դասարանում և աշխատել վարդապետության սերտման ուրիշ հատված ունեցող մեկ այլ դասընկերոջ հետ՝ անելով հետևյալը (կարող եք անելիքները գրել գրատախտակին).
-
Հարցեր տվեք, որպեսզի ավելի լավ ճանաչեք միմյանց: (օրինակ՝ «Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքներից մեկը»: «Ո՞ր վայրերն ես սիրում այցելել»):
-
Օգնեք միմյանց գտնել և նշել վարդապետության սերտման սուրբ գրության հանձնարարված հատվածը և հիմնական արտահայտությունը:
-
Ներկայացրեք, թե սուրբ գրության հիմնական արտահայտության ճշմարտության իմացությունը ինչպես կարող է օրհնություն լինել ձեր կյանքում:
-
Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը:
Հորդորեք ուսանողներին մի քանի րոպեն մեկ փոխել զուգընկերոջը: Հանձնարարեք նրանց փոխվել զույգերով այնքան, մինչև բոլոր ուսանողները գտած կամ նշած լինեն վարդապետության սերտման սուրբ գրությունների բոլոր 12 հատվածները: