Սեմինարիա
2 Նեփի 2.1–16. «Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»


«2 Նեփի 2.1–16. Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 2.1–16. Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 2.1–16

«Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»

Նկար
Լեքին՝ Հակոբին ուսուցանելիս

Պատկերացրեք ձեր կյանքը, եթե ոչ մի ընտրություն չունենայիք: Կամքի ազատությունը կամ ընտրելու զորությունն Աստծո կողմից մեզ տրված մեծագույն պարգևներից է: Լեքիի որդի Հակոբն արդեն փոքր տարիքում շատ դժվարություններ էր ունեցել, ուստի Լեքին նրան ուսուցանեց արժեքավոր ճշմարտություններ Փրկչի և ընտրության ազատության մասին: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ կամքի ազատության նշանակությունը Երկնային Հոր ծրագրում:

Տալ հարցեր, որոնք ինքնաճանաչում են բերում: Ուսանողներին սուրբ գրությունների, Փրկչի մասին իրենց զգացողությունների, Նրա ուսմունքների կամ սկզբունքների կիրառման մասին խորհելու տեղիք տվող հարցերը կարող են նպաստել մտորելուն, որը Հոգին կարող է օգտագործել ուսուցանելու համար: Ուսանողներին բավարար ժամանակ հատկացրեք արդյունավետորեն խորհելու և գրելու համար:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հիշել և կազմել այժմ ու նախորդ դասի միջև ընկած ժամանակահատվածում իրենց կատարած կարևոր ընտրությունների ցանկը: Նրանց խնդրեք պատրաստվել և պատմել, թե ընտրությունն ինչու է կարևոր մեր մահկանացու կյանքի և Երկնային Հոր փրկության ծրագրի համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարևոր ընտրություններ

Ստորև ներկայացվող վարժությունն օրագրերում կատարելու համար ուսանողներին առաջարկեք օգտագործել դասի համար նախապատրաստածը:

Հաջորդող երկու րոպեի ընթացքում գրեք վերջին մի քանի օրերին ձեր կատարած կարևոր ընտրություններից մի քանիսը:

  • Ըստ ձեզ՝ ընտրությունն ինչո՞ւ է կարևոր մեր մահկանացու կյանքի և Երկնային Հոր փրկության ծրագրի համար:

Խորհեք, թե ինչ եք սովորել ընտրություններից, որոնցով հպարտանում եք, և որոնց համար ափսոսում եք: Այս դասի ընթացքում ուսումնասիրություն կատարելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և օգտագործել ընտրություն կատարելու ձեր ունակությունը: Եթե ունեք կամքի ազատության վերաբերյալ հարցեր, նույնպես աղոթեք և ուսումնասիրելու ընթացքում փնտրեք պատասխաններ:

Կամքի ազատության կարևոր ոլորտները

Լեքիի որդի Հակոբը ծնվել էր անապատում՝ Երուսաղեմից նրա ընտանիքի հեռանալուց հետո: Լեքին իր մահվանից քիչ առաջ Հակոբին կարևոր ճշմարտություններ ուսուցանեց կամքի ազատության մասին:

Կարդացեք 2 Նեփի 2.1–4 հատվածները և գտեք, թե Լեքին ինչպես սկսեց իր ուղերձը Հակոբին: Օգտակար կլինի իմանալ, որ «նվիրագործել» բառը նշանակում է նվիրաբերել կամ սրբագործել (Սուրբ գրքերի ուղեցույցում տե՛ս «Նվիրաբերում, նվիրաբերման օրենքը» [scriptures.ChurchofJesusChrist.org]):

  • Շատ փորձությունների հանդիպած մարդու համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ ընտրության զորության կարևորությունը:

  • Այս հատվածի ճշմարտություններից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

Նկար
պատկերակ, գրառում

Ցուցադրեք ստորև ներկայացվող տեղեկությունը կամ տվեք այն ուսանողներին որպես օժանդակ նյութ: Երեք տարբերակներից մեկը կարող եք հանձնարարել տարբեր ուսանողների կամ խմբերի: Նաև կարող եք ուսանողներին խմբերի բաժանել և առաջարկել նրանց տրված ժամանակում որքան կարող են շատ բան ուսումնասիրել:

Մեր ընտրելու զորությունը

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «2 Նեփի 2.1–16»

Տարբերակ Ա. ընտրելու մեր զորությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Աստծո մասին:

Կարդացեք 2 Նեփի 2.14, 16 հատվածը և գտեք, թե Լեքին ինչ էր ուսուցանում Աստծո և մեր կամքի ազատության մասին:

  • Ի՞նչ եք սովորել։

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Աստված մեզ գործելու ինքնուրույնության զորություն է տալիս:

  • Ի՞նչ զգացողություն է տալիս ձեզ այն, որ Երկնային Հայրը վստահում է ձեզ՝ կատարելու ձեր սեփական ընտրությունները:

Մտածեք մի օրինակ, որտեղ կամքի ազատությունն օգտագործել եք այնպես, որ ունեցել եք Երկնային Հորը գոհացնելու զգացողություն:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ձեր ընտրությունը գոհացրել Աստծուն:

Նաև գուցե օգտակար լինի ձեր կատարած բոլոր այն ընտրությունների մասին մտորելը, որոնք հնարավոր է՝ չեն գոհացրել Աստծուն, և ինչ եք սովորել դրանցից:

Տարբերակ Բ. Ի՞նչ է տվել մեզ Աստված, որպեսզի օգնի մեզ իմաստուն կերպով ընտրություն կատարել:

Կարդացեք 2 Նեփի 2.5, 13 և Մորոնի 7.16 հատվածները՝ փնտրելով հետևյալ ճշմարտությունները: Նկատի ունեցեք, որ «օրենքը» վերաբերում է Աստծո պատվիրաններին:

  • Մենք պետք է տարբերենք չարը բարուց, որպեսզի լիարժեք կիրառենք մեր կամքի ազատությունը:

  • Կամքի ազատություն ունենալու համար մենք պետք է օրենք ունենանք:

  • Ի՞նչ եք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այն ճշմարտությունից, որ Նրանք յուրաքանչյուրին տալիս են բավարար գիտելիք չարի և բարու մասին, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտրությամբ լինել արդարակյաց, թե ամբարիշտ:

  • Ի՞նչ տեղի կունենար, եթե չլինեին օրենքը կամ պատվիրանները:

Տարբերակ Գ. Ինչո՞ւ ենք հակադրություն զգում մեր բարի ընտրությունների նկատմամբ:

Կարդացեք 2 Նեփի 2.11, 16 հատվածները և փնտրեք լրացուցիչ ճշմարտություններ, որոնք Լեքին ուսուցանում էր կամքի ազատության մասին:

  • Ի՞նչ գտաք:

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հոր ծրագրում ինչո՞ւ է հակադրությունը կամքի ազատության անհրաժեշտ կողմ համարվում:

  • Ի՞նչ ձևերով ենք մենք գայթակղվում՝ կատարելու ճիշտ կամ սխալ ընտրություններ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ ելույթը, որը կօգնի ձեզ հասկանալ այս ճշմարտությունը.

Աստծո նախաերկրային զավակները չէին կարող դառնալ նրա նման … մինչև նրանք չստանային … փորձառություն մի վայրում, որտեղ ներկա էին թե՛ բարին և թե՛ չարը: …

… Մենք ուզում էինք ունենալ հնարավորություն … հակադրել բարին և չարը և լինել բավականաչափ ուժեղ՝ բարին ընտրելու համար (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր Ուխտը. Մորմոնի Գրքի Մեսիական Ուղերձը [1997], 200, 204):

Մտածեք այն եղանակների մասին, որոնցով սովորում եք ընտրել բարին, նույնիսկ երբ գայթակղվում եք չարի կողմից: Ձեր մտքերը կարող եք գրել ձեր օրագրում: Կարող եք նաև խորհել այն եղանակների շուրջ, որոնցով կարող եք օգնություն փնտրել բոլոր այն որոշումների համար, որոնք հնարավոր է՝ ցանկանում եք փոխել:

Մենք ունենք Փրկչի կարիքը

Մահկանացու կյանքում կատարյալ կերպով կամքի ազատություն դրսևորեց միայն Փրկիչը: Մենք բոլորս մեղքեր ենք գործում և առանց օգնության բոլորս «կորչում ենք … և դառնում հավիտյան թշվառ» (2 Նեփի 2.5):

Կարող եք օգտագործել այստեղ ներկայացված «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի տեղեկությունները, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում 2 Նեփի 2.6–8 հատվածում:

Սա իմանալով՝ կարդացեք 2 Նեփի 2.6–8 հատվածը՝ տեսնելու, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը բոլորիս համար:

  • Փրկիչը ինչպե՞ս որոշեց օգնել ձեզ:

Մի սկզբունք, որի մասին Լեքին վկայել է, այն էր, որ Իր Քավությամբ Փրկիչը փրկեց մեզ մեր մեղքերից:

  • Հիսուս Քրիստոսի մասին այս մտքի ըմբռնումը ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ունեցած ձեր զգացողությունների վրա:

  • Ի՞նչ եք սովորում Փրկչի՝ ընտրություններ կատարելու օրինակից:

Ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալի շուրջ՝ առանց պատասխանները բարձրաձայն ասելու, քանի որ դրանք խիստ անձնական կարող են լինել:

Մտածեք որևէ ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսի օգնությամբ զղջացել եք որևէ մեղքի համար: Զղջալն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա:

Նախքան այս դասն ավարտելը՝ ուսանողներին կարող եք հնարավորություն տալ ամփոփել կամքի ազատության մասին հասկացածը և կիսվել դրանով: Հետևյալ վարժությունը դա անելու եղանակներից մեկն է:

Պատկերացրեք, որ ձեր տարածքում միսիոներներն ուսուցանում են երիտասարդների, որոնք առաջին անգամն են լսում Երկնային Հոր ծրագրի մասին: Միսիոներներն առաջարկում են ձեզ գալ այդ երիտասարդների հետ նշանակված հաջորդ ուսուցողական հանդիպմանը: Նրանք խնդրում են ձեզ պատրաստել մտքեր 2 Նեփի 2 գլխից այն մասին, թե Երկնային Հոր ծրագրում ինչ կարևորություն ունի կամքի ազատությունը: Կազմեք և համառոտ նկարագրեք, թե ինչ կուսուցանեիք: Ներառեք հետևյալը.

  1. Առնվազն երկու սուրբ գրություն 2 Նեփի 2.1–16, 26 հատվածից, դրանց առնչվող ճշմարտությունները՝ ներառելով համառոտ բացատրություն, թե ինչու են դրանք իմաստալից կամ կարևոր

  2. Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն ազդել մեր ընտրությունների վրա

  3. Այդ ճշմարտություններն ինչպես կարող են փոխել մեր կյանքը

    Ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի և առաջարկեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց նկարագրություններով: Ժամանակի առկայության դեպքում կարող եք նկարագրությունները դերախաղով ներկայացնելու հնարավորություն տալ և առաջարկել ուսանողներին ուսուցանել միմյանց:

Ձեր նկարագրությունն ավարտելուն պես փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ սկսեք մտածել, թե ինչպես կարող եք հիշել այդ ճշմարտությունները, և դրանք հիշելն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը: Օրինակ՝ ձեր հեռախոսում կարող եք էկրանապահ դնել, ձեր հայելու վրա ծանուցաթերթիկ փակցնել կամ անել մեկ այլ բան, որը թույլ կտա ձեզ անընդհատ տեսնել և հիշել այդ ճշմարտությունները:

Տպել