Սեմինարիա
Ալմա 30.30–60․ «Կա մի Գերագույն Ստեղծող»


«Ալմա 30.30–60․ «Կա մի Գերագույն Ստեղծող», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 30.30–60», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 30.30–60

«Կա մի Գերագույն Ստեղծող»

մարդը նայում է գիշերային երկնքին

Ալման վկայել է․ «բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» (Ալմա 30.44)։ Բայց ինչո՞ւ ոչ բոլորն են ընդունում կամ խոստովանում, որ Աստծո իրական լինելու ապացույց կա։ Կորիհորը մերժում էր Աստծո գոյությունը այնքան ժամանակ, մինչև «համրությամբ զարկվեց» Աստծո զորությամբ։ Այս դասը կօգնի ձեզ ճանաչել Աստծո գոյության ապացույցները և ընտրել հավատալ Նրան։

Խրախուսեք ինքնավերլուծությունը և գնահատումը։ Տվեք ոգեշնչված հարցեր, որպեսզի ուսանողները կարողանան հասկանալ, թե ինչ գիտեն արդեն և ինչին են հավատում։ Խրախուսեք ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն, որ օգնի իրենց հասկանալ, թե ինչ է պետք իմանալ իրենց փնտրած ճշմարտությունների մասին և դրանց վերաբերյալ վկայություն բերելու համար։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 30.40–41 կամ Մովսես 6.63 հատվածները։ Խնդրեք նրանց իրենց շրջապատում Աստծո գոյության ապացույցներ փնտրել և հնարավորության դեպքում լուսանկարել՝ դասարանին ցույց տալու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստծո գոյությունը

Կարող եք ցուցադրել մի քանի նկար, որոնք ձեր կարծիքով ցույց են տալիս Աստծո գոյությունը։ Ուսանողները կարող են խոսել նաև դասին իրենց պատրաստության մասին: Քննարկեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը։

  • Արդյո՞ք ձեր դպրոցում կամ համայնքում մարդկանց համար սովորական է իրենց շրջապատող աշխարհում Աստծո գոյության մասին ապացույցներ տեսնելը (օրինակ՝ մայրամուտին կամ աստղերին նայելիս)։

  • Ըստ ձեզ՝ մարդիկ ինչո՞ւ են նույն բաներին նայում, բայց տարբեր եզրակացություններ անում Աստծո մասին։

  • Ի՞նչը կարող է ազդել, որ մարդը կարողանա ընկալել Աստծո ներգրավվածությունն իր կյանքում։

Մտածեք, թե ինչպես կօրհնվեք, եթե կարողանաք ձեր կյանքում ավելի հստակ տեսնել Աստծուն և Նրա ներգրավվածությունը։ Այսօր ուսումնասիրելիս փորձեք ավելի լավ տեսնել Աստծո մասին ապացույցներն այն ամենում, ինչ տեսնում և զգում եք։

Կորիհորը մեղադրում է եկեղեցու ղեկավարներին

Կորիհորը՝ հակաքրիստոսը, Զարահեմլայի երկրում մեծ հաջողությամբ տարածում էր իր շողոքորթ ուղերձները (տես Ալմա 30.12, 17–18)։ Նա նաև փորձում էր ուսուցանել Ջերշոնի և Գեդեոնի ժողովուրդներին։ Այդ երկրներում Աստծուն հավատացողներն ընդդիմացան Կորիհորին և նրան բերեցին գլխավոր դատավորի ու Ալմայի՝ քահանայապետի մոտ։

Կարդացեք Ալմա 30.30–36 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Ալման արձագանքում Աստծո և Եկեղեցու վրա Կորիհորի գրոհներին։ Կարող եք դիտել նաև «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» տեսանյութի 3:22–5:16 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում գրի առնել հետևյալ բառերի սահմանումները, որոնք կօգնեն նրանց հասկանալ և մտապահել սովորածը։

Օգտակար կլինի իմանալ, որ անարգել Աստծուն (հատված 30) նշանակում է ծաղրել Աստծուն կամ «անհարգալից, անպատիվ ձևով խոսել Աստծո և սրբազան բաների մասին», (Սուրբ գրքերի ուղեցույց, «Անարգել Աստծուն, անարգանք Աստծո հանդեպ», scriptures.ChurchofJesusChrist.orgՀագենալ բառի տակ այս հատվածներում ենթադրվում է հարստանալը։

11:16

All Things Denote There Is a God

  • Կորիհորն ինչո՞ւմ էր մեղադրում Եկեղեցու ղեկավարներին: (Տես Ալմա 30.31:)

Ալմայի վկայությունը Աստծո մասին

Երբ Ալման Կորիհորին հարցրեց՝ արդյոք նա հավատում է Աստծուն, Կորիհորն ասաց, որ չի հավատում (տես Ալմա 30.37–38

Կարդացեք Ալմա 30.39–44 հատվածները և փնտրեք, թե ինչ պատասխանեց Ալման Կորիհորին։ Կարող եք դիտել նաև «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» տեսանյութի 5:23–7:13 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

11:16

All Things Denote There Is a God

  • Ալմայի պատասխանի մեջ ի՞նչը հատկապես տպավորեց ձեզ։

  • Աստծո մասին ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել Ալմա 30.41, 44 հատվածներում։

Ուսանողներին առաջարկեք այս հատվածները համեմատել Մովսես 6.63 հատվածների հետ: Ուսանողներին թույլ տվեք կիսվել բոլոր այն ճշմարտություններով, որոնք նրանց կարծիքով ուսուցանվում են այս հատվածներում։ Նրանք կարող են բացահայտել ճշմարտություններ, ինչպիսին ստորև ներկայացվող օրինակն է։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. բոլոր բաները վկայում են Աստծո մասին։

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին ճանաչել Աստծո գոյության ապացույցն իրենց կյանքում։ Փնտրեք եղանակներ, որոնցով կներգրավեք դասարանի յուրաքանչյուր ուսանողի։ Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները քայլ 1-ին և քայլ 2-ին։ Ուսանողները կարող են նաև քայլ 3-ի և քայլ 4-ի համար որևէ բան գրել իրենց օրագրերում, հետո՝ ըստ ցանկության կիսվել։ Որոշ ուսանողներ գուցե չեն ընկալում իրենց ունեցած փորձառությունները, քանի դեռ չեն լսում մյուսներին։

  1. Թվարկեք Աստծո գոյության մասին Ալմայի թվարկած ապացույցները։

  2. Ավելացրեք բոլոր այն լրացուցիչ ապացույցները, որոնց մասին մտածում եք։

  3. Ձեր թվարկածում փնտրեք բաներ, որոնք անձամբ ձեզ օգնել են Աստծո մասին ապացույց տեսնել։ Կարող եք ձեր փորձառություններից որոշ մանրամասներ գրել։

  4. Կարող եք ձեր ցանկից նաև մեկ-երկու բան ընտրել ու կիսվել, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ մեծացնել Աստծո մասին ապացույց տեսնելու ձեր կարողությունը։

Ստորև ներկայացվող խոսքերը կարող են օգնել այն ուսանողներին, որոնք գուցե դժվարանան ընկալել Աստծո հետ կապված փորձառությունները։ Կարող եք ներկայացնել դրանք և առաջարկել ուսանողներին կիսվել իրենց սովորածով։ Օգնեք ուսանողներին խուսափել հուսահատվելուց և առաջարկեք նրանց հետևել նախագահ Նելսոնի խորհրդին։

Ահա թե ինչ խորհուրդ է տվել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո գոյության մասին իմանալու վերաբերյալ։

2:3

«Եկ, հետևիր ինձ»

Իմացեք, որ Աստծո հետ փորձառությունների բացակայության դեպքում կարող եք կասկածի տակ դնել Աստծո գոյությունը: Ուստի, սկսեք ձեր փորձառությունները Նրա հետ: Խոնարհեցրեք ինքներդ ձեզ: Աղոթեք, որ ունենաք աչքեր, որպեսզի տեսնեք Աստծո ձեռքը ձեր կյանքում և ձեզ շրջապատող աշխարհում: Խնդրեք Նրան ասել ձեզ՝ արդյոք Նա իրոք գոյություն ունի և ճանաչում է ձեզ: Հարցրեք Նրան, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ: Իսկ հետո լսեք (Ռասսել Մ․ Նելսոն, «Եկ, հետևիր ինձ», Լիահոնա, մայիս 2019 թ․, 90)։

Հավատք գործադրելու և Աստծո հետ փորձառություն ունենալու փոխարեն Կորիհորը ցանկանում էր, որ Ալման համոզի իրեն Աստծո զորության մեջ և անընդհատ մարտահրավեր էր նետում Ալմային, որ որևէ նշան ցույց տա (տես Ալմա 30.43, 45, 48

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ տարբերություն կա նախագահ Նելսոնի խորհրդին հետևող և նշան պահանջող մարդկանց միջև։

Կարդացեք Ալմա 30.48–53, 59–60 հատվածները և փնտրեք, թե Կորիհորն ինչպես համոզվեց Աստծո զորության մեջ։ Կարող եք դիտել նաև «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» տեսանյութի մնացած մասը՝ 7:13–11:16 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

11:16

All Things Denote There Is a God

  • Ի՞նչ կարող ենք սովորել Կորիհորի փորձառությունից։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ էր մատնանշում Մորմոնը «այսպես, մենք տեսնում ենք» արտահայտությամբ հատված 60-ում։ Մտածեք, թե նույնիսկ այսօր ինչպես է դևը խաբում մարդկանց և փորձում համոզել նրանց մերժել այն, ինչն իրենց համոզմամբ ճշմարիտ է։

Վկայեք Աստծո գոյության մասին և առաջարկեք ուսանողներին ձգտել տեսնել Աստծուն իրենց շրջապատող աշխարհում։