«Ալմա 30–31․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 30–31», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 30–31
Ակնարկ
Նեփիացիների մոտ Կորիհոր անունով մի ամբարիշտ մարդ էր եկել։ Նա Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունների դեմ էր քարոզում ու շատ մարդկանց սրտեր հեռացրեց Աստծուց։ Նրան բերեցին Ալմայի մոտ։ Ալման վկայեց, որ «բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» (Ալմա 30.44)։ Կորիհորը մերժում էր Աստծո գոյությունը այնքան ժամանակ, մինչև «համրությամբ զարկվեց» Աստծո զորությամբ։ Մինչդեռ զորամացիները, որոնք մի ժամանակ Աստծո ճշմարիտ եկեղեցուն էին պատկանում, սկսեցին հավատալ կեղծ ուսմունքներին։ Երկրպագության ապականումը հեռացրեց նրանց սրտերը Աստծուց, ինչի հետևանքով նրանք սկսեցին վատ վերաբերվել ուրիշներին։ Լսելով, որ զորամացիներն «ընկել էին մեծ սխալների մեջ» (Ալմա 31.9), Ալման որոշեց Աստծո խոսքի զորությամբ հրավիրել նրանց վերադառնալ դեպի Հիսուս Քրիստոսը։
Պատրաստվեք ուսուցանել
Ստորև ներկայացվող տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:
Ալմա 30.1–29
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել և մերժել այն ուսմունքները, որոնք կարող են հեռացնել նրանց Հիսուս Քրիստոսից։
-
Ուսանողի նախապատրաստում․ կեղծ ուսմունքները ճանաչելու եղանակների մասին ուսանողները կարող են խոսել ընտանիքի անդամի կամ Եկեղեցու ղեկավարի հետ։
-
Տեսանյութեր․ «Հավատքին հավատարիմ» (20:17, դիտել 00:00–2:30), «Ապաշխարության աստվածային պարգևը» (15:22, դիտել 2:08–2:40)
-
Նկար․ A մակա-ֆեկե (ութոտնուկ որսալու թակարդ)
-
Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին կարող եք բաժանել առցանց քննարկման սենյակներում, որպեսզի հակաքրիստոսի բացահայտած ուղերձները քննարկելիս աշխատեն զույգերով կամ փոքր խմբերով։ Յուրաքանչյուր խումբ կարող է ընտրել իր խոսնակին, որը դասարանին կներկայացնի, թե ինչ են քննարկել խմբում։
Ալմա 30.30–60
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել Աստծո գոյության ապացույցները և ընտրել հավատալ Նրան։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 30.40–41 կամ Մովսես 6.63 հատվածները։ Խնդրեք նրանց իրենց շրջապատում Աստծո գոյության ապացույցներ փնտրել և հնարավորության դեպքում լուսանկարել՝ դասարանին ցույց տալու համար։
-
Նկարներ․ նկարներ՝ Աստծո գոյության ապացույցներով
-
Տեսանյութեր․ «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված» (11:16, դիտել 3:22–5:16, 5:23–7:13 և 7:13–11:16), «Եկ, հետևիր Ինձ» (17:50, դիտել 14:24–14:56)
-
Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին առաջարկեք ցուցադրել որևէ նկար կամ իր, որը վկայում է Աստծո մասին և բացատրել, թե ինչու են դա ընտրել։
Ալմա 31.1–11
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ապավինել Աստծո խոսքի զորությանը, որպեսզի հավատարիմ մնան Հիսուս Քրիստոսին։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք որևէ մեկի հետ խոսել այն մասին, թե ինչպես է Աստծո խոսքն օգնել իրենց հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանին։
-
Տեսանյութ. «Ամենօրյա վերականգնում» (13:43, դիտել 1:40–3:25)
-
Աշխատաթերթ․ «Զորամացիներին ուսուցանելու Ալմայի ծրագիրը»
-
Առցանց ուսուցման առաջարկ․ Ալմայի նպատակի համար, որն էր օգնել զորամացիներին վերադառնալ դեպի Տերը, ուսանողները կարող են պատրաստել տեսլականի պաստառ, որում տեսանելի կներկայացնեն նպատակը, դրա շարժառիթը և մանրամասներ՝ նպատակը իրագործելու վերաբերյալ։ Կարող եք համացանցում պաստառների օրինակներ փնտրել և դրանցով կիսվել ուսանողների հետ։
Ալմա 31.12–38
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին բարելավել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունը, երբ դասի ընթացքում գնահատեն, թե հպարտությունն ու խոնարհությունն ինչպես են ազդում Նրանց և ուրիշների հետ իրենց հարաբերության վրա։
-
Ուսանողի նախապատրաստում․ որպես Ալմա 31 գլխի ուսումնասիրության նախապատրաստում ուսանողներին առաջարկեք աղոթել՝ կենտրոնանալով ուրիշների կարքիների վրա։
-
Նկար․ երկրպագող ուսանողների նկարներ, Ռամեումփթոմի նկարը
-
Բովանդակություն ցուցադրման համար. աղոթքի մասին աղյուսակ, որը ցուցադրվում է կամ պատկերված է գրատախտակին
-
Տեսանյութ․ «Ալման և նրա եղբայրները զորամացիների մեջ քարոզում են Աստծո խոսքը» (6:07, դիտել 0:22–3:58 և 4:03–5:55)
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք վիրտուալ գրատախտակի օգնությամբ ցուցադրել աղոթքի մասին աղյուսակը։ Ուսանողներին առաջարկեք դասի ընթացքում լրացնել աղյուսակը և արտագրել այն իրենց օրագրերում։
Վարդապետության սերտման կրկնություն 14
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման վերջին 12 հատվածների սուրբ գրությունների բազմաթիվ հղումներն ու հիմնական արտահայտությունները։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել ու մտապահել վարդապետության սերտման որևէ հատված, որը կարող է օգնել իրենց ավելի մոտ լինել Փրկչին կամ օգնել իրենց որևէ ընթացիկ կարիքի հարցում։
-
Աշխատաթերթ․ «Մորմոնի Գրքի վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի»
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել Doctrinal Mastery հավելվածի բովանդակությունը և դասարանով կատարել վարժությունները։