Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 14. Մտապահեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները


«Վարդապետության սերտման կրկնություն 14. Մտապահեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 14

Մտապահեք սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

սուրբ գրություններ՝ տեքստում արված նշումներով

Սուրբ գրությունների հղումները և դրանցում ուսուցանվող ճշմարտությունները հիշելը կարող է տարբեր ձևերով օգնել ձեզ։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման վերջին 12 հատվածների սուրբ գրությունների բազմաթիվ հղումներն ու հիմնական արտահայտությունները։

Մտապահեք սուրբ գրությունների հատվածները։ Սուրբ գրությունների բառերը մտապահելը բնական ձևով ուժ է տալիս, երբ ուսուցանում ենք ուրիշներին։ Սուրբ գրությունները մտապահելու համար պահանջվող աշխատանքը նաև կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ հատվածներում ներառված ճշմարտությունների և վարդապետության նշանակությունը։ Օգնեք ուսանողներին մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մի քանիսը կամ բոլորը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել և մտապահել վարդապետության սերտման որևէ հատված, որը կարող է օգնել իրենց ավելի մոտ լինել Փրկչին կամ օգնել իրենց որևէ ընթացիկ կարիքի հարցում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Ուսումնասիրեք շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասն անցկացվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը:

Մորմոնի Գրքի առաջին կեսից ընտրեք վարդապետության սերտման երեք կամ չորս հատված՝ այս դասի ընթացքում դրանց վրա կենտրոնանալու համար։ Մյուս հատվածների վրա ուսանողները հնարավորություն կունենան կենտրոնանալ տարբեր դասերի ընթացքում։

Սուրբ գրությունները մտապահելու առավելությունները

  • Ի՞նչ կասեիք մեկին, որը չգիտի, թե ինչու է օգտակար սուրբ գրությունների մտապահումը։

Կարդացեք Ալմա 31.5 հատվածը և փնտրեք սուրբ գրությունները մտապահել ցանկանալու որևէ պատճառ։

  • Սուրբ գրությունների մտապահումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հաղորդակից լինել Աստծո զորությանը։

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածն եք մտապահել։ Սուրբ գրությունների հատվածների մտապահումը ի՞նչ օգուտ է տվել ձեզ։

Եթե ուսանողներն իրենց սուրբ գրություններում չեն նշել վարդապետության սերտման հետևյալ հատվածները, կարող եք ցուցադրել այս աղյուսակը և առաջարկել նրանց նույնն անել։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Առանձին թղթերի վրա գրեք ստորև ներկայացվող առաջարկները վարդապետության սերտման հատվածների վերաբերյալ, որոնց վրա ուսանողները կկենտրոնացնեն ուշադրությունը դասի ընթացքում։ Յուրաքանչյուր վարժության կամ սուրբ գրության յուրաքանչյուր հատվածի համար ուսումնական անկյուն ստեղծեք։ Դրա համար կարող եք թղթերը փակցնել պատին կամ տեղադրել դասասենյակի որևէ հատվածում։ Ուսանողները կարող են այս վարժությունների վրա աշխատել նաև զույգերով և հատվածները փոխանցել միմյանց։

  1. Գրեք յուրաքանչյուր սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ բաց թողնելով մի քանի բառ կամ թիվ։ Բաց թողնված բառերն ու թվերը լրացնելու են ուսանողները։

  2. Գրեք սուրբ գրության հղման և հիմնական արտահայտության յուրաքանչյուր բառի առաջին տառը։

  3. Կամայական հերթականությամբ գրեք սուրբ գրության հղման և հիմնական արտահայտության բառերն ու թվերը։ Ուսանողներին առաջարկեք առանձին թղթի վրա կամ իրենց օրագրում գրել սուրբ գրության ճիշտ հղումը և հիմնական արտահայտությունը։

  4. Ուսանողները կարող են օգտագործել Doctrinal Mastery հավելվածի՝ պատկերներով ուսուցողական քարտի գործառույթը։ Նրանք կարող են նաև ամբողջական հատվածն ընտրել ու հավելվածի օգնությամբ մտապահել այն։

Ուսանողներին առաջարկեք պտտվել ուսումնական անկյուններով և կատարել բոլոր վարժությունները որևէ առանձին հատվածի համար։ Մեկ հատվածի համար վարժվելուց հետո ուսանողները կարող են նույն գործընթացը կատարել այլ հատվածների համար։ Կրկնեք այնքան, որքան կցանկանաք։

Երբ ուսանողներն ավարտեն, մի քանի կամավորի առաջարկեք կրկնել իրենց մտապահած սուրբգրային հղումները և հիմնական արտահայտությունները։ Նրանք կարող են կիսվել նաև, թե մտապահելու որ եղանակն է իրենց ամենաշատն օգնել։ Ուսանողներին առաջարկեք շարունակել վարդապետության սերտման հատվածների մտապահումը։