«Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը. «Խոստացված վերականգնումը առաջ է ընթանում». Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը. «Խոստացված վերականգնումը առաջ է ընթանում»
Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը
Ինչպե՞ս եք նշում այն իրադարձության 200-ամյակը, որը փոխեց աշխարհը: Դա այն հարցն է, որի շուրջ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը խորհել են 2020 թվականի ապրիլից առաջ, երբ նշվում էր Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի 200 տարին: «Մենք մտածում էինք՝ արդյո՞ք պետք է հուշարձան կանգնեցվի», - հիշում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։ «Բայց հաշվի առնելով այդ Առաջին տեսիլքի պատմական և միջազգային եզակի ազդեցությունը, մենք զգացինք, որ պետք է ստեղծել հուշարձան ոչ թե գրանիտից կամ քարից, այլ բառերից ․․․ ոչ թե փորագրված «քարե թիթեղների» վրա, այլ փորագրված մեր սրտերի «մարմնական թիթեղների» վրա [2 Կորնթացիս 3․3]» («Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 90)։
Նրանց ստեղծած խոսքերի հուշարձանի վերնագիրն է՝ «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»: Այն ոչ միայն Առաջին Տեսիլքի, այլև այն ամենի հուշարձանն է, ինչ Հիսուս Քրիստոսն արել է, և դեռ անում է այդ ժամանակից ի վեր: Նրա ավետարանի վերականգնումը սկսվեց այն ժամանակ, երբ մի մարդ դիմեց Աստծուն և լսեց Նրան: Այն շարունակվում է նույն կերպ. ամեն անգամ մեկ սիրտ, մեկ սուրբ փորձառություն՝ ներառյալ ձերը:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
«Աստված սիրում է Իր զավակներին աշխարհի յուրաքանչյուր երկրում»
Ձեր կարծիքով, Վերականգնման մասին հռչակագիրը ինչո՞ւ պետք է սկսվեր Աստծո սիրո մասին հայտարարությամբ: Հռչակագիրը ուսումնասիրելիս փնտրեք հետևյալ արտահայտությունները․ Աստված սիրում է «Իր զավակներին աշխարհի յուրաքանչյուր երկրում»: Ինչպե՞ս է ավետարանի Վերականգնումն օգնել ձեզ զգալ Նրա սերը:
Տես նաև Ջերիթ Վ. Գոնգ, «Բոլոր ազգերը, ցեղերը և լեզուները», Լիահոնա, նոյեմբեր 2020 թ․, 38-41։
Վերականգնումը սկսվեց մեկ հարցին տրված մեկ պատասխանով
Կարելի է ասել, որ Փրկիչը սկսեց Իր ավետարանի Վերականգնումը՝ պատասխանելով մեկ հարցի: Ի՞նչ ուղերձ ունի Վերականգնման հռչակագիրը Աստծո, ավետարանի կամ «իր հոգու փրկության» մասին հարցեր ունեցող մարդու համար: Դուք կարող եք նաև ուսումնասիրել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.5–20 հատվածները՝ տեսնելու, թե ինչ կարող եք սովորել Ջոզեֆ Սմիթից ավետարանի հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ:
Տես նաև Թեմաներ և հարցեր, Փնտրում ենք պատասխաններ (Ավետարանի գրադարան):
Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին
Ի՞նչ գիտեք «Քրիստոսի Նոր Կտակարանի Եկեղեցու» մասին, որը Փրկիչը վերականգնեց Ջոզեֆ Սմիթի միջոցով: Կարող եք ուսումնասիրել այս սուրբ գրությունները և թվարկել Նրա Եկեղեցու որոշ առանձնահատկություններ.
Հաջորդը՝ դուք կարող եք համապատասխանեցնել վերը նշված սուրբ գրությունները ստորև նշվածների հետ, որոնք նկարագրում են, թե Հիսուս Քրիստոսը ինչպես վերականգնեց Իր Եկեղեցու այդ առանձնահատկությունները Ջոզեֆ Սմիթի միջոցով.
Ինչո՞ւ եք երախտապարտ Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման համար:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդը և նրա կինը մի անգամ փորձեցին պատկերացնել, թե ինչ կզգային՝ ապրելով մինչև Եկեղեցու վերականգնումը: «Ի՞նչ կցանկանայինք, որ ունենայինք»,- իրենք իրենց հարցրին նրանք. Կարդացեք նրանց փորձառությունների մասին «Հույսի կատարյալ պայծառություն» ելույթում (Լիահոնա, մայիս 2020, 81-82): Ինչպե՞ս է Վերականգնումն օգնել իրականացնել ձեր հոգևոր հույսերը:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Ուրացությունը և Ավետարանի վերականգնումը» (Ավետարանի գրադարան):
«Խոստացված վերականգնումը առաջ է ընթանում»
Երբևէ մտածե՞լ եք, որ դուք ավետարանի Վերականգնման մասն եք: Մտածեք նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերի մասին․ «Երբեմն մենք մտածում ենք ավետարանի Վերականգնման մասին որպես մի բան, որն ավարտված է, արդեն մեր հետևում է ․․․ Իրականում, Վերականգնումը շարունակվող գործընթաց է. մենք ապրում ենք դրանում հենց հիմա» («Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում», Լիահոնա, մայիս 2014, 59)։
Երբ պատրաստվում եք ուսումնասիրել, թե ինչպես է ավետարանը վերականգնվել 1800-ականներին, դուք կարող եք սկսել խորհելով, թե ինչպես է այն վերականգնվել ձեր կյանքում: Կարդացեք Վերականգնման հռչակագիրը՝ մտքում ունենալով այսպիսի հարցեր. Ինչպե՞ս եմ ես հասկացել, որ դա ճիշտ է: Ինչպե՞ս եմ մասնակցում շարունակվող Վերականգնմանը այսօր:
«Երկինքները բաց են»
Ի՞նչ է ձեզ համար նշանակում «Երկինքները բաց են» արտահայտությունը: Ի՞նչ ապացույց եք տեսնում՝ Վերականգնման հռչակագրում, Եկեղեցում այսօր, սուրբ գրություններում և ձեր կյանքում, որ երկինքներն իսկապես բաց են:
Դուք կարող եք նաև ներառել «The Morning Breaks» (Hymns, no. 1) հիմնը՝ որպես ձեր ուսումնասիրության մաս: Ի՞նչ եք գտնում այս օրհներգում, որը խորացնում է «երկինքները բաց են» արտահայտության ձեր ըմբռնումը:
Տես նաև Քվենթին Լ. Քուք, «Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունը՝ մեր կյանքն առաջնորդելու համար», Լիահոնա, մայիս 2020, 96-100։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
«Մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք»
-
Երբ ձեր երեխաների հետ կարդաք Վերականգնման հռչակագրի մասերը (կամ դիտեք նախագահ Նելսոնի տեսանյութը), օգնեք նրանց գտնել նախադասություններ, որոնք սկսվում են «մենք հաստատում ենք», «մենք հայտարարում ենք» կամ «մենք վկայում ենք» արտահայտություններով: Ի՞նչ ճշմարտություններ են հայտարարում մեր մարգարեներն ու առաքյալները: Հավանաբար դուք և ձեր երեխաները կարող եք կիսվել այս նույն ճշմարտություններից մի քանիսի վերաբերյալ ձեր սեփական վկայություններով:
«Ջոզեֆ Սմիթը… հարցեր ուներ»
-
Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել ուսումնասիրել Ջոզեֆ Սմիթի որոշ հարցերը, որոնք հանգեցրել են Փրկչի ավետարանի վերականգնմանը: Օգնեք նրանց գտնել որոշ օրինակներ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.10, 29, 68 հատվածներում։ Մենք ինչպե՞ս ենք այսօր օրհնված նրա շնորհիվ, որ Աստված պատասխանեց Ջոզեֆ Սմիթի հարցերին:
-
Կարող եք նաև ձեր երեխաներին հնարավորություն տալ խոսել իրենց ունեցած հարցերի մասին: Ի՞նչ ենք մենք սովորում Ջոզեֆ Սմիթից այն մասին, թե ինչպես գտնել պատասխաններ (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.8-17, տես նաև «This Is My Beloved Son», Children’s Songbook 76 էջի 3 և 4 հատվածները):
«Երկնային սուրհանդակները իջան՝ Ջոզեֆին հրահանգելու»
-
Ովքե՞ր էին «Երկնային սուրհանդակները, որ իջան՝ Ջոզեֆին հրահանգելու»: Ձեր երեխաները գուցե ցանկանան նայել նրանց նկարները Ավետարանի պատկերագրքում (տես էջերը՝ 91, 93, 94, 95)։ Այս սուրհանդակներից յուրաքանչյուրն ինչպե՞ս օգնեց «վերահաստատել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին»: Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում առաջարկված սուրբ գրությունները կարող են օգնել ձեր երեխաներին պատասխանել այս հարցին:
Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր Եկեղեցին
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում Փրկչի Եկեղեցու վերականգնումը: Գուցե նրանք կարողանային խորանարդիկներով կամ գավաթներով մի պարզ աշտարակ կառուցել և «վերականգնել» կամ վերակառուցել այն: Կամ, եթե ձեր երեխաները երբևէ ստիպված են եղել ինչ-որ բան փոխարինել՝ կորելու կամ վնասվելու արդյունքում, դուք կարող եք համեմատել այդ փորձառությունը նրա հետ, թե ինչպես է Փրկիչը վերականգնել Իր Եկեղեցին: Օգնեք նրանց գտնել Վերականգնման հռչակագրում նշված որոշ բաներ, որոնք Փրկիչը վերականգնեց:
«Երկինքները բաց են»
-
Ցույց տալու համար, թե ինչ է նշանակում «երկինքները բաց են» արտահայտությունը, դուք կարող եք որևէ ուղերձով կիսվել ձեր երեխաների հետ՝ նախ փակ դռան հետևից, իսկ հետո՝ բաց դռան միջով: Նրանք նույնպես կարող են հերթով կիսվել որևէ ուղերձով: Ի՞նչ ուղերձներ ունի Հիսուս Քրիստոսը մեզ համար: Ի՞նչ փորձառություններ են օգնել մեզ իմանալ, որ երկինքները բաց են մեզ համար: