«Հունվարի 6-12․ «Ականջ դրեք, ով դուք ժողովուրդ»․ Վարդապետություն եվ Ուխտեր 1» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 1», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հունվարի 6-12․ «Ականջ դրեք, ով դուք ժողովուրդ»
Վարդապետություն և Ուխտեր 1
1831 թվականին Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին միայն մեկ ու կես տարեկան էր։ Չնայած իր աճին, այն դեռևս մնում էր հավատացյալների քիչ հայտնի մի խումբ, որն ապրում էր համեմատաբար փոքր քաղաքներում, և ղեկավարվում էր քսան տարին բոլորած մի մարգարեի կողմից։ Բայց Աստված այդ հավատացյալներին համարում էր Իր ծառաներն ու Իր սուրհանդակները, և ցանկանում էր, որ այն հայտնությունները, որոնք Ինքը տվել էր նրանց, հրատարակվեին աշխարհում։
Վարդապետություն և Ուխտեր բաժին 1-ը Տիրոջ նախաբանը կամ ներածությունն է այս հայտնությունների համար: Այն հստակ ցույց է տալիս, որ թեև Եկեղեցու անդամների թիվը քիչ էր, այդ ուղերձն այդքան էլ փոքր չէր, որով Աստված ցանկանում էր, որ Իր Սրբերը կիսվեին։ Դա «նախազգուշացնող ձայն էր» «երկրի բոլոր բնակիչների» համար, որն ուսուցանում էր նրանց ապաշխարել և հաստատել «հավիտենական ուխտը» (հատվածներ 4, 8, 22)։ Այդ ուղերձը կրող ծառաները «թույլ և պարզամիտ» են։ Բայց խոնարհ ծառաներ են, որոնք նման են նրանց, ում Աստված կանչել է, որպեսզի այն ժամանակ և այժմ Իր Եկեղեցին «մթությունից ու խավարից դուրս բերե[ն]» (հատվածներ 23, 30)։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
«Ականջ դրեք, ով դուք ժողովուրդ»
Նախաբանում ներկայացվում է գիրքը։ Այն բացահայտում է գրքի թեմաներն ու նպատակը և ընթերցողներին օգնում է նախապատրաստվել ընթերցանության համար։ Երբ կարդաք բաժինը 1-ը, Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ «նախաբանը» (հատված 6), ուշադրություն դարձրեք այն թեմաների և նպատակի վրա, որոնց համար Տերը տվել է Իր հայտնությունները։ Ի՞նչ եք սովորում, որը կօգնի ձեզ այս տարի Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության ժամանակ։ Օրինակ՝ կարող եք մտածել, թե ինչ է նշանակում «լսել Տիրոջ ձայնը» այս հայտնություններում (հատված 14) կամ «քննել այս պատվիրանները» (հատված 37)։
Տես նաև Վարդապետություն և Ուխտերի նախաբանը։
Վարդապետություն և Ուխտեր 1․4-6, 23-24, 37-39
Տերը խոսում է Իր ծառաների, ներառյալ վերջին օրերի մարգարեների միջոցով
Բաժին 1-ը սկսվում և վերջանում է Աստծո հայտարարությամբ այն մասին, որ Նա խոսում է Իր ընտրյալ ծառաների միջոցով (տես հատվածներ 4-6, 23-24, 38)։ Գրեք, թե ինչ եք սովորում այս հայտնությունից հետևյալի մասին․
-
Տիրոջ և Նրա ձայնի։
-
Ինչո՞ւ են անհրաժեշտ մարգարեները մեր օրերում:
Ձեր սովորածի արդյունքում ի՞նչ եք տպավորվում անել։
Ե՞րբ եք Տիրոջ ձայնը լսել Նրա ծառաների ձայնի միջոցով (տես հատված 38)։
Կարող եք նաև պատկերացնել, որ ձեր ընկերը, որը չգիտի ապրող մարգարեների մասին, կարդում է բաժին 1-ը ձեզ հետ: Ի՞նչ հարցեր կարող է ունենալ ձեր ընկերը: Ո՞ր հատվածները կցանկանայիք քննարկել ձեր ընկերոջ հետ՝ օգնելու նրան հասկանալ, թե ինչպես եք վերաբերվում մեր օրերում մարգարեներ ունենալուն:
Գուցե ձեզ համար հետաքրքիր է իմանալ, որ երբ երեցների խորհուրդը հավաքվեց 1831 թվականին՝ խոսելու Ջոզեֆ Սմիթի հայտնությունները հրապարակելու մասին, որոշ մարդիկ դեմ էին այդ գաղափարին: Նրանք ամաչում էին, որ Ջոզեֆի մոտ գրավոր խոսքը լավ չէր ստացվում և անհանգստանում էին, որ հայտնությունների հրատարակումը կարող էր ավելի շատ խնդիրներ հարուցել Սրբերի համար (տես Սրբեր, 1.140-43): Եթե դուք լինեիք այդ խորհրդի անդամը, ինչպե՞ս կանդրադառնայիք այս մտահոգություններին: Ի՞նչ մտքեր եք գտնում բաժնում 1-ում, որոնք կարող էին օգնել (օրինակ, հատվածներ 6, 24, 38):
Կարող եք ձեր ուսումնասիրության և երկրպագության մեջ ներառել «Come, Listen to a Prophet’s Voice» օրհներգը (Hymns, no. 21): Օրհներգում փնտրեք արտահայտություններ, որոնք ուսուցանում են նույն սկզբունքները, ինչ բաժին 1-ի հատվածները:
Տես նաև Թեմաներ և հարցեր բաժնում, «Մարգարեներ» (Ավետարանի գրադարան):
Վարդապետություն եվ Ուխտեր 1․12-30, 34-36
Վերականգնումն օգնում է ինձ դիմակայել վերջին օրերի մարտահրավերներին
Վարդապետություն և Ուխտեր բաժին 1-ում Տերը բացատրում է, թե Նա ինչու վերականգնեց Իր ավետարանը: Տեսեք, թե քանի պատճառ կարող եք թվարկել 12-23 հատվածները կարդալիս: Ձեր փորձառությունից ելնելով, ինչպե՞ս են իրագործվում Վերականգնման հետ կապված Տիրոջ նպատակները:
Տերը գիտեր, որ մեր օրերում լուրջ մարտահրավերներ են լինելու (տես հատված 17): Ի՞նչ եք գտնում 17-30, 34-36 հատվածներում, որոնք, անկախ այդ մարտահրավերնեից, օգնում են ձեզ խաղաղություն և վստահություն ունենալ։
Տես նաև Ռասսել Մ. Նելսոն «Հավատքով ընդունել ապագան», Լիահոնա, նոյեմբեր 2020, 73-76։
Վարդապետություն և Ուխտեր 1.19-28
Տերն օգտագործում է «թույլերին և պարզամիտներին» Իր աշխատանքն իրականացնելու համար
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 1.19-28 հատվածները, դուք կարող եք խորհել, թե ինչ է նշանակում լինել Տիրոջ ծառա: Ի՞նչ հատկանիշներ է Տերը ցանկանում, որ Իր ծառաներն ունենան: Ի՞նչ է Տերն իրագործում Իր ծառաների միջոցով: Ինչպե՞ս են մարգարեությունները այս հատվածներում իրականանում ողջ աշխարհում և ձեր կյանքում:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 1․4, 37-39
Իր մարգարեների միջոցով Տերը նախազգուշացնում է ինձ հոգևոր վտանգներից
-
Որպեսզի քննարկում սկսեք Տիրոջ զգուշացումների մասին, կարող եք խոսել այն նախազգուշացումների վերաբերյալ, որոնք մենք ստանում ենք ուրիշներից այն վտանգների մասին, որոնք չենք կարող տեսնել։ Որոշ օրինակներից են՝ սայթաքուն հատակը, գալիք փոթորիկը կամ մոտեցող մեքենան: Միգուցե դուք և ձեր երեխաները կարող եք փնտրել նախազգուշացնող նշանների օրինակներ և համեմատել այս նախազգուշացումները Տիրոջ կողմից մեզ տրված նախազգուշացումների հետ: Ըստ Վարդապետություն և Ուխտեր 1․4, 37-39 հատվածների, ինչպե՞ս է Տերը նախազգուշացնում մեզ։ Ինչի՞ մասին է Նա վերջերս նախազգուշացրել մեզ։ Գուցե դուք կարող եք դիտել կամ կարդալ վերջին գերագույն համաժողովի ուղերձներից հատվածներ և փնտրել Աստծո «նախազգուշացման ձայնի» օրինակներ:
-
Միասին երգեք որևէ երգ մարգարեների մասին, օրինակ այս երգի վերջին տունը «Follow the Prophet» (Children’s Songbook, 111)։ Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ մարգարեն խոսում է Աստծո անունից:
Վերականգնումն օգնում է ինձ դիմակայել վերջին օրերի մարտահրավերներին
-
Վարդապետություն և Ուխտեր 1.17 հատվածի շուրջ քննարկումները խրախուսելու համար դուք և ձեր երեխաները կարող եք պատկերացնել, որ պատրաստվում եք ճամփորդության: Ի՞նչ կվերցնեիք ձեզ հետ: Եթե դուք նախօրոք իմանայիք, որ անձրև է գալու կամ ձեր մեքենայի կամ ավտոբուսի անվադողը կծակվի, ինչպե՞ս դա կազդեր ուղևորությանը նախապատրաստվելու վրա: Միասին կարդացեք հատված 17-ը և խոսեք այն մասին, ինչ Տերը գիտեր, որ մեզ հետ տեղի կունենար: Ինչպե՞ս էր Նա պատրաստվել դրան: (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «աղետը» դժբախտություն է կամ ահավոր մի բան։) Աստծո պատվիրաններն ինչպե՞ս են օգնում մեզ հաղթահարել մեր ժամանակի մարտահրավերները:
Վարդապետություն և Ուխտեր 1․17, 29
Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե
-
Փրկչի ավետարանը վերականգնելու գործում Ջոզեֆ Սմիթի դերի մասին իմանալու համար դուք և ձեր երեխաները կարող եք նայել Փրկչի և Ջոզեֆ Սմիթի նկարին (տես նկարները այս շարադրանքում) և խոսել այն մասին, թե Փրկիչն ինչ է տվել մեզ Ջոզեֆի միջոցով։ Ձեր երեխաները կարող են օրինակներ փնտրել Վարդապետություն և Ուխտեր 1.17, 29 հատվածներում: Ասեք ձեր երեխաներին, թե ինչպես գիտեք, որ Աստված «կանչեց [իր] ծառա Ջոզեֆ Սմիթ Կրտսերին, և երկնքից խոսեց նրա հետ» (հատված 17):
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ «ճշմարիտ և կենդանի եկեղեցին» է:
-
Ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, որ Եկեղեցին «ճշմարիտ և կենդանի է»։ Որպեսզի օգնեք ձեր երեխաներին մտածել այս հարցի մասին, գուցե կարող եք ցուցադրել նրանց կենդանի և անկենդան իրերի նկարներ, օրինակ՝ կանաչ բույսի և չորացած բույսի նկար: Ինչպե՞ս ենք իմանում, որ ինչ-որ բան կենդանի է: Այնուհետև դուք կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1.30 հատվածը և խոսել այն մասին, թե ինչ կարող է նշանակել Եկեղեցու համար «ճշմարիտ և կենդանի» լինելը: