«Հունվարի 13-19․ «Ես տեսա լույսի մի սյուն»․ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26», Եկ, հետևիր ինձ. տան և եկեղեցու համար. 2025
Հունվարի 13-19․ «Ես տեսա լույսի մի սյուն»
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26
Դուք կարող եք ասել, որ Վարդապետություն և Ուխտերը աղոթքների պատասխանների գիրք է. այս գրքի բազմաթիվ սուրբ հայտնություններ տրվել են պատասխանների արդյունքում: Հարցը, որով սկսվեց ամեն ինչ, այն հարցը, որն առաջացրեց վերջին օրերի հայտնության տարափը, տրվեց 14-ամյա մի տղայի կողմից: «Խոսքերի պատերազմը և տարաձայնությունների այդ աղմուկը» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․10) Ջոզեֆ Սմիթին շփոթության մեջ էին գցել կրոնի և Աստծո հետ իր փոխհարաբերությունների հարցում: Միգուցե դուք կարող եք հասկանալ դա: Մեր օրերում մենք շատ հակասական գաղափարներ և համոզիչ ձայներ ենք լսում: Երբ մենք ուզում ենք դասավորել այս ուղերձները և գտնել ճշմարտությունը, կարող ենք անել այն, ինչ արեց Ջոզեֆը: Մենք կարող ենք հարցեր տալ, կարդալ սուրբ գրությունները, խորհել և, ի վերջո, հարցնել Աստծուն։ Ի պատասխան Ջոզեֆի աղոթքի՝ լույսի մի սյուն իջավ երկնքից։ Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին և պատասխանեցին նրա հարցերին: Այդ հրաշագործ փորձառության մասին Ջոզեֆը համարձակ հայտարարում է, որ յուրաքանչյուր մարդ «ով իմաստության [պակաս] ունի, կարող է խնդրել Աստծուն և ստանալ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․26)։ Մենք բոլորս կարող ենք ստանալ՝ եթե ոչ երկնային տեսիլք, ապա առնվազն մի հստակ տեսլական, որը լուսավորված կլինի երկնային լույսով:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է
Ջոզեֆ Սմիթի պատմության նպատակն այն է, որ մեզ «տեղեկացնի փաստերին», քանի որ Ջոզեֆի մասին ճշմարտությունը հաճախ շատ է աղավաղված (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1)։ Երբ կարդում եք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-26-ը, ի՞նչն է ամրապնդում նրա աստվածային կոչման մասին ձեր վկայությունը։
Տես նաև Սրբեր, 1․3-19։
Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ աղոթքների պատասխանները
Արդյո՞ք երբևէ «իմաստության պակաս» ունեցել եք կամ շփոթված եք զգացել ձեր որոշումը կայացնելու ժամանակ (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․13)։ 1820 թ-ին Ջոզեֆ Սմիթի ունեցած փորձառությունը կարող է լավ օրինակ ծառայել ձեր անձնական հայտնության համար: Օրինակ, երբ ուսումնասիրում եք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5–25 հատվածները, փնտրեք փորձառություններ, որոնց հետ կարող եք առնչվել: Ի՞նչ եք սովորում հետևյալի մասին․
-
Ինչպե՞ս Ջոզեֆը պատրաստվեց աղոթքի սուրբ փորձառությանը (տես 8, 11, 14–15 հատվածներ):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության դերը հայտնություն փնտրելու հարցում (տես 11-12 հատվածներ):
-
Ի՞նչ անել, երբ բախվում ենք հակադրության (տես 15–16, 21–26 հատվածներ):
-
Ինչպե՞ս ընդունել և գործել ըստ ստացած պատասխանների (տես 18-25 հատվածներ)։
Ի՞նչ լրացուցիչ մտքեր կարող եք ունենալ նախագահ Հենրի Բ. Այրինգի «Առաջին տեսիլքը. Անձնական հայտնության օրինակ» ելույթից (Լիահոնա, փետր. 2020, 12-17):
Դուք կարող եք նաև այլ օրինակներ փնտրել սուրբ գրություններում, երբ մարդիկ հաղորդակցվում են Աստծո հետ: Ավետարանի պատկերագրքում կամ Եկ, հետևիր ինձ այլ գրքերի պատկերները կարող են ձեզ պատկերացում տալ: Փորձեք պատասխանել նախկինում թվարկված հարցերին ձեր գտած յուրաքանչյուր օրինակի համար: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ ստացել եք ձեր աղոթքների պատասխանները: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք մյուսներին նույնպես լավ փորձառություններ ունենալ:
Տես Ռասսել Մ. Նելսոն, «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 88-92, Թեմաներ և հարցեր, «Անձնական հայտնություն» (Ավետարանի գրադարան):
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-20
Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին
Ջոզեֆ Սմիթը վստահ էր, որ Աստված կպատասխանի իր աղոթքին, բայց չէր կարող ակնկալել, թե այդ պատասխանն ինչպես կփոխի իր կյանքը և աշխարհը: Երբ կարդաք Ջոզեֆի փորձառության մասին, մտածեք, թե ինչպես են Առաջին Տեսիլքի հետևանքները փոխել ձեր կյանքը։
Օրինակ՝ Առաջին Տեսիլքը բացահայտեց մի քանի ճշմարտություններ Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, որոնք տարբերվում էին Ջոզեֆի օրերի շատ մարդկանց հավատքից: Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15–20 հատվածները, կարող եք տարբեր եղանակներով ավարտել այս արտահայտությունը. «Քանի որ Առաջին Տեսիլքը տեղի ունեցավ, ես գիտեմ, որ…»:
Ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ խորհում եք Ջոզեֆի փորձառության և դրանից բխած հետևանքների մասին:
Տես նաև «Հարցրեք Աստծուն. Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը» (տեսանյութ), Ավետարանի գրադարան, «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը», Հիմներ, էջ. 14։
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-20
Ինչո՞ւ գոյություն ունեն Առաջին Տեսիլքի տարբեր պատմություններ
Իր կյանքի ընթացքում Ջոզեֆ Սմիթն առնվազն չորս անգամ գրի է առել Սրբազան պուրակում իր հետ տեղի ունեցածը՝ հաճախ օգտվելով դպիրի ծառայություններից: Բացի այդ՝ մի քանի պատմություններ գրվել են այլ մարդկանց կողմից, ովքեր լսել են այդ տեսիլքի մասին Ջոզեֆի խոսքերը։ Թեև այդ պատմությունների որոշ մանրամասներ տարբերվում են՝ կախված հեղինակից, լսարանից և միջավայրից, ընդհանուր առմամբ, դրանք համապատասխանում են միմյանց: Եվ յուրաքանչյուր պատմություն ավելացնում է մանրամասներ, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ Ջոզեֆ Սմիթի փորձառությունը, ճիշտ այնպես, ինչպես Աստվածաշնչի չորս Ավետարաններից յուրաքանչյուրն օգնում է ավելի լավ հասկանալ Փրկչի ծառայության մասին:
Տես նաև Թեմաներ և հարցեր, Առաջին Տեսիլք (Ավետարանի գրադարան):
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.21-26
Ես կարող եմ հավատարիմ մնալ այն գիտելիքին, որն ունեմ, նույնիսկ, եթե ուրիշները մերժում են այն
Իր ուշագրավ Առաջին Տեսիլքից հետո Ջոզեֆ Սմիթը, բնականաբար, ցանկանում էր իր փորձառությամբ կիսվել ուրիշների հետ: Հակադրությունը, որին նա հանդիպեց, զարմացրեց նրան։ Երբ կարդում եք նրա պատմությունը, ի՞նչն է ձեզ ոգեշնչում հավատարիմ մնալ ձեր վկայությանը։ Սուրբ գրությունների, ձեր նախնու կամ ձեզ ծանոթ մարդկանց ուրիշ ի՞նչ օրինակներ են ձեզ քաջություն տալիս, որպեսզի մնաք հավատարիմ ձեր հոգևոր փորձառություններին։
Տես նաև Գարի Ի. Սթիվենսոն, «Սնուցեք ձեր վկայությունը և կիսվեք դրանով», Լիահոնա, նոյեմբեր 2022, 111-14։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ջոզեֆ Սմիթը պատրաստվում էր դառնալ Աստծո մարգարեն
-
Սովորելով Ջոզեֆ Սմիթի պատանեկության մասին, երեխաները կարող են վերագրել իրենց և սովորել նրա փորձառությունից: Նրանք կարող են պահել Ջոզեֆ Սմիթի նկարը և կիսվել այն ամենով, ինչ գիտեն նրա մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել որոշ փաստեր նրա մասին Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.3–14 հատվածներից (տես նաև «Գլուխ 1. Ջոզեֆ Սմիթն ու նրա ընտանիքը», Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 6–8, կամ առնչվող տեսանյութը Ավետարանի գրադարանում): Ի՞նչ զգաց Ջոզեֆը, որն օգնեց նրան պատրաստվելու դառնալ մարգարե: Ինչի՞ն է մեզ պատրաստում Աստված։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10-13
Աստված կարող է պատասխանել իմ հարցերին սուրբ գրությունների միջոցով
-
Կարող եք ձեր երեխաներին ցույց տալ տարբեր գրքեր, ներառյալ սուրբ գրությունները: Օգնեք նրանց մտածել այն հարցերի մասին, որոնց կարող են պատասխանել այս գրքերը: Ապա կարող եք միասին կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10-11 և պարզել, թե ինչ հարցեր ուներ Ջոզեֆ Սմիթը, և ինչ պատասխաններ գտավ նա սուրբ գրություններում:
-
Ձեր երեխաները կարող են հատված 12-ում գտնել բառեր, որոնք նկարագրում են, թե Հակոբոս 1.5 հատվածի ընթերցումն ինչպես ներգործեց Ջոզեֆ Սմիթի վրա: Այնուհետև դուք կարող եք կիսվել միմյանց հետ փորձառություններով, որոնցում սուրբ գրության մի հատված հզոր ազդեցություն է ունեցել ձեզ վրա: Կարող եք նաև միասին երգել սուրբ գրությունները կարդալու մասին երգ, օրինակ՝ «Կարդալ, խորհել և աղոթել» (Children’s Songbook, 109)։ Այս երգն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչու ենք մենք կարդում սուրբ գրությունները:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10–17
Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին:
-
Որպեսզի քննարկում սկսեք այն մասին, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում Երկնային Հոր հետ, դուք և ձեր երեխաները կարող եք միմյանց հարցեր տալ՝ օգտագործելով հաղորդակցման տարբեր եղանակներ, օրինակ՝ տեքստային հաղորդագրություն, հեռախոսազանգ կամ ձեռագիր գրություն: Ինչպե՞ս ենք մենք հարցեր տալիս Երկնային Հորը: Մեր աղոթքներում ինչպե՞ս ենք ցույց տալիս Նրան, որ սիրում և պատվում ենք Նրան։ Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16–19 հատվածները և քննարկեք, թե Երկնային Հայրը ինչպես պատասխանեց Ջոզեֆ Սմիթի աղոթքին: Դուք և ձեր երեխաները կարող եք կիսվել փորձառություններով, երբ օգնություն խնդրեցիք Աստծուց և ստացաք պատասխան:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17-19
Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին
-
Փոքր երեխաներին դուր կգա պարզած ձեռքերով կանգնել՝ ձևանալով, որ ծառեր են Սրբազան Պուրակում, մինչ դուք պատմում եք նրանց Առաջին Տեսիլքի մասին: Խնդրեք երեխաներին օրորվել այնպես, կարծես քամին փչում է նրանց վրա, մինչ դուք խոսում եք Ջոզեֆի աղոթելու մասին: Այնուհետև խնդրեք նրանց կանգնել անշարժ և լուռ, երբ ասեք, որ Երկնային Հայրը և Հիսուսը հայտնվեցին Ջոզեֆին:
-
Ավելի մեծ երեխաներին դուր կգա օգտագործել այս համառոտ շարադրանքի նկարներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի պատմեն ձեզ, թե ինչ գիտեն Առաջին Տեսիլքի մասին: Խրախուսեք նրանց հղում կատարել Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14–17-ին և կիսվել Ջոզեֆի փորձառության վերաբերյալ իրենց մտքերով և զգացմունքներով (տես նաև «Գլուխ 2. Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 9–12, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում):