«Հունվարի 20-26․ «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»․ Վարդապետություն և Ուխտեր 2. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-65», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․27–65», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար. 2025
Հունվարի 20-26․ «Զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»
Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–65
Երեք տարի էր անցել այն օրից, երբ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին, և այդ օրվանից հետո Ջոզեֆը չէր ստացել հետագա հայտնություններ։ Նա սկսեց մտածել, թե արդյոք Տերը դժգոհ է իրենից: Բոլորիս նման նա սխալներ էր թույլ տվել, և մեղքի զգացումը տանջում էր նրան։ Բայց Աստված դեռ աշխատանք ուներ նրա համար։ Իսկ այն գործը, որը Ջոզեֆը պետք է աներ, կապված է նրա հետ, ինչ Աստված խնդրում է մեզանից։ Ջոզեֆն ի հայտ կբերեր Մորմոնի Գիրքը. մենք հրավիրված ենք կիսվելու նրա ուղերձով: Ջոզեֆը կստանա քահանայության բանալիները, որպեսզի զավակների սրտերը դարձնի դեպի հայրերը․ տաճարներում մենք այժմ կարող ենք արարողություններ ստանալ մեր նախնիների համար: Ջոզեֆին ասվեց այն մարգարեությունների մասին, որոնք շուտով կիրականանային. մենք կանչված ենք օգնելու այս մարգարեությունների իրականացմանը: Երբ մենք մասնակցենք Աստծո գործին, կարող ենք ակնկալել, որ կհանդիպենք ընդդիմության և նույնիսկ հալածանքների, ճիշտ այնպես, ինչպես մարգարեն հանդիպեց: Բայց նաև կարող ենք հավատք ունենալ, որ Տերը մեզ գործիքներ կդարձնի Իր ձեռքերում, ճիշտ այնպես, ինչպես Նա վարվեց Ջոզեֆի դեպքում:
Տես նաև Սրբերը, 1․20–48։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-33
Աստված աշխատանք ունի ինձ համար
Բավական չէ միայն հավատալ, որ Աստված Ջոզեֆ Սմիթի համար աշխատանք ուներ․ մենք կարող ենք հետ նայել նրա կյանքին և հստակ տեսնել, թե նա ինչ է իրականացրել: Բայց երբևէ մտածե՞լ եք, որ Աստված նույնպես ձեզ համար աշխատանք ունի: Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27–33 հատվածները, մտածեք, թե ինչ կարող է լինել այդ աշխատանքը: Ինչպե՞ս է դա նպաստում Փրկչի ավետարանի շարունակական վերականգնմանը:
Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ուսուցանել է․ «Երբ գալիս ենք Քրիստոսի մոտ և օգնում ենք ուրիշներին անել նույնը, մենք մասնակցում ենք Աստծո փրկության և վեհացման աշխատանքին, որը կենտրոնանում է աստվածայնորեն նշանակված պարտականությունների վրա ․․․ Այս պարտականությունները պարզ են, ոգեշնչող, մոտիվացնող և իրագործելի: Ահա դրանք.
-
Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով
-
Հոգ տանել կարիքավորների մասին
-
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը
-
Միավորել ընտանիքները հավերժության համար» («Գեղեցիկ՝ իր պարզության մեջ և պարզ՝ իր գեղեցկության մեջ», Լիահոնա, նոյ. 2021, 47)։
Խորհեք այն փորձառությունների մասին, որոնք դուք ունեցել եք՝ մասնակցելով այս աստվածայնորեն նշանակված պարտականություններից յուրաքանչյուրին: Ի՞նչ կուզեր Փրկիչը, որ դուք անեիք հաջորդիվ: Այս պարտականություններից յուրաքանչյուրի համար կա Թեմաներ և Հարցեր էջ (տես «Մեր դերը Աստծո փրկության և վեհացման գործում», Ավետարանի գրադարան): Դուք կարող եք ուսումնասիրել այս էջերը, որոնք կօգնեն ձեզ պատասխանել այս հարցին:
Դուք երբեմն կարող եք զգալ, որ Տերը չի կարող օգտագործել ձեզ՝ ձեր գործած սխալների պատճառով: Ի՞նչ եք սովորում Ջոզեֆ Սմիթի Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.21-29 հատվածների փորձառությունից։ Ինչպե՞ս կարող եք իմանալ ձեր «դիրքը [Աստծո] առաջ»։
Տես նաև «Երիտասարդների պատասխանատվությունը փրկության գործում» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org, «Փրկության և վեհացման աշխատանքը», Ընդհանուր ձեռնարկ, 1.2։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․34-47
Վերականգնելով Իր ավետարանը՝ Փրկիչը կատարեց հնագույն մարգարեությունները
Երբ Մորոնին հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, նա մեջբերեց Հին և Նոր Կտակարանների մի քանի մարգարեություններ, ինչպիսիք են՝ Եսայիա 11, Գործք Առաքելոց 3․22–23, և Հովել 2․28–32։ Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.34-47 հատվածները, մտածեք, թե ինչու այս մարգարեությունները կարող էին կարևոր լինել Ջոզեֆի համար: Ինչո՞ւ է կարևոր, որ դուք իմանաք այդ մարգարեությունները։
Դուք կարող եք նաև կարդալ այն, ինչ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է Ջոզեֆ Սմիթին Մորոնիի առաջին այցելության մասին «Աստծո զորությամբ մեծ փառքով» ելույթում (Լիահոնա, նոյ. 2021, 28):
Տես նաև «An Angel from on High», օրհներգեր, հ. 13:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․48-60
Աստված կպատրաստի ինձ՝ աշխատելու Իր արքայությունում
Ջոզեֆն ընդամենը 17 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսավ ոսկե թիթեղները: Սակայն նրանք նրա խնամքին վստահվեցին միայն չորս տարի անց: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.48-60 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես փոխվեց Ջոզեֆի կյանքն այդ ժամանակ: Ձեր կարծիքով, այս իրադարձություններն ինչպե՞ս պատրաստեցին նրան այն աշխատանքին, որին Աստված կանչեց: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք պատրաստել են ձեզ ծառայելու Աստծուն և ուրիշներին: Ի՞նչ եք դուք այժմ զգում, որը կօգնի ձեզ պատրաստվել ապագա ծառայությանը:
Տերն ուղարկեց Եղիային, որպեսզի իմ սիրտը դարձնի դեպի իմ նախնիները
Այս բաժնի «սերմանել», «սրտեր» և «դառնալ» բառերն ի՞նչ են ձեզ ուսուցանում Եղիայի առաքելության և նրա վերականգնած քահանայության բանալիների օրհնությունների մասին։ Ինչպե՞ս եք զգացել, որ ձեր սիրտը դառնում է դեպի ձեր նախնիները: Մտածեք, թե ինչպես կարող եք այդ զգացումն ավելի հաճախ ունենալ։ Ձեր նախնիներին փնտրելը և նրանց համար տաճարում արարողություններ կատարելը ուղիներից մեկն է (տես FamilySearch.org): Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք մտածել։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110.13–16, Ջերիթ Վ. Գոնգ, «Հավերժ երջանիկ», Լիահոնա, նոյ. 2022, 83–86:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28-29
Ես կարող եմ ապաշխարել և ներվել
-
Մենք բոլորս կարող ենք երբեմն «դատապարտված զգալ [մեր] թուլությունների ու անկատարության համար», ինչպես Ջոզեֆ Սմիթն էր զգում: Դուք և ձեր երեխաները կարող եք միասին ուսումնասիրել Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29 հատվածը՝ փնտրելով, թե ինչ արեց Ջոզեֆը, երբ իրեն այդպես էր զգում: Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից, որը կարող է օգնել մեզ, երբ մենք սխալներ ենք գործում։ ԻՆչո՞ւ է կարևոր իմանալ, որ Ջոզեֆը կանչվել է Աստծո կողմից, չնայած նա կատարյալ չէր:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27-54
Երկնային Հայրը կանչեց Ջոզեֆ Սմիթին՝ օգնելու Իրեն կատարել Իր գործը
-
Ձեր երեխաներ կարող են զվարճանալ՝ ձևանալով, որ իրենք Ջոզեֆ Սմիթն են, երբ դուք պատմում եք Մորոնիի այցելությունների պատմությունը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.27–54 կամ «Գլուխ 3. Մորոնի հրեշտակը և Ոսկե թիթեղները» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 13-17, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում): Օրինակ, նրանք կարող են ձեռքերը ծալել, կարծես աղոթում են կամ ձևացնել, թե բարձրանում են Կումորա բլուրը և այլն: Այնուհետև կարող եք խնդրել նրանց խոսել այն մասին, թե Աստված ինչո՞ւ կանչեց Ջոզեֆ Սմիթին և մենք ինչպես ենք օրհնվել արդյունքում: Օրինակ, ինչպե՞ս ենք մենք օրհնվել նրա շնորհիվ, որ Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը: Ինչպե՞ս է նրա աշխատանքն օգնել մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Երկնային Հայրը ցանկանում է, որ ընտանիքները կնքվեն տաճարում
-
Միգուցե ձեզ և ձեր երեխաների համար հետաքրքիր լինի դիտել ձեր ընտանիքի որոշ նկարներ, գուցե նաև դիտեք ձեր ընտանիքի նկարը տաճարում (կամ տես Ավետարանի պատկերագիրքը, հր 120): Այնուհետև դուք կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 2 բաժինը և կիսվել միմյանց հետ ձեր մտքերով, թե մենք ինչու ունենք տաճարներ, և ինչու է Երկնային Հայրը ցանկանում, որ ընտանիքները հավերժ միասին լինեն: Կարող եք միասին երգել «Families Can Be Together Forever» (Children’s Songbook, 188)։ Ըստ այս երգի, մենք ինչ կարող ենք անել, որպեսզի հավերժ մեր ընտանիքի հետ լինենք:
Իմ նախնիների մասին գիտելիքը ինձ ուրախություն է բերում
-
Երեխաները կարող են ոգևորվել և զգալ ընտանեկան պատմության ուրախությունը: Նրանց օգնելու համար դուք կարող եք կիսվել ձեր նախնիների պատմություններով կամ նկարներով: Խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչպիսին է եղել կյանքը իրենց նախնիների համար, երբ նրանք երեխա էին: Ձեր երեխաների համար կարող է նաև հետաքրքիր լինել ընտանեկան պատմության որոշ միջոցառումներ FamilySearch.org/discovery կայքում: