«Հունվարի 27-ից փետրվարի 2-ը․ «Իմ գործն առաջ է ընթանալու»․ Վարդապետություն եվ Ուխտեր 3-5», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 3-5», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը․ «Իմ գործն առաջ է ընթանալու»
Վարդապետություն և Ուխտեր 3–5
Տիրոջ մարգարե լինելու իր առաջին մի քանի տարիների ընթացքում Ջոզեֆ Սմիթը դեռևս ամեն ինչ չգիտեր այն «զարմանալի գործի» մասին, որին նա կանչվել էր։ Սակայն մի բան, որն իր վաղ ծառայությունից սովորել էր, այն էր, որ Աստծո աշխատանքին որակավորվելու համար նրա աչքը պետք է «ուղղված լինի Աստծո փառքին» (Վարդապետություն և Ուխտեր 4․1, 5)։ Օրինակ, եթե Տերը նրան խորհուրդ է տվել անել մի բան, որը նա վստահ չէր, որ ցանկանում է անել, նա պետք է հետևեր Տիրոջ խորհրդին: Եվ նույնիսկ, եթե նա ունենար «շատ հայտնություններ և … շատ զորավոր գործեր անելու զորություն», եթե նա զգում էր, որ այն, ինչ ուզում էր, ավելի կարևոր էր, քան Աստծո կամքը, նա «պետք է ընկներ» (Վարդապետություն և Ուխտեր 3․4)։ Բայց Ջոզեֆն ինչ-որ նոր կարևոր բան սովորեց Աստծո գործն անելու մասին․ «Աստված ողորմած է», և եթե Ջոզեֆն անկեղծ ապաշխարել է, նա «դեռևս ընտրված» էր (հատված 10)։ Ի վերջո, Աստծո աշխատանքը փրկագնման աշխատանք է։ Եվ այդ աշխատանքը «չի կարող խափանվել» (հատված 1)։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 3․1-16
Ես կարող եմ վստահել Աստծուն
Ջոզեֆ Սմիթի ծառայության սկզբում լավ ընկերներ դժվար էր գտնել, հատկապես այնպիսի ընկերներ, ինչպիսին Մարտին Հարիսն էր, հարգված, բարգավաճ մի մարդ, որը մեծ զոհողություններ կատարեց՝ Ջոզեֆի աշխատանքին աջակցելու համար: Այսպիսով, երբ Մարտինը թույլտվություն խնդրեց ցույց տալ Մորմոնի Գրքի թարգմանության առաջին 116 ձեռագիր էջերը իր կնոջը, Ջոզեֆը, բնականաբար, ցանկացավ հարգել նրա խնդրանքը, թեև Տերը նախազգուշացրել էր դրա մասին: Ցավոք, այդ էջերը Մարտինի մոտ գտնվելու ժամանակ կորան, և Ջոզեֆն ու Մարտինը խստորեն նախատվեցին Տիրոջ կողմից (տես Սրբերը, 1․51–53)։
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 3.1–15 հատվածները, խորհեք, թե ինչ է Տերն ուզում, որ դուք սովորեք նրանց փորձառությունից: Օրինակ, ինչ եք սովորում.
-
Աստծո գործի մասին (տես հատվածներ 1–3, 16):
-
Մարդուց ավելի շատ վախենալու հետևանքների, քան Աստծուն վստահելու մասին (տես հատվածներ 4–8):
-
Օրհնությունների մասին, որոնք գալիս են հավատարիմ մնալուց (տես հատված 8):
-
Այն մասին, թե Տերն ինչպե՞ս ուղղեց և քաջալերեց Ջոզեֆին (տես հատվածներ 9–16):
Երեց Լին Գ. Ռոբինսն իր «Ո՞ր կողմն ես թեքվում» ուղերձում տալիս է աստվածաշնչյան բազմաթիվ օրինակներ այն մարդկանց մասին, որոնք վախենում էին Աստծուց և մարդկանց մասին, որոնք ենթարկվեցին ուրիշների ճնշմանը (Լիահոնա, նոյ. 2014, 9–11): Կարող եք կարդալ այս օրինակները սուրբ գրություններում, որոնք նա մեջբերում է: Ի՞նչ եք սովորում այդ պատմություններից: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ բախվելով բոլորովին այլ բան անելու ճնշմանը, վստահել եք Տիրոջը։ Ի՞նչ արդյունքներ ունեցան ձեր գործողությունները:
Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ, «Շրջանակ՝ անձնական հայտնության համար», Լիահոնա, նոյեմբեր 2022, 16-19, «The Contributions of Martin Harris», in Revelations in Context (2016), 1–9, Թեմաներ և հարցեր, «Ճշմարտության որոնում և խաբեությունից խուսափում», Ավետարանի գրադարան, «How Gentle God’s Commands», Hymns, հր. 125:
Ես կարող եմ ծառայել Աստծուն իմ ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով
Բաժին 4-ը հաճախ վերաբերում է լիաժամկետ միսիոներներին։ Սակայն, հետաքրքիր է նշել, որ այդ հայտնությունը, տրվել էր Ջոզեֆ Սմիթ Ավագին, որը չէր կանչվել միսիայի, սակայն դեռևս ուներ «ցանկություն Աստծուն ծառայելու» (հատված 3)։
Այս բաժինը կարդալու տարբերակներից մեկն է՝ պատկերացնել այն որպես աշխատանքի նկարագրություն է մեկի համար, ով ցանկանում է օգնել Տիրոջ աշխատանքում։ Ի՞նչ է փնտրում Տերը: Ի՞նչ օգուտներ է Նա առաջարկում:
Այս հայտնությունից ի՞նչ եք սովորում Տիրոջը ծառայելու մասին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն Իսրայելի հավաքն անվանեց «այսօր Երկրի վրա գոյություն ունեցող մեծագույն մարտահրավերը, մեծագույն նպատակը և մեծագույն աշխատանքը» («Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018], Ավետարանի գրադարան): Ի՞նչ եք գտնում նրա ելույթում, որը ձեզ ոգեշնչում է մասնակցել այս աշխատանքին:
Սուրբ Հոգու միջոցով ես կարող եմ վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի մասին
1829թ. մարտին Մարտին Հարրիսի կինը՝ Լյուսին, հայց ներկայացրեց դատարան, որ Ջոզեֆ Սմիթը խաբում էր մարդկանց՝ ձևացնելով, թե թարգմանում է ոսկե թիթեղները (տես Սրբեր, 1.56–58): Այսպիսով, Մարտինը Ջոզեֆից լրացուցիչ ապացույց խնդրեց, որ ոսկե թիթեղներն իրական են։ Վարդապետություն և Ուխտեր 5 բաժինը հայտնություն է՝ ի պատասխան Մարտինի խնդրանքի։ Ի՞նչ եք սովորում այս բաժնից հետևյալի մասին.
-
Ըստ Տիրոջ՝ ինչ տեղի կունենար, եթե ոսկե թիթեղները ի ցույց դրվեին աշխարհին (տես Վարդապետություն և Ուխտեր 5.7): Ինչու եք կարծում, որ դա ճիշտ է:
-
Վկաների դերը Տիրոջ գործում (տես հատվածներ 11–15, տես նաև Բ Կորնթացիս 13․1)։
-
Ինչպե՞ս ձեռք բերել Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը (տես հատված 16, 24, տես նաև Մորոնի 10․3–5)։
Վարդապետություն և Ուխտեր 5․1-10
Հիսուս Քրիստոսը տվեց մեզ Իր խոսքը Ջոզեֆ Սմիթի միջոցով
Վարդապետություն և Ուխտեր 5․1–10 հատվածներն ի՞նչ են ուսուցանում Ջոզեֆ Սմիթի դերի մասին մեր օրերում և ձեր կյանքում (Տես նաև 2 Նեփի 3․6-24)։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 3․5-10, 5.21-22
Ես կարող եմ ընտրել ճիշտը, նույնիսկ, երբ ուրիշները փորձում են ստիպել ինձ սխալ գործել
-
Երկնային Հորը վստահել սովորելու մասին քննարկում սկսելու համար դուք կարող եք կրկնել կորած ձեռագրի էջերի պատմությունը (տես Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 18–21): Այնուհետև կարող եք ձեր երեխաների հետ դերախաղով ներկայացնել մի քանի իրավիճակներ, երբ նրանք գուցե ցանկանան անել մի բան, որն իրենց կարծիքով ճիշտ չէ: Ինչ բառեր կամ արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 3.5–8, 5.21–22 հատվածներում կարո՞ղ են օգնել նրանց այս իրավիճակներում:
Տերը հրավիրում է ինձ օգնել Իր աշխատանքում
-
Վարդապետություն և Ուխտեր 4 բաժնի յուրաքանչյուր հատված պարունակում է թանկարժեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեր երեխաներին սովորել Աստծուն ծառայելու մասին: Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն նրանց բացահայտել այս ճշմարտությունները.
-
Կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4.1 հատվածը և ցույց տալ նկարներ, որոնք պատկերում են Աստծո վերջին օրերի «զարմանալի» գործը (օրինակ՝ միսիոներները, տաճարները և Մորմոնի Գիրքը):
-
Ձեր երեխաները կարող են մտածել գործողություններ կամ նկարել նկարներ, որոնք պատկերում են հետևյալ արտահայտությունը «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայեք նրան» (Վարդապետություն և Ուխտեր 4.2):
-
Դուք կարող եք միասին նայել այն գործիքներին, որոնք օգտագործվում են դաշտում աշխատելու համար: Այս գործիքներն ինչպե՞ս են օգնում մեզ: Այնուհետև ձեր երեխաները կարող են Վարդապետություն և Ուխտեր 4․5-6-ում գտնել այն բաները, որոնք կարող են նման լինել Աստծո գործը կատարելու գործիքներին։
-
Ավագ խմբի երեխաները կարող են ինքնուրույն ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 4 բաժինը և կազմել իրենց սովորած գործողությունների ցուցակն այն մասին, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն:
-
Միասին կարող եք երգել որևէ երգ միսիոներական աշխատանքի մասին, օրինակ՝ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook, 168):
-
Վարդապետություն և Ուխտեր 5.1-7, 11, 16, 23-24
Ես կարող եմ վկայել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է
-
Ձեր երեխաներին վկաների մասին ուսուցանելու համար կարող եք խնդրել նրանց պատկերացնել, որ ընկերներից մեկն ասել է, որ տեսել է մի կատվի, որը քայլում է իր առջևի ոտքերի վրա: Նրանք կհավատա՞ն այդ ընկերոջը։ Իսկ եթե մեկ այլ ընկեր նույն բանն ասի: Խոսեք այն մասին, թե ինչ է «վկան» և ինչու են վկաները կարևոր: Այնուհետև կարող եք օգնել ձեր երեխաներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 5.1–3, 7, 11 հատվածները՝ հետևյալ հարցերի պատասխանները գտնելու համար.
-
Ի՞նչ էր ուզում իմանալ Մարտին Հարիսը:
-
Ո՞ւմ կարող էր Ջոզեֆ Սմիթը ցույց տալ ոսկե թիթեղները:
-
Ինչո՞ւ թիթեղները տեսնելը, հավանաբար, չի համոզի որևէ մեկին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դառնանք Մորմոնի Գրքի վկաները (տես Վարդապետություն և 5.16, Մորոնի 10.3–5):
-