«Փետրվարի 3–9. «Սա է Հայտնության ոգին». Վարդապետություն և Ուխտեր 6–9», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 6-9», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Փետրվարի 3-9․ «Սա է հայտնության ոգին»
Վարդապետություն և Ուխտեր 6–9
1828 թվականի աշնանը Օլիվեր Քաուդերի անունով մի երիտասարդ ուսուցիչ աշխատանքի է անցնում Մանչեսթերում (Նյու Յորքում) և մնում է Լյուսի Սմիթի և Ջոզեֆ Սմիթ Ավագի տանը: Օլիվերը լսել էր նրանց որդու՝ Ջոզեֆի մասին, որն այժմ բնակվում էր Փենսիլվանիայի Հարմոնի քաղաքում և Օլիվերը, որն իրեն համարում էր ճշմարտություն որոնող, ցանկանում էր ավելին իմանալ: Սմիթները նկարագրում են հրեշտակների այցերը, հնագույն հիշատակարանը և Աստծո զորությամբ թարգմանելու պարգևը։ Օլիվերը հիացած էր։ Արդյո՞ք դա ճշմարիտ է։ Լյուսին և Ջոզեֆ Ավագը նրան խորհուրդներ տվեցին, որոնք վերաբերում են ճշմարտություն փնտրող բոլոր մարդկանց՝ աղոթել և խնդրել Տիրոջից:
Օլիվերն այդպես վարվեց և Տերը պատասխանեց՝ «խաղաղություն խոսելով [նրա} մտքին» (Վարդապետություն և Ուխտեր 6․23): Օլիվերը բացահայտեց, որ հայտնությունը միայն Ջոզեֆ Սմիթի նման մարգարեների համար չէ: Դա բոլորի համար է, ովքեր ցանկանում են և ջանասիրաբար փնտրում են այն: Օլիվերը դեռ շատ բան ուներ սովորելու, բայց նա բավականաչափ գիտեր՝ իր հաջորդ քայլն անելու համար։ Նա գիտեր, որ Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով ինչ-որ կարևոր բան էր անում, և Օլիվերը ցանկանում էր միանալ դրան:
Տես նաև Սրբեր, 1.58–64, «Days of Harmony» (տեսանյութ), Ավետարանի գրադարան.
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 6, 8–9
Երկնային Հայրը խոսում է ինձ հետ Սուրբ Հոգու միջոցով
1829թ.-ի գարնանը Օլիվեր Քաուդերին կամավոր դարձավ Ջոզեֆ Սմիթի դպիրը, մինչ վերջինս շարունակում էր թարգմանել Մորմոնի Գիրքը: Փորձառությունը ոգևորեց նրան, և նա մտածում էր՝ արդյոք կարող է նաև ստանալ հայտնություն և թարգմանելու պարգև: Նրա առաջին փորձը, սակայն, լավ չստացվեց:
Եթե դուք երբևէ դժվարացել եք հայտնություն ստանալ կամ հասկանալ, գուցե կարողանաք կարդալ Օլիվերի փորձառությունը և սովորել դրանից: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 6, 8 և 9 բաժինները, նկատեք, թե Տերն ինչ ուսուցանեց Օլիվերին անձնական հայտնության մասին: Օրինակ.
-
Ի՞նչ են Վարդապետություն և Ուխտեր 6․5–7, 8․1, 9․7–8 հատվածներն առաջարկում այն մասին, թե Տերն ինչ է պահանջում ձեզանից՝ նախքան Իր կամքը հայտնելը։
-
Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 6․14–17, 22–24, 8․2–3, 9․7–9 հատվածներից այն տարբեր եղանակների մասին, որոնց միջոցով հայտնություն եք ստանում։ Ինչպե՞ս կարող եք ճանաչել այն:
-
Ուրիշ ի՞նչ եք սովորում հայտնության մասին այս բաժիններից:
Օլիվերի փորձառությունները կարող են օգնել ձեզ «մտածել» այն պահերի մասին, երբ դուք զգացել եք, որ Տերը խոսում է ձեզ հետ (Վարդապետություն և Ուխտեր 6.22): Երբևէ գրանցե՞լ եք ձեր մտքերը կամ զգացմունքները տվյալ փորձառությունների վերաբերյալ: Եթե այո, ապա կարող եք կարդալ ձեր գրածը: Եթե ոչ, որոշ ժամանակ տրամադրեք գրի առնելու այն, ինչ հիշում եք: Մտածեք, թե ինչպես կարող եք շարունակել ուժ ստանալ այս փորձառություններից: Որոշ գաղափարների համար տես երեց Նիլ Լ. Անդերսենի ելույթը «Կարևոր հոգևոր հիշողություններ» (Լիահոնա, մայիս 2020, 18-22)։
Եկեղեցու մի քանի ղեկավարներ հայտնության հետ կապված իրենց փորձառություններով կիսվել են «Լսիր Նրան» տեսանյութերի հավաքածուի միջոցով: Այս տեսանյութերից մեկը կամ մի քանիսը դիտելուց հետո գուցե ոգեշնչված զգաք գրի առնել ձեր սեփական փորձառությունները՝ կիսվելով, թե Տերն ինչպես է խոսել ձեզ հետ:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Անձնական հայտնություն», Ավետարանի գրադարան, «Oliver Cowdery’s Gift», Revelations in Context, 15–19:
Վարդապետություն և Ուխտեր 6․18–21, 29–37
Նայեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում
Տերը գիտեր, որ Ջոզեֆ Սմիթը կունենար «դժվար իրավիճակներ» գալիք տարիներին (Վարդապետություն և Ուխտեր 6.18): Նա գիտի, թե ինչ փորձություններ են սպասվում նաև ձեր ապագայում: Ի՞նչ եք գտնում Ջոզեֆին և Օլիվերին տված Նրա խորհրդում Վարդապետություն և Ուխտեր 6.18–21, 29–37 հատվածներում, որոնք օգնում են ձեզ վստահել Նրան:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «նայել [Քրիստոսին] բոլոր մտորումներում» (հատված 36): Ինչպե՞ս կարող եք դա անել ավելի հետևողականորեն՝ լավ ժամանակներում և «դժվար իրավիճակներում»: Մտածեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խորհրդի մասին. «Մտավոր առումով հեշտ չէ՝ ձգտել նայել Նրան բոլոր մտորումներում։ Բայց երբ դա անում ենք, մեր կասկածներն ու վախերը ցրվում են» («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, 41)։
Տես նաև Նիլ Լ. Անդերսեն, «Դատողությունս որսաց այդ միտքը Հիսուս Քրիստոսի մասին», Լիահոնա, մայիս 2023, 91-94:
Վարդապետություն և Ուխտեր 6.29-37
«Մի վախեցեք բարիք գործել»
Մենք ինչո՞ւ ենք երբեմն «վախենում… բարիք գործել» (հատված 33): Ի՞նչ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 6․29-37 հատվածներում, որը ձեզ բարիք գործելու քաջություն է տալիս: Կարող եք երգել կամ լսել մի օրհներգ, որը ոգեշնչում է ձեզ քաջություն ունենալ Քրիստոսով, ինչպիսին է «Տեր Աստծո Գործին բոլորս մասնակցենք» (Հիմներ, էջ 10):
Վարդապետություն և Ուխտեր 6–7, 9․3, 7–14
«Քեզ համար կլինի այնպես, ինչպես դու ցանկանում ես ինձանից»
Ուշադրություն դարձրեք, թե քանի անգամ են «ցանկանում» կամ «ցանկություններ» բառերը կրկնվում 6 և 7 բաժիններում։ Այս բաժիններից ի՞նչ եք սովորում այն մասին, թե որքան է Աստված կարևորում ձեր ցանկությունները։ Ինքներդ ձեզ տվեք Վարդապետություն և Ուխտեր 7․1-ի Տիրոջ հարցը՝ «ի՞նչ ես ցանկանում դու»։
Օլիվեր Քաուդերիի արդար ցանկություններից մեկը, որն էր՝ թարգմանել Ջոզեֆ Սմիթի նման, չիրականացավ։ Երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 9․3, 7-14, ի՞նչ տպավորություններ եք ստանում, որոնք կարող են օգնել ձեզ, երբ ձեր արդար ցանկությունները չեն կատարվում:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 11․8, Դալլին Հ․ Օուքս, «Ցանկություն», Լիահոնա, մայիս 2011, 42–45։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 6.5, 15–16, 22–23, 8.2, 9.7–9
Երկնային Հայրը խոսում է ինձ հետ Սուրբ Հոգու միջոցով
-
Այն ճշմարտությունները, որոնք Օլիվեր Քաուդերին սովորել է անձնական հայտնության մասին, կարող են օգնել ձեր երեխաներին, երբ նրանք զարգացնեն Սուրբ Հոգին ճանաչելու իրենց կարողությունը: Կարող եք օգտագործել «Գլուխ 5. Ջոզեֆ Սմիթ և Օլիվեր Քաուդերի» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 22–25, կամ համապատասխան տեսանյութը ավետարանի գրադարանում), որպեսզի ուսուցանեք նրանց Օլիվեր Քաուդերիի և այն մասին, թե նա ինչ սովորեց։ Կիսվեք միմյանց հետ պատմության ձեր սիրած հատվածներով: Կիսվելու ժամանակ կարևորեք այն բաները, որոնք Տերն ուսուցանել է Օլիվերին այն մասին, թե ինչպես լսել Աստծո ձայնը, և կարդացեք համապատասխան հատվածներ, ինչպիսիք են Վարդապետություն և Ուխտեր 6.23 կամ 9.7-9:
-
Կարող եք նաև առաջարկել ձեր երեխաներին ձեռքը դնել իրենց գլխին և կրծքավանդակին, երբ կարդաք «մտքում» և «սրտում» բառերը Վարդապետություն և Ուխտեր 8․2-ում։ Պատմեք ձեր երեխաներին ձեր փորձառությունից, թե ինչ եք զգում, երբ Սուրբ Հոգին խոսում է ձեր մտքի ու սրտի հետ: Օգնեք նրանց գտնել «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ» հարցի պատասխանը այս հատվածներում. Վարդապետություն եվ Ուխտեր 6․15-16, 22-23, 8․2, 9․7–9։
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ «չվախենալ»
-
Տերն ասաց Ջոզեֆին և Օլիվերին. «Մի վախեցիր, փոքրիկ հոտ» (Վարդապետություն և Ուխտեր 6.34): Դուք կարող եք հրավիրել ձեր երեխաներին կրկնել այդ արտահայտությունը ձեզ հետ մի քանի անգամ: Նրանց կարող է նաև դուր գալ վախեցած ոչխարների հոտ ձևացնելը։ Ինչի՞ց կարող են վախենալ ոչխարները: Այնուհետև դուք և ձեր երեխաները կարող եք նայել Փրկչի նկարին՝ որպես հովիվ (այս համառոտ շարադրանքի վերջում) և խոսել այն մասին, թե ինչպես է Նա հսկում մեզ, ինչպես հովիվն է հսկում Իր ոչխարներին:
-
Կարող եք նվագել կամ երգել որևէ երգ Քրիստոսում քաջություն գտնելու մասին «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր, 64) կամ «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» (Օրհներգ, հ. 10): Ի՞նչ է ուսուցանում երգն այն մասին, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ չվախենալ:
Ես կարող եմ նայել Հիսուս Քրիստոսին բոլոր մտորումներում
-
Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածը միասին կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք նկարներ նկարել, որոնք կօգնեն ձեզ հիշել «նայել [Հիսուս Քրիստոսին] բոլոր մտորումներում»: Կիսվեք միմյանց հետ ձեր նկարներով և օգնեք ձեր երեխաներին մտածել այն վայրերի մասին, որտեղ նրանք կարող են տեղադրել դրանք, որպեսզի նրանք հաճախ տեսնեն դրանք: