Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները․ Մորմոնի Գրքի վկաները


«Վերականգնման ձայները․ Մորմոնի Գրքի վկաները», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Մորմոնի Գրքի վկաները», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025 (2024)

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Մորմոնի Գրքի վկաները

Մորոնի հրեշտակը ցույց տվեց ոսկե թիթեղները Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Ուիթմերին և Մարտին Հարիսին՝ Նյու Յորքի Ֆայեթի Ուիթմերների տան մոտ: Ջոզեֆի ծնողներն այդ ժամանակ այցելել էին Ուիթմերներին: Ջոզեֆի մայրը՝ Լյուսի Մաք Սմիթը, նկարագրել է այդ հրաշալի փորձառության ազդեցությունը վկաների վրա.

«Ժամը երեքից չորսի միջև էր։ Տիկին Ոիթմերը, պարոն Սմիթը և ես նստած էինք ննջասենյակում։ Ես նստած էի անկողնու եզրին։ Ներս գալով, Ջոզեֆը նստեց կողքիս աթոռին և բացականչեց։ «Հայրի՛կ, Մայրի՛կ»,- ասաց նա։ Դուք չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ ես։ Տերը ցույց է տվել թիթեղները ևս երեք հոգու՝ բացի ինձանից, ովքեր նաև հրեշտակ են տեսել, և նրանք պետք է վկայություն բերեն այն ճշմարտության վերաբերյալ, որի մասին ես ասել եմ։ Քանի որ հիմա նրանք ինքնուրույն գիտեն, որ ես չեմ շրջում՝ մարդկանց խաբելով։ Եվ ես այնպես եմ զգում, կարծես, բեռից ազատվել եմ, որը խիստ ծանր էր կրել։ Բայց այժմ նրանք պետք է կրեն այդ բեռի մի մասը, և հոգիս ցնծում է, որ ես այլևս բոլորովին միայնակ չեմ աշխարհում»։ Ապա ներս մտավ Մարտին Հարրիսը։ Կարծես թե նա ուրախությունից ուժասպառ էր եղել։ Այնուհետև նա վկայեց այն մասին, ինչ տեսել ու լսել էր, և նույնն արեցին Օլիվերն ու Դեյվիդը։ Նրանց վկայությունն իր էությամբ նույնն էր, ինչ գտնվում է Մորմոնի Գրքում։ …

«Մարտին Հարրիսը, կարծես, չէր կարողանում խոսել իր զգացմունքների մասին։ Նա ասաց․ «Ես տեսել եմ Երկնային մի հրեշտակի, ով վստահ վկայեց այն ամենի ճշմարտության մասին, ինչ վերաբերում էր հիշատակարանին, և իմ աչքերը տեսել են նրան։ Ես նաև տեսել եմ թիթեղները և բռնել եմ դրանք իմ ձեռքերում և կարող եմ այդ նույնը վկայել ամբողջ աշխարհին։ Բայց ես վկայություն եմ ստացել, որը խոսքերով չի կարելի արտահայտել, որը ոչ մի լեզու չի կարող նկարագրել, և ես իմ հոգու անկեղծության մեջ օրհնում եմ Աստծուն, որ նա բարեհաճեց ինձ վկա դարձնել իր աշխատանքի և ծրագրերի մեծության՝ մարդկանց զավակների օգտի համար»։ Օլիվերն ու Դեյվիդը նույնպես միացան նրան և հանդիսավոր գոհունակություն հայտնեցին Աստծուն՝ Իր բարության և ողորմածության համար։ Հաջորդ օրը տուն վերադարձանք [Պալմիրա, Նյու Յորք] ուրախ և վայելելով միմյանց ընկերակցությունը»։

Օլիվեր Քաուդերի, Դեյվիդ Ուիթմեր և Մարտին Հարրիս:

Օլիվեր Քաուդերի, Դեյվիդ Ուիթմեր և Մարտին Հարրիս:

Լյուսի Մակ Սմիթը նույնպես ներկա էր, երբ Ութ վկաները վերադարձան իրենց փորձառությունից․

A painting depicting Lucy Mack Smith, mother of Joseph Smith.

«Երբ այդ վկաները տուն վերադարձան, հրեշտակը կրկին հայտնվեց Ջոզեֆին, որի ժամանակ Ջոզեֆը թիթեղները հանձնեց նրան։ Այդ երեկո մենք մի հանդիպում անցկացրինք, որտեղ բոլոր վկաները վերը նշված փաստերի մասին վկայություն բերեցին, և մեր ընտանիքի բոլոր անդամները, նույնիսկ, Դոն Կարլոսը [Սմիթը], որն ընդամենը 14 տարեկան էր, վկայեցին վերջին օրերի տնտեսության ճշմարտացիության մասին, որ այն ամբողջությամբ սկսվեց»։

Ջոզեֆ Սմիթի և ութ վկաների մակերեսային փորագրությունը

Ջոզեֆ Սմիթի և ութ վկաների մակերեսային փորագրությունը

Բացի երեք վկաներից և ութ վկաներից, Մերի Ուիթմերը՝ Դեյվիդ Ուիթմերի մայրը, նույնպես օրհնվեց՝ դառնալով ոսկե թիթեղների վկան: Մորոնի հրեշտակը դրանք ցույց է տվել նրան՝ որպես երախտագիտության նշան Ջոզեֆին, Էմմային և Օլիվերին իր տանը հյուրընկալելու նրա կատարած զոհաբերությունների համար։ «Դու շատ հավատարիմ և ջանասեր ես քո աշխատանքի մեջ», - Մորոնին ասաց նրան: «Ուստի ճիշտ կլինի, որ դու վկայություն ստանաս, որ քո հավատքը զորանա»։

Հղումներ

  1. Lucy Mack Smith, History, 1844–1845, book 8, 11 through book 9, 1, josephsmithpapers.org, մեծատառերը և կետադրությունն արդիականացված են:

  2. Lucy Mack Smith, History, 1845, 156–57, josephsmithpapers.org.

  3. Սրբեր, 1․70-71։