Եկ, հետևիր ինձ 2024
Փետրվարի 17-23. «Իմ ընկերակից ծառաներ». Վարդապետություն և Ուխտեր 12-17, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75


Փետրվարի 17-23. «Իմ ընկերակից ծառաներ». Վարդապետություն և Ուխտեր 12-17, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75, Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 12-17, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար. 2025

Սասքուեհանա գետ

Սուսքուեհանա գետը Հարմոնիի մոտ, Փենսիլվանիա

Փետրվարի 17-23. «Իմ ընկերակից ծառաներ»

Վարդապետություն և Ուխտեր 12-17, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75

Աշխարհի մարդկանց մեծ մասը, հավանաբար, երբևէ չեն լսել Հարմոնիի (Փենսիլվանիա) մասին: Տերը Իր արքայության ամենակարևոր իրադարձությունների համար հաճախ ընտրում է համեստ վայրեր: 1829 թվականի մայիսի 15-ին Հարմոնիայի մոտ գտնվող անտառապատ տարածքներում Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Նա իր ձեռքերը դրեց նրանց գլխին և շնորհեց Ահարոնյան Քահանայությունը, նրանց անվանելով «իմ ընկերակից ծառաներ» (Վարդապետություն և Ուխտեր 13․1

Հովհաննես Մկրտիչն Աստծո վստահված ծառան էր, որը մկրտեց Փրկչին և ճանապարհ պատրաստեց Նրա գալուստի համար (տես Մատթեոս 3․1–6, 13–17)։ Հովհաննեսի ընկերակից ծառա համարվելը պետք է որ խոնարհեցնող և ճնշող լիներ այդ երկու երիտասարդ տղաների համար, որոնց քսանը նոր էր լրացել։ Այդ ժամանակ Ջոզեֆն ու Օլիվերը համեմատաբար հայտնի չէին, ինչպես Հարմոնին հայտնի չէր։ Բայց Աստծո գործի մեջ ծառայությունը միշտ նրա մասին է, թե ինչպես ենք մենք ծառայում, այլ ոչ թե՝ ով է նկատում։ Այնուամենայնիվ, որքան էլ փոքր կամ անտեսանելի թվա ձեր ներդրումը, դուք նույնպես ընկերակից ծառաներ եք Տիրոջ «մեծ և զարմանալի» գործի մեջ (Վարդապետություն և Ուխտեր 14․1

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 12, 14

Ես կարող եմ մասնակցել Աստծո «մեծ ու զարմանալի գործին»

Ջոզեֆ Նայթը և Դեյվիդ Ուիթմերը ցանկանում էին իմանալ, թե իրենք ինչպես կարող էին օգնել Տիրոջ գործին: Երբ կարդաք նրանց ուղղված Տիրոջ պատասխանը (Վարդապետություն և Ուխտեր 12, 14), մտածեք, թե ինչ է նշանակում ձեզ համար «առաջ բերել և հաստատել Սիոնի գործը» (12․6, տես նաև 14․6)։ Ի՞նչ սկզբունքներ և Քրիստոսանման հատկանիշներ եք գտնում այս բաժիններում, որոնք կարող են օգնել ձեզ դա անել:

Տես նաև՝ «The Knight and Whitmer Families», Revelations in Context, 20–24։

Վարդապետություն և Ուխտեր 13

Հիսուս Քրիստոսն ուղարկեց Հովհաննես Մկրտչին Ահարոնյան Քահանայությունը վերականգնելու համար:

Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին անվանեց իր «ընկերակից ծառաներ»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել Հովհաննես Մկրտչի ընկերակից ծառան (տես Matthew 3․13-17, Ղուկաս 1․13-17, 3․2-20

Երբ կարդաք, թե ինչ ասաց Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայության մասին 13 բաժնում, խորհեք, թե ինչպես են այս քահանայության բանալիներն օգնում իրականացնելու Հովհաննեսի առաքելությունը՝ նախապատրաստելու Տիրոջ ճանապարհը: Օրինակ.

Ինչպե՞ս են Ահարոնյան Քահանայության արարողությունները (ինչպիսիք են մկրտությունը և հաղորդությունը) ճանապարհ պատրաստում ձեր կյանքում Փրկչին ընդունելու համար:

Ի՞նչ են քահանայության բանալիները

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը և նրա կինը` Ռութը, առաջարկել են այս բացատրությունը քահանայության բանալիների մասին․

«Քահանայության բանալիներ եզրույթն օգտագործվում է երկու տարբեր ձևերով: Առաջինը վերաբերում է որոշակի իրավունքի կամ արտոնության, որը տրվում է բոլոր նրանց, ովքեր ստանում են Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան Քահանայություն: Օրինակ, Ահարոնյան Քահանայություն կրողները ստանում են հրեշտակների սպասավորության, ապաշխարության նախապատրաստական ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, 84.26–27): Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները ստանում են արքայության խորհուրդների բանալին, Աստծո գիտելիքի բանալին և Եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 84.19, 107.18): …

Քահանայության բանալիներ եզրույթի օգտագործման երկրորդ ձևը վերաբերում է ղեկավարմանը: Քահանայության ղեկավարները ստանում են լրացուցիչ քահանայության բանալիներ` Եկեղեցու կամ քվորումի կազմակերպչական որևէ բաժնի վրա նախագահելու իրավունք: Այս առումով քահանայության բանալիները հանդիսանում են Եկեղեցում ուղղորդելու, առաջնորդելու և կառավարելու իշխանությունը և զորությունը» (Մելքիսեդեկյան Քահանայություն` Հասկանալ վարդապետությունը, ապրել սկզբունքներով [2018], 26):

Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին

Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին, ըստ՝ Դել Փարսոնի

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66-75

սեմինարիայի պատկերակ
Արարողությունները հնարավորություն են տալիս ստանալ Աստծո զորությունը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կզգայիք, եթե Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի հետ ներկա լինեիք Վերականգնման հիմնական իրադարձություններին: Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․66–75, այդ թվում հատված 71-ի վերջի նշումը, դուք առնվազն կհասկանաք, թե նրանք ինչ էին զգում։ Ի՞նչն է ձեզ տպավորում նրանց խոսքերում: Հատկապես ուշադրություն դարձրեք այն օրհնություններին, որոնք նրանք ստացան՝ շնորհիվ քահանայության ստացման և մկրտության: Ի՞նչ օրհնություններ է Փրկիչը տվել ձեզ քահանայության արարողությունների միջոցով:

Ավելին իմանալու համար կարող եք աղյուսակ ստեղծել՝ Արարողություններ և օրհնություններ վերնագրերով: Այնուհետև դուք կարող եք փնտրել նման սուրբ գրություններ՝ թվարկելու արարողությունները և դրանցից բխող օրհնությունները. Հովհաննես 14․26, Գործք Առաքելոց 2․38, Վարդապետություն եվ Ուխտեր 84․19-22, 131․1-4, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․73-74։ Ի՞նչ այլ օրհնություններ կավելացնեիք ցուցակին: Ինչպե՞ս են ձեր ստացած արարողությունները Փրկչի զորությունը բերել ձեր կյանք:

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Աստծո զորության մեծ փառքով», Լիահոնա, նոյ. 2021, 28-30, Սրբեր, 1․65-68, «God of Power, God of Right» Hymns, no. 20, Թեմաներ և հարցեր, «Ուխտեր և արարողություններ», Ավետարանի գրադարան:

Վարդապետություն և Ուխտեր 15-16

Քրիստոսի մոտ հոգիներ բերելը մեծ արժեք ունի

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, ինչպես Ջոն և Փիթեր Ուիթմերներն արեցին, թե ի՞նչն «ամենաարժեքավորը կլինի» ձեր կյանքում (Վարդապետություն և Ուխտեր 15․4, 16․4)։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 15–16, խորհեք այն մասին, թե ինչու Քրիստոսի մոտ հոգիներ բերելը մեծ արժեք ունի։ Ի՞նչ եք անում դուք Քրիստոսի մոտ «հոգիներ բերելու» համար։

Տես նաև Սրբեր, 1․68-71։

Վարդապետություն և Ուխտեր 17

Տերն օգտագործում է վկաների՝ Իր խոսքը հաստատելու համար

Ի՞նչ է վկան։ Ինչո՞ւ է Տերն Իր աշխատանքի համար օգտագործում վկաներին (տես Բ Կորնթացիս 13․1)։ Խորհեք այդ հարցերի շուրջ, երբ կարդաք Երեք Վկաներին ուղղված Աստծո խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 17 (Տես նաև «Երեք վկաների վկայությունը», Մորմոնի Գիրքը)։ Ինչպե՞ս են վկաներն օգնում իրականացնել Աստծո «արդար նպատակները» (հատված 4

Ինչի՞ մասին կարող եք վկայել։

Տես նաև Սրբեր, 1.73–75, «A Day for the Eternities» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

23:9

A Day for the Eternities

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 02

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68-74

Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը

  • Այս համառոտ շարադրանքի նկարը կարող է օգնել ձեր երեխաներին պատկերացնել Ահարոնյան Քահանայության վերականգնումը (տես նաև «Գլուխ 6. Ջոզեֆին և Օլիվերին տրվում է քահանայություն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններում, 26–27, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում): Արդյո՞ք նրանք կցանկանան նկարել այդ իրադարձության նկարը, որը հիմնված կլինի Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68-74 հատվածների ձեր կարդացածի վրա։

    2:12

    Angels Restore the Priesthood: Power to do God's work

  • Դուք կարող եք նաև ցույց տալ Հովհաննես Մկրտչի նկարը, մինչ միասին կարդում եք Մատթեոս 3.13–17, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68–70: Ինչո՞ւ էր կարևոր, որ Տերն ուղարկեց Հովհաննես Մկրտչին, որ նա Ջոզեֆ Սմիթին մկրտելու քահանայության իշխանություն տա։

Պատրաստել ձեր երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար։ Լրացուցիչ գաղափարների համար, որոնք կօգնեն ձեր երեխաներին սովորել քահանայության զորության, իշխանության և բանալիների մասին, տես հավելված Ա կամ հավելված Բ:

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուս Քրիստոսին

Հիսուսի մկրտության նկարը, Դեն Բուր

Վարդապետություն և Ուխտեր 13

Երկնային Հայրն օրհնում է ինձ Ահարոնյան Քահանայության միջոցով

  • Վարդապետություն և Ուխտեր 13 բաժնում նշված բանալիների վերաբերյալ քննարկում սկսելու համար դուք և ձեր երեխաները կարող եք նայել բանալիների կապոցին և խոսել այն մասին, թե բանալիներն ինչ են թույլ տալիս մեզ անել: Կարող եք օգնել նրանց գտնել բանալիներ բառը 13-րդ բաժնում։ Վարդապետություն և Ուխտերում 13 բաժնում ի՞նչ այլ բառեր կամ արտահայտություններ են նկարագրում Ահարոնյան Քահանայության օրհնությունները: Ձեր երեխաները կարող են նաև «Քահանայության օրհնությունները» տեսանյութում (Ավետարանի գրադարան) բացահայտել, թե ինչպես է Երկնային Հայրը օրհնում մեզ քահանայության միջոցով։

3:4

Blessings of the Priesthood

Վարդապետություն և Ուխտեր 15.4-6, 16․4-6

Ուրիշներին օգնելով գալ Հիսուս Քրիստոսի մոտ «ամենաարժեքավորն է»

  • Ջոն և Պիտեր Ուիթմերները ցանկանում էին իմանալ, թե «ինչն ամենաարժեքավորը կլիներ» իրենց համար (Վարդապետություն և Ուխտեր 15․4, 16․4)։ Միգուցե դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն բաների մասին, որոնք ձեզ համար արժեքավոր են: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 15.6 կամ 16.6-ը, և խնդրեք ձեր երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսում են, թե, ըստ Տիրոջ, ինչն է «ամենաարժեքավորը»:

  • Ի՞նչ է նշանակում «հոգիներ բերել [Հիսուս Քրիստոսի] մոտ»: Օգնեք ձեր երեխաներին կազմել գաղափարների ցանկ, օրինակ՝ ընկերներ լինել ուրիշների հետ, կիսվել սուրբ գրություններով ընկերոջ հետ կամ աղոթել կարիքավոր մարդու համար: Ձեր երեխաները կարող են փնտրել դրանց նկարները Եկեղեցու ամսագրերում կամ Ավետարանի պատկերագրքում: Կամ նրանք կարող են նկարել իրենց սեփական նկարները: Հրավիրեք նրանց իրենց ցուցակից ընտրել մի գործողություն, որը նրանք կկատարեն: Դուք կարող եք նաև միասին երգել «I Feel My Savior’s Love» երգի չորրորդ հատվածը (Children’s Songbook, 74–75):

Վարդապետություն և Ուխտեր 17

Ես կարող եմ լինել Մորմոնի Գրքի վկա

  • «Գլուխ 7. Վկաները տեսնում են ոսկե թիթեղները» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 31-33, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում) կարող է օգնել ձեր երեխաներին սովորել Երեք Վկաների մասին: Վարդապետություն և Ուխտեր 17.5-6 հատվածները կարդալուց հետո պատմեք ձեր երեխաներին, թե ինչպես եք դուք իմացել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ինչպե՞ս կարող ենք մենք Մորմոնի Գրքի վկաներ լինել։

    4:58

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Ջոզեֆը և Օլիվերը ստանում են Ահարոնյան Քահանայություն Հովհաննես Մկրտիչից

Իմ ընկերակից ծառաներ, Լինդա Քըրլի Քրիսչենսեն

գործնական աշխատանքի էջ երեխաների համար