Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները․ Մորմոնի Գրքի թարգմանությունը


«Վերականգնման ձայները․ Մորմոնի Գրքի թարգմանությունը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

Մորմոնի Գրքի թարգմանությունը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025 (2024)

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Մորմոնի Գրքի թարգմանությունը

1829 թվականի ապրիլին, այն ամսին, երբ գրվեցին Վարդապետություն և Ուխտերի 6–9 բաժինները, Ջոզեֆ Սմիթի հիմնական աշխատանքը Մորմոնի Գրքի թարգմանությունն էր։ Մենք չգիտենք շատ մանրամասներ թարգմանության զարմանալի գործընթացի մասին, բայց մենք գիտենք, որ Ջոզեֆ Սմիթը տեսանող էր, որին օժանդակում էին Աստծո կողմից պատրաստված գործիքները․ Երկու թափանցիկ քարեր, որոնք կոչվում էին Ուրիմ և Թումիմ, իսկ մեկ այլ քարը կոչվում էր տեսանողի քար:

Երբ ավելի ուշ խնդրեցին պատմել, թե ինչպես էր այդ հիշատակարանը թարգմանվել, Ջոզեֆն ասաց, որ «նախատեսված չէր պատմել աշխարհին ի հայտ գալու բոլոր մանրամասները»։ Հաճախ նա պարզապես պատասխանում էր, որ այն թարգմանվել էր «Աստծո պարգևով և զորությամբ»։

Հետևյալ հայտարարությունները թարգմանության գործընթացի ականատեսների կողմից հաստատում են Ջոզեֆի վկայությունը։

Հայրում Սմիթի փայտե տուփը

Համարվում էր, որ այդ արկղը, որը պատկանում էր Հայրում Սմիթին, օգտագործվել է ոսկե թիթեղները ժամանակավորապես թաքցնելու համար։

Էմմա Սմիթ

Էմմա Սմիթ (Էմմա Հեյլ Սմիթ)

«Երբ ամուսինս թարգմանում էր Մորմոնի Գիրքը, ես դրա մի մասը գրում էի, ինչպես նա թելադրում էր յուրաքանչյուր նախադասություն, բառ առ բառ, իսկ երբ հասնում էր հատուկ անունների, որոնք չէր կարող արտասանել, կամ երկար բառեր էին, նա տառետառ արտասանում էր, և եթե ես գրելիս սխալ էի անում, նա կանգնեցնում էր ինձ և ուղղում իմ տառասխալը, չնայած, որ նրա համար անհնար էր տեսնել, թե ինչպես եմ գրում դրանք: Նույնիսկ Սարա բառը սկզբում չէր կարողանում արտասանել, սակայն տառետառ ասում էր, իսկ ես արտասանում էի նրա համար»։

«Թիթեղները հաճախ սեղանին էին դրված, առանց թաքցնելու որևէ փորձի, փաթաթված փոքրիկ վուշե սեղանի սփռոցի մեջ, որը ես տվել էի նրան թիթեղները փաթաթելու համար։ Մի անգամ ես դիպա թիթեղներին, երբ նրանք դրված էին սեղանին, շոշափելով նրանց ուրվագիծն ու ձևը։ Նրանք կարծես ճկուն էին հաստ թղթի պես և մետաղի ձայն էին հանում, երբ եզրերը շարժում էի բութ մատով, ինչպես երբեմն մարդը դիպչում է գրքի եզրերին։ …

«Ես համոզված եմ, որ Մորմոնի Գիրքն աստվածային վավերականություն ունի, ես դրա մասին փոքրագույն կասկած անգամ չունեմ: Ես համոզված եմ, որ ոչ մի մարդ չէր կարող թելադրել ձեռագրերի գրվածքները, եթե ոգեշնչված չլիներ, քանզի, երբ ես ծառայում էի որպես նրա դպիր, Ջոզեֆը թելադրում էր ինձ ժամը ժամի հետևից, և ճաշելուց կամ ընդմիջումներից հետո վերադառնում էր, նա միանգամից սկսում էր այնտեղից, որտեղ կանգ էր առել, անգամ առանց տեսնելու ձեռագիր էջերը կամ լսելու որևէ մեկին այն կարդալիս: Դա սովորական բան էր նրա համար։ Անհավատալի կլիներ, որ ուսյալ մարդը կարող էր դա անել. իսկ մեկի համար, ով նրա նման այնքան անտեղյակ և ոչ ուսյալ էր, պարզապես անհնար էր»։

Էմմա Սմիթն օգնում է Ջոզեֆ Սմիթին ոսկե թիթեղները թարգմանելիս

Օլիվեր Քաուդերի

Head and shoulders portrait of Oliver Cowdery as a young man. He is wearing a dark suit, white shirt and dark tie.

«Ես գրել եմ իմ սեփական գրչով, ողջ Մորմոնի Գիրքը (բացի մի քանի էջից)՝ ինչպես որ այն դուրս է եկել մարգարեի շուրթերից, իսկ նա թարգմանել է այն Աստծո պարգևով ու զորությամբ, Ուրիմ և Թումիմի կամ ինչպես այն կոչվում էր այդ գրքի կողմից «Սուրբ Մեկնիչների» միջոցով: Ես տեսել եմ իմ աչքերով և բռնել եմ իմ ձեռքերով ոսկյա թիթեղները, որից դրանք թարգմանվել էին: Ես նաև տեսել եմ մեկնիչները»։

Հղումներ

  1. Լրացուցիչ տեղեկության համար տես «Մորմոնի Գրքի թարգմանությունը», Ավետարանի թեմաներ, Richard E. Turley Jr., Robin S. Jensen, and Mark Ashurst-McGee, Joseph the Seer, Ensign, հոկտ. 2015, 48–55։

  2. Minutes, 25–26 October 1831, Minute Book 2, 13, josephsmithpapers.org.

  3. In “Church History,” Times and Seasons, Mar. 1, 1842, 707, տես նաև Եկեղեցու նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007)441։

  4. In Edmund C. Briggs, “A Visit to Nauvoo in 1856,” Journal of History, vol. 9, no. 4 (Oct. 1916), 454; quoted in Russell M. Nelson, “A Treasured Testament,” Ensign, July 1993, 62.

  5. In “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290; standardized.

  6. Ռուբեն Միլլերի օրագիր, հոկտեմբեր 21, 1848, Եկեղեցու պատմության գրադարան, Սոլթ Լեյք Սիթի, ուղղագրությունը, կետադրությունը և մեծատառերը ստանդարտացվել են: