Եկ, հետևիր ինձ 2024
Փետրվարի 10–16. «Որ կարողանաս հաղթող դուրս գալ»․ Վարդապետություն և Ուխտեր 10–11


«Փետրվարի 10-16. «Որ կարողանաս հաղթող դուրս գալ». Վարդապետություն և Ուխտեր 10-11», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 10-11», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Մորմոնի Գրքի ձեռագիրը դրված է սեղանի վրա

Մորմոնի Գրքի նախատիպ ձեռագրի օրինակը

Փետրվարի 10-16․ «Որ կարողանաս հաղթող դուրս գալ»

Վարդապետություն և Ուխտեր 10–11

Մինչ Մորմոնի Գրքի թարգմանությունն առաջ էր ընթանում, մի հարց էր առաջանում. Ի՞նչ պետք է անեն Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին թարգմանության կորած էջերի վերաբերյալ։ Տրամաբանական կլինի վերադառնալ և թարգմանել այդ բաժինը, բայց Տերը կարող էր տեսնել մի բան, որը նրանք չէին կարող տեսնել. չար մարդիկ դավ էին նյութում, որ փոխեն այդ էջերի խոսքերը՝ Ջոզեֆի ներշնչված աշխատանքի վրա կասկածներ գցելու համար։ Աստված ծրագիր ուներ՝ խուսափելու այդ խնդրից և գործն առաջ տանելու: Հազարավոր տարիներ առաջ Աստված ներշնչեց Նեփիին գրել երկրորդ հիշատակարանը, որն ընդգրկում էր նույն ժամանակաշրջանը «Իր իմաստուն նպատակի համար» (1 Նեփի 9.5):

Տերն ասել է Ջոզեֆին․ «իմ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը» (Վարդապետություն և Ուխտեր 10․43)։ Դա մի հուսադրող ուղերձ է մեր օրերի համար, երբ հակառակորդը ուժեղացնում է հավատը թուլացնելու իր ջանքերը: Ջոզեֆի նման մենք կարող ենք հավատարիմ լինել և շարունակել» Աստծո աշխատանքը, որին Աստված մեզ կանչել է (հատված 3)։ Այնուհետև, մենք կհասկանանք, որ Նա արդեն ճանապարհ է հարթել, որ «դժոխքի դռները չպիտի հաղթեն» մեզ (հատված 69

Տես Սրբեր, 1․51-61։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 10․1-33

Աստված «թույլ չի տա, որ Սատանան իրագործի իր չարամիտ ծրագիրը»

Սատանան նախընտրում է, որ մենք մոռանանք իր գոյությունը, կամ առնվազն չհիշենք մեզ վրա ներգործելու նրա փորձերը (տես 2 Նեփի 28․22–23)։ Սակայն Վարդապետություն և Ուխտեր 10 բաժնի Տիրոջ խոսքերը հաստատում են, որ որ Սատանան իրական է, և նա ակտիվորեն ընդդիմանում է Տիրոջ աշխատանքին: 1–33 հատվածներում պարզեք, թե Աստված ինչ գիտեր Սատանայի ջանքերի մասին (տես նաև հատվածներ 62–63): Կարող եք նաև Տիրոջը խնդրել, որ օգնի ձեզ տեսնել, թե սատանան ինչպես է փորձում գայթակղել ձեզ։ 10-րդ բաժնից կարդալիս խորհեք, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել ձեզ դիմակայել սատանայի ջանքերին:

Վարդապետություն և Ուխտեր 10․34–52

սեմինարիայի պատկերակ
Տիրոջ «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»

Նեփին չգիտեր, թե ինչու է ոգեշնչվել իր ժողովրդի մասին հիշատակարանների երկու հավաքածու կազմելու համար: Եվ Մորմոնը չգիտեր, թե ինչու էր ոգեշնչվել՝ ներառելու երկրորդ հավաքածուն ոսկե թիթեղների մեջ: Բայց երկու մարգարեներն էլ վստահեցին, որ Աստված ուներ «մի իմաստուն նպատակ» (1 Նեփի 9.5, Մորմոնի Խոսքեր 1.7): Այսօր մենք գիտենք այդ նպատակի գոնե մի մասը՝ փոխարինել Մորմոնի Գրքի 116 կորցրած էջերը: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ ցանկանում, որ դուք սովորեք այս ամենից: Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 10․34-52 հատվածները։ Դուք կարող եք նաև կազմել այն ճշմարտությունների ցանկը, որոնք սովորում եք Տիրոջ մասին այս հատվածներից: Ինչպե՞ս են այս ճշմարտությունները ազդում Նրա հետ ձեր հարաբերությունների վրա: Ի՞նչն է ձեզ տպավորում 116 էջերի կորստին նախապատրաստվելիս Տիրոջ իմաստության և հեռատեսության մեջ:

Դուք կարող եք նաև ոգեշնչվել և ձեր կյանքում փնտրել Նրա իմաստության և հեռատեսության ապացույցները: Կարդացեք պատմությունները երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի «Աստվածային ծրագրի համաձայն» ուղերձում. դրանք կարող են օրինակներ հուշել ձեզ (Լիահոնա, նոյ. 2017, 55–57): Կարող եք այդ մտքերը գրի առնել։ Ինչպե՞ս է Տերը գործել ձեր կյանքում: Օրինակ, ի՞նչ «պատահականություններ» է պատրաստել Նա: Ի՞նչ հիմքեր է Նա դրել ձեր օրհնությունների համար: Ե՞րբ է Նա առաջնորդել ձեզ սպասավորելու կարիքավոր մարդկանց:

Տես նաև Հռովմայեցիս 8.28, Վարդապետություն և Ուխտեր 90.24, Թեմաներ և հարցեր, «Փրկության ծրագիրը», Ավետարանի գրադարան:

մարգարե Մորմոնը նստած է սեղանի մոտ ոսկե թիթեղներով

Հատված Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Վարդապետություն և Ուխտեր 11

«Ապավինիր [Տիրոջ] Հոգուն»

Ջոզեֆի ավագ եղբայրը՝ Հայրումը, ցանկանում էր իմանալ Տիրոջ կամքը իր համար, ուստի նա խնդրեց Ջոզեֆին հայտնություն փնտրել իր անունից: Մարգարեն ուրախ էր դա անելու համար, բայց այդ հայտնության առնվազն մեկ ուղերձն այն էր (Վարդապետություն և Ուխտեր 11), որ Հայրումը կարող էր նաև հայտնություն փնտրել ինքն իր համար: Եվ բոլոր նրանք, «ովքեր բարի ցանկություններ ունեն և գցել են իրենց մանգաղը, որ հնձեն» (հատված 27)։ Երբ կարդում եք 11-րդ բաժինը, ի՞նչ եք զգում այն մասին, թե Տերն ինչ է ձեզ ուսուցանում անձնական հայտնության մասին: Ինչպե՞ս է դա առնչվում այն ամենի հետ, ինչ Նա ուսուցանեց Օլիվեր Քաուդերիին 6–9 բաժիններում: Ի՞նչ այլ ուղերձներ է Նա պատրաստել ձեզ համար։

Տես նաև «Let the Holy Spirit Guide» երգը, Hymns, հ. 143:

Հրավիրեք սովորողներին հարցեր տալ։ Հարցերը հաճախ հանգեցնում են հայտնության: Եթե դուք ուսուցանում եք ձեր ընտանիքին կամ Եկեղեցու դասարանին, խրախուսեք նրանց հարցեր տալ և օգնեք նրանց պատասխանները գտնել սուրբ գրություններում: Օրինակ, եթե նրանք հարցեր ունեն անձնական հայտնության վերաբերյալ, միասին պատասխաններ փնտրեք Վարդապետություն և Ուխտեր 11.12–14 հատվածներում:

Վարդապետություն և Ուխտեր 11.15-26

Երբ ես ձգտեմ «ձեռք բերել [Աստծո] խոսքը», ես կստանամ Նրա Հոգին և զորությունը

Նույնիսկ Մորմոնի Գրքի թարգմանությունից առաջ Հայրում Սմիթը ցանկանում էր օգնել Վերականգնման աշխատանքին: Երբ կարդաք Տիրոջ պատասխանը նրա ցանկություններին, մտածեք, թե ինչ է ձեզ համար նշանակում «ձեռք բերել [Աստծո] խոսքը» (հատված 21)։ Ինչպե՞ս է Աստծո խոսքի ձեռքբերումն օգնում ձեզ զորությամբ ծառայել Նրան:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 10․5

Երբ միշտ աղոթում եմ, ես Աստծուց ուժ եմ ստանում

  • Այս հատվածը ձեր երեխաներին ներկայացնելու համար կարող եք հարցնել նրանց այն բաների մասին, որոնք նրանք «միշտ» անում են: Ի՞նչ է ասում Տերը, որ մենք միշտ պետք է անենք Վարդապետություն և Ուխտեր 10.5 հատվածում: Ինչո՞ւ է Նա ցանկանում, որ մենք դա անենք:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել, որ ձեր երեխաներին հիշեն միշտ աղոթել: Գուցե նրանք կարողանան հավաքել մի քանի փոքր, հարթ քարեր և նկարել դրանց վրա «Վարդապետություն և Ուխտեր 10.5» կամ «Միշտ աղոթել»: Նրանք կարող են իրենց քարերը դնել տարբեր վայրերում, որը կհիշեցնի աղոթելու մասին, օրինակ՝ իրենց անկողնու մոտ, դպրոցական գրքերի հետ միասին կամ որտեղ նրանք ուտում են: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 10․5-ի, Տերն ինչպե՞ս է օրհնում մեզ, երբ աղոթում ենք։ Ձեր երեխաները կարող են լրացուցիչ պատասխաններ գտնել այնպիսի երգում, ինչպիսին է «A Child’s Prayer» (Children’s Songbook, 13):

աղջիկը նկարում է փոքր քարերի վրա

Վարդապետություն և Ուխտեր 11.12-13

Սուրբ Հոգին առաջնորդում է ինձ բարի գործեր անել

  • Երեխաները կարող են սովորել, թե ինչպես հասկանալ, երբ Հոգին խոսում է իրենց հետ: Նրանց օգնելու համար կարող եք սենյակում ինչ-որ տեղ թաքցնել լույսի լամպը կամ լապտերը և երջանիկ դեմքի նկարը. ապա խնդրեք ձեր երեխաներին գտնել այդ իրերը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.13-ը և խնդրեք երեխաներին գտնել բառերը, որոնք վերաբերում են իրենց գտած իրերին։ Այս բառերն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնում մեզ։

  • Ձեր անձնական հոգևոր փորձառություններով կիսվելու շնորհիվ ձեր երեխաները կճանաչեն Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց կյանքում: Երբ կիսվում եք, խնդրեք նրանց նույնպես կիսվել իրենց փորձառություններով: Դուք կարող եք նաև միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.12–13 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող ենք ճանաչել, երբ Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ: Վկայեք, որ Երկնային Հայրը ցանկանում է առաջնորդել մեզ Սուրբ Հոգու միջոցով:

Վարդապետություն և Ուխտեր 11․21, 26

Ես պետք է իմանամ ավետարանը, որպեսզի կարողանամ օգնել ուրիշներին գտնել ճշմարտությունը

  • Հայրում Սմիթի նման ձեր երեխաները, հավանաբար, շատ հնարավորություններ կունենան կիսվելու ավետարանով ուրիշների հետ: Դուք կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.21, 26 հատվածները և խնդրել ձեր երեխաներին գտնել այն, ինչ Տերն ասաց Հայրումին, որ նա պետք է աներ, որպեսզի կարողանար ուսուցանել ավետարանը: Ի՞նչ է նշանակում «ձեռք բերել» Աստծո խոսքը: Ինչպե՞ս կարող ենք անել այդ: Ինչպե՞ս կարող ենք «գանձել» Աստծո խոսքը մեր սրտերում։ Հավանաբար ձեր երեխաները կարող են դերախաղով ուրիշների հետ կիսվել որևէ բանով՝ Հիսուս Քրիստոսի կամ Մորմոնի Գրքի մասին:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Ջոզեֆ և Հայրում Սմիթների նկարը

Ջոզեֆ և Հայրում Սմիթներ, Քեն Քորբեթ

գործնական աշխատանքի էջ երեխաների համար