Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները. Ջոզեֆ Սմիթի ընտանիքը


«Վերականգնման ձայները. Ջոզեֆ Սմիթի ընտանիքը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Ջոզեֆ Սմիթի ընտանիքը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025

վերականգնման ձայները

վերականգնման ձայները

Ջոզեֆ Սմիթի ընտանիքը

Մեզանից յուրաքանչյուրի վրա խորապես ազդում է ընտանեկան կյանքը և Ջոզեֆ Սմիթը բացառություն չի եղել։ Նրա ծնողների կրոնական համոզմունքներն ու գործերը հավատքի սերմեր էին տնկել, որը հնարավոր դարձրեց Վերականգնումը: Ջոզեֆի օրագրում գրված է հետևյալ հայտարարությունը․ «Խոսքերն ու լեզուն անբավարար են արտահայտելու այն երախտագիտությունը, որ ես ունեմ Աստծո հանդեպ՝ ինձ այդպիսի պատվական ծնողներ տալու համար»։

Նրա մոր՝ Լյուսի Մակ Սմիթի, նրա եղբոր՝ Վիլյամ Սմիթի և իր՝ Մարգարեի հետևյալ մեջբերումները մի փոքր պատկերացում են տալիս Սմիթների ընտանիքում կրոնական ազդեցության մասին։

Ջոզեֆ Սմիթ Ավագի ընտանիքի դիմանկարը

Ջոզեֆ Սմիթ. Ընտանիք, Դան Բաքստեր

Լյուսի Մակ Սմիթ

A painting depicting Lucy Mack Smith, mother of Joseph Smith.

«[Մոտավորապես 1802 թվականին] ես վատառողջ էի։ … Ես մտածում էի, որ պատրաստ չեմ մահանալու, քանի որ չգիտեի Քրիստոսի ուղիները և, կարծես թե իմ և Քրիստոսի միջև մի մութ ու միայնակ անդունդ էր, որը ես չէի համարձակվում անցնել։ …

Ես դիմեցի Տիրոջը, աղաչեցի ու խնդրեցի Տիրոջը, որ նա պահպանի իմ կյանքը, որ կարողանամ մեծացնել իմ երեխաներին և մխիթարել ամուսնուս սիրտը․ այդպես ես պառկած մնացի ողջ գիշերը։ ․․․ Ես ուխտ կապեցի Աստծո հետ, որ եթե նա ինձ թույլ տա ապրել, ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որ գտնեմ այն կրոնը, որը հնարավորություն կտա ճիշտ ձևով ծառայել Նրան, լինի դա Աստվածաշնչում, թե մեկ այլ տեղ, նույնիսկ, եթե պետք լինի, այն ձեռք բերել երկնքից՝ աղոթքի և հավատքի շնորհիվ։ Վերջում ձայնը խոսեց ինձ հետ և ասաց․ «Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ. Թող քո սիրտը մխիթարվի։ Դու հավատում ես Աստծուն, հավատա նաև ինձ»։ …

Այդ պահից ի վեր ես շարունակական ուժ ստացա։ Ես կրոնի թեմայի շուրջ քիչ էի խոսում, բայց անընդհատ մտածում էի այդ մասին և մտածում էի, որ ջանասիրաբար կփնտրեմ մի աստվածավախ մարդու, որը կիմանա Աստծո ուղիները, որ ինձ ուսուցանի Երկնքի բաների մասին»:

Վիլյամ Սմիթ

Portrait of William Smith in latter years of his life.

«Մայրս, որը շատ աստվածապաշտ կին էր և շատ էր հետաքրքրված իր երեխաների բարօրությամբ, ինչպես այս կյանքում, այնպես էլ այս կյանքից հետո, իր ծնողական սիրո սահմաններում ամեն ինչ անում էր, որ օգներ մեզ փնտրել մեր հոգիների փրկությունը կամ (ինչպես այն ժամանակների եզրույթն էր) «դառնալ կրոնասեր»: Նա խրախուսում էր մեզ հաճախել ժողովների, և մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամները սկսեցին հետաքրքրվել այդ հարցով և դառնալ ճշմարտություն որոնողներ»։

Որքան հիշում եմ, մենք միշտ ընտանիքով աղոթքներ էինք ասում։ Ես լավ հիշում եմ, որ հայրս իր ակնոցը կրում էր իր բաճկոնի գրպանում ․․․, և երբ մենք տղաներով տեսնում էինք, որ նա շոշափում է իր ակնոցը, հասկանում էինք, որ դա ազդանշան է՝ պատրաստվելու աղոթքի համար, իսկ եթե չէինք նկատում, մայրս ասում էր․ «Վիլիամ»,- կամ ով հրաժարվում էր աղոթք ասել,- «պատրաստվիր աղոթքի»։ Աղոթքից հետո մենք երգ էինք երգում»։

սուրբ գրությունների բաց գիրք

Ջոզեֆ Ավագը և Լյուսի Սմիթները ուսուցանեցին իրենց ընտանիքին ուսումնասիրել սուրբ գրությունները։

Ջոզեֆ Սմիթ

One drawing in pencil, charcoal and ink on paper.  A left profile, head/shoulders portrait of Joseph Smith; drawn basically in charcoal, highlighted with white paint and black ink.  titled at bottom "Jospeh Smith the Prophet."  Signed at left shoulder "Drawn from the most authentic sources by Dan Weggeland"  A drawn border surrounds it.  No date apparent.

«Այժմ ես ասում եմ, որ [իմ հայրը] իր կյանքում չի կատարել ոչ մի անազնիվ արարք, որ կարելի է փոքրոգություն համարել, որքանով ես գիտեմ: Ես սիրում եմ հորս, և նրա ազնիվ գործերի հիշողությունը հանգչում է մտքիս վրա խոհերի ծանրությամբ, և ինձ ասված նրա բարի ծնողական շատ խոսքեր գրված են իմ սրտի տախտակներին: Ինձ համար սրբազան են այն մտքերը, որոնք ես փայփայում եմ նրա կյանքի պատմության վերաբերյալ, որոնք անցել են իմ մտքով և արմատավորվել այնտեղ իմ իսկ դիտողականության միջոցով՝ իմ ծննդից ի վեր։ … Մայրս նույնպես ազնվագույնն ու լավագույնն է բոլոր կանանցից»։