«Մայիսի 5-11. «Խոստումները … կկատարվեն». Վարդապետություն և Ուխտեր 45», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 45», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Մայիսի 5-11. «Խոստումները … կկատարվեն»
Վարդապետություն և Ուխտեր 45
45-րդ բաժնի հայտնությունը ստացվել է համաձայն այդ բաժնի նախադրության՝ «ի ուրախություն Սրբերի»: Եվ այս հայտնության մեջ ուրախանալու շատ բան կա: Այդ հայտնության մեջ Փրկիչը տալիս է Իր սիրասուն խոստումը` բարեխոսելու մեզ համար Հոր առաջ (տես հատվածներ 3–5): Նա պատմում է Իր հավիտենական ուխտի մասին, որը տարածվում է աշխարհով մեկ, ինչպես «պատգամաբերը, որ ճանապարհ պատրաստի [Նրա] առջև» (հատված 9): Եվ Նա մարգարեանում է Իր փառավոր Երկրորդ Գալուստի մասին: Փրկիչն անում է այս ամենը, միաժամանակ նաև ընդունում է, որ սրանք անհանգստացնող ժամանակներ են (տես հատված 34), մասամբ այն վտանգների պատճառով, որոնք պետք է տեղի կունենան մինչև Նրա գալուստը: Բայց այդ վտանգը, այդ խավարը այնքան ուժեղ չէ հույսի լույսը հանգցնելու համար: «Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ», - հայտարարեց Տերը, «որ ես … լույս եմ, որ շողում է խավարում» (հատված 7): Ինքնին դա կարող է լինել այս հայտնությունն ընդունելու պատճառը՝ բոլոր խորհուրդներով, նախազգուշացումներով և ճշմարտությամբ, որոնք Նա ցանկանում է տալ ուրախությամբ:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 45․1-5
Հիսուս Քրիստոսը իմ Բարեխոսն է Հոր առաջ
Երբ մենք զգում ենք անհամարժեք կամ անարժան Աստծո առջև, մենք կարող ենք վստահություն գտնել Վարդապետություն և Ուխտեր 45.1–5 հատվածներում Փրկչի խոսքերից: Երբ ուսումնասիրեք այս հատվածները, մտածեք հետևյալ հարցերի մասին.
-
Այս հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն են հատկապես կարևոր ձեզ համար:
-
Բարեխոսն այ մարդն է, ով հրապարակայնորեն աջակցում կամ խորհուրդ է տալիս որևէ անձի կամ գործի: Համաձայն այս հատվածների՝ ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը դա անում ձեզ համար: Ի՞նչն է Նրան որակավորում դա անելու համար:
-
Ի՞նչն է ձեզ վրա տպավորություն գործում Հորը ուղղված Փրկչի խոսքերում (հատվածներ 4–5):
Դուք կարող եք նաև ուսումնասիրել այն, ինչ երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է Հիսուս Քրիստոսի՝ մեր Բարեխոսի մասին՝ «Ընտրեք այս օրը» իր ելույթում (Լիահոնա, նոյ. 2018, 104–5): Ըստ երեց Ռենլանդի՝ ինչպե՞ս է Փրկչի նպատակը համեմատվում Լյուցիֆերի նպատակների հետ:
Հետևյալ հատվածները կարող են ավելացնել ձեր հասկացողությունը Փրկչի՝ որպես Բարեխոսի դերի մասին: Երբ ուսումնասիրեք դրանք, կարող եք գրի առնել արտահայտությունները կամ ճշմարտությունները, որոնցով կարող եք կիսվել ուրիշների հետ. 2 Նեփի 2.8–9, Մոսիա 15.7–9, Մորոնի 7.27–28, Վարդապետություն և Ուխտեր 29.5, 62․1։ Ինչո՞ւ են այդ արտահայտություններն իմաստալի ձեզ համար:
Տես նաև «Ես մնում եմ զարմացած», Հիմներ, էջ. 22, Թեմաներ և հարցեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Ավետարանի գրադարան, «The Mediator» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
Վարդապետություն և Ուխտեր 45․9-10
Ավետարանը չափանիշ է ազգերի համար:
Հին ժամանակներում չափանիշը մի դրոշակ էր, որը տեղափոխվում էր մարտի դաշտ, որն օգտագործվում էր զորքերը հավաքելու և միավորելու համար: Չափանիշը նաև օրինակ է կամ կանոն, որի հետ կարելի է համեմատել ուրիշ բաներ: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 45.9-10, խորհեք, թե Տիրոջ հետ կապած ձեր ուխտերն ինչպե՞ս են չափանիշ եղել ձեզ համար:
Վարդապետություն և Ուխտեր 45․11-75
Հիսուս Քրիստոսը կվերադառնա փառքով
Տիրոջ Երկրորդ Գալուստը նկարագրվել է և որպես «մեծ» և «ահեղ» (Մաղաքիա 4.5): Վարդապետություն և Ուխտերում 45-ում երկու նկարագրություններն էլ կարծես տեղ են գտել: Այս հայտնությունը ներառում է ինչպես սթափ նախազգուշացումներ, այնպես էլ հուսադրող խոստումներ Տիրոջ գալստյան մասին: Երբ դուք ուսումնասիրեք 11–75 հատվածները, խորհեք, թե ինչպես կարող եք Երկրորդ Գալուստին նախապատրաստվել Քրիստոսի հանդեպ հավատքով, այլ ոչ թե վախով: Գրի առեք ձեր սովորածն այս աղյուսակում.
Մարգարեություն կամ խոստում |
Ինչ կարող եմ անել |
---|---|
Մարգարեություն կամ խոստում Լույս (ավետարան) կծագի խավարի մեջ նստածներին (հատված 28) | Ինչ կարող եմ անել Ստանալ լույսը ու կիսվել դրանով (հատված 29) |
Մարգարեություն կամ խոստում | Ինչ կարող եմ անել |
Մարգարեություն կամ խոստում | Ինչ կարող եմ անել |
Մարգարեություն կամ խոստում | Ինչ կարող եմ անել |
«Մարդկանց սրտերը կնվաղեն» տեսանյութում (Ավետարանի գրադարան) ի՞նչ խորհուրդ տվեց նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ օգնելու մեզ խաղաղությամբ դիմակայել սարսափելի իրավիճակներին:
Վարդապետություն և Ուխտեր 45․31-32, 56-57
Ես կարող եմ «կանգնել սուրբ տեղերում» և չեն շարժվի
Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 45.31–32, 56–57 հատվածներից Տիրոջ Գալուստին պատրաստվելու մասին: Որո՞նք են ձեր «սուրբ տեղերը»: Ի՞նչ է նշանակում «չեն շարժվի»: Ինչպե՞ս կարող եք ավելի սուրբ դարձնել այն վայրը, որտեղ դուք գտնվում եք։
Ուշադրություն դարձրեք, որ Տերն անդրադարձավ տասը կույսերի առակին՝ համեմատելով առակում նկարագրված յուղը ճշմարտության և Սուրբ Հոգու հետ: Կարող եք կարդալ Մատթեոս 25.1–13 առակը` նկատի ունենալով դա: Ի՞նչ պատկերացումներ եք ձեռք բերում:
Դեյվիդ Բեդնար, «Եթե ճանաչեիք Ինձ», Լիահոնա, նոյեմբեր 2016, 102:
Վարդապետություն և Ուխտեր 45․11-15, 66-71
Սիոնը ապահովության վայր է Աստծո Սրբերի համար:
Ջոզեֆ Սմիթի ժամանակներում Սրբերը մեծ ցանկություն ունեին կառուցել Սիոնը, Նոր Երուսաղեմը (տես Եթեր 13.2–9, Մովսես 7.62–64): Վարդապետություն և Ուխտեր 45.11–15, 66–71-ից ի՞նչ եք սովորում Ենովքի օրերի հնադարյան քաղաքի և վերջին օրերի քաղաքի մասին: Այսօր Սիոնը հաստատելու պատվիրանը վերաբերում է Աստծո թագավորության հաստատմանը, որտեղ էլ որ ապրենք: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք կառուցել Սիոնը, որտեղ էլ որ ապրեք:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 45․3–5
Հիսուս Քրիստոսն իմ Բարեխոսն է Հոր առաջ
-
Դուք կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ, որ Բարեխոսը նա է, ով աջակցում է մեկ այլ անձի: Այնուհետև կարող եք խոսել բարեխոս լինելու օրինակների մասին, որոնց նրանք կարող են ծանոթ լինել (ինչպես ընկերոջը պաշտպանելը): Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 45.3–5 հատվածները, օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե ով է մեր Բարեխոսը և ինչպես է Նա օգնում մեզ:
Վարդապետություն և Ուխտեր 45․32
Ես կարող եմ «կանգնել սուրբ տեղերում»:
-
Գուցե հետաքրքիր լինի տան, Եկեղեցու շենքի և տաճարի նկարներ տեղադրել սենյակի շուրջը: Այնուհետև կարող եք տալ ձեր երեխաներին այս վայրերը նկարագրող հուշումներ և հրավիրել նրանց կանգնել ձեր նկարագրած նկարի մոտ: Խնդրեք նրանց կանգնել տեղում, երբ դուք կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 45.32 հատվածի առաջին տողը: Որո՞նք են մի քանի սուրբ վայրերը, որոնք Աստված տալիս է մեզ: Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ «կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի» նշանակում է՝ ճիշտն ընտրել բոլոր ժամանակներում, անկախ նրանից, թե ինչ է կատարվում: Մենք ինչպե՞ս կարող ենք մեր տները ավելի սուրբ տեղ դարձնել:
Հիսուս Քրիստոսի ավետարանը չափանիշն է աշխարհին
-
Կարող եք բացատրել ձեր երեխաներին, որ հին ժամանակներում չափանիշը դրոշակ կամ դրոշ էր, որը տանում էին ռազմադաշտ: Այն օգնում էր զինվորներին իմանալ, թե որտեղ պետք է հավաքվեն և ինչ անեն: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․9- և քննարկեք, թե ինչպես է ավետարանը չափանիշի նման: Ձեր երեխաների համար գուցե հետաքրքիր լինի ինքնուրույն չափանիշ կամ դրոշ պատրաստել, ներառյալ պատկերներ կամ բառեր, որոնք արտահայտում են իրենց զգացմունքները Փրկչի հանդեպ:
Վարդապետություն և Ուխտեր 45․44-45
Հիսուս Քրիստոսը կրկին կգա
-
Այն կործանումը, որը տեղի կունենա մինչ Երկրորդ Գալուստը, կարող է վախեցնել երեխաներին: Երբ դուք մատնացույց անեք Հիսուս Քրիստոսին, դա կօգնի նրանց հավատքով առաջ նայել: Հրավիրեք նրանց մտածել, թե ինչ են զգում, երբ հատուկ մեկը գալիս է այցելության, օրինակ՝ տատիկը կամ պապիկը կամ ընկերը: Նրանք ինչպե՞ս են պատրաստվում դիմավորել այդ հյուրին: Ապա կարող եք ցույց տալ Փրկիչի նկարներից մեկը և կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.44-45 հատվածները: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպիսին է ձեր վերաբերմունքը Հիսուս Քրիստոսի Գալուստի վերաբերյալ:
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին ոգևորվել Փրկչի Երկրորդ Գալուստով, դուք կարող եք թղթի վրա գրել 45-րդ բաժնի որոշ հուսադրող խոստումներ բաժին 45 (օրինակի համար կարդացեք 44–45, 51–52, 55, 58–59, 66–71 հատվածները): Տվեք ձեր երեխաներին այդ թղթերը և խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, երբ ձեր տողերը կարդալիս նշվի այն խոստումը, որը նրանց մոտ է: Քննարկեք, թե ինչ են նշանակում այս խոստումները: Կարող եք նաև ձեր երեխաների երգել մի երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «When He Comes Again» (Children’s Songbook, 82–83)։