Եկ, հետևիր ինձ 2024
Մայիսի 19-25. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»․ Վարդապետություն և Ուխտեր 49-50


«Մայիսի 19-25. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»․ Վարդապետություն և Ուխտեր 49-50», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 49-50», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

արևածագ

Մայիսի 19-25. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»

Վարդապետություն և Ուխտեր 49-50

Փրկիչը մեր «բարի հովիվն» է (Վարդապետություն և Ուխտեր 50.44): Նա գիտե, որ ոչխարները երբեմն թափառում են, իսկ անապատում շատ վտանգներ կան: Երկնային Հայրը սիրով առաջնորդում է մեզ դեպի Իր վարդապետության ապահովությունը։ Նա առաջնորդում է հեռու վտանգներից, ինչպես օրինակ՝ «կեղծ հոգիներ[ից], որոնք տարածված են երկրի վրա՝ խաբելով աշխարհին» (Վարդապետություն և Ուխտեր 50.2): Նրան հետևել նշանակում է, որ մենք պետք է դադարենք հավատալ սխալ գաղափարներին ու ավանդույթներին: Սա ճիշտ էր Լեման Քոփլեի և ուրիշների համար Օհայոյում։ Նրանք ընդունեցին վերականգնված ավետարանը, բայց դեռևս շարունակում էին հավատալ որոշ հավատալիքների, որոնք ճշմարիտ չէին: Վարդապետություն և Ուխտեր 49-ում Տերը հայտարարեց ճշմարտություններ, որոնք ուղղեցին Լեմանի նախորդ համոզմունքներն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ ամուսնությունը և Փրկչի Երկրորդ Գալուստը: Եվ երբ Օհայոյի նորադարձները «ստացա[ն] հոգիներ, որոնց [նրանք] չէի[ն] կարողանում հասկանալ», Տերը ուսուցանեց նրանց՝ ինչպես տարբերել Հոգու դրսևորումները (Վարդապետություն և Ուխտեր 50.15): Բարի Հովիվը համբերատար է մեզ հետ՝ «Իր փոքր երեխաների հետ», ովքեր «պետք է աճեն շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 50.40

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 49, 50․24

Հիսուս Քրիստոսն ուզում է, որ ես ընդունեմ Իր ավետարանի ճշմարտությունները:

Նախքան Եկեղեցուն միանալը, Լեման Քոփլին եղել էր Քրիստոսի երկրորդ հայտնվելուն հավատացողների միացյալ ընկերության անդամ, որը հայտնի էր նաև որպես Շեյքերներ։ Լեմանի հետ ունեցած զրույցից հետո Ջոզեֆ Սմիթը Տիրոջից հստակեցում էր փնտրում Շեյքերների որոշ ուսմունքների մասին։ Տերը պատասխանեց հայտնությամբ, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնում: Շեյքերների որոշ համոզմունքներ նշված են բաժնի նախադրության մեջ:

Ի՞նչ ուսուցանեց Տերը 49-րդ բաժնում՝ Շեյքերների համոզմունքները ուղղելու համար: Այս հայտնության մեջ ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Նա սիրում և մտահոգվում է այն մարդկանց մասին, ովքեր չունեն Նրա ճշմարտության լրիվությունը: Ինչպե՞ս կարող եք սիրով և մտահոգությամբ օգնության հասնել նրանց:

Ի՞նչն է ձեզ տպավորում Տիրոջ պատասխանի մեջ 2-րդ հատվածում: Դուք կարող եք դա համեմատել նրա հետ, թե ինչ տեղի կունենա, եթե դիտեք ֆիլմի միայն մի մասը, տեսնեք գլուխկոտրուկի մի մասը կամ լսեք վիճողներից միայն մեկին։ Ինչպե՞ս է Տիրոջ նախազգուշացումը կապված Վարդապետություն և Ուխտեր 50.24 հատվածի հետ: Մտածեք, թե ինչ եք անում, որպեսզի Տիրոջից ավելի շատ լույս ստանաք:

Տես նաև «Leman Copley and the Shakers», Revelations in Context, 117-21։

Վարդապետություն և Ուխտեր 49․15-17

սեմինարիայի պատկերակ
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը Աստծո ծրագրի էական մասն է

Փորձելով խաթարել Երկնային Հոր ծրագիրը, Սատանան փորձում է խառնաշփոթ ստեղծել ամուսնության հարցում: Մյուս կողմից, Տերը շարունակում է իր մարգարեների միջոցով բացահայտել ամուսնության մասին ճշմարտությունը: Այս ճշմարտության մի մասը կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 49․15–17, Ծննդոց 2․20–24, Ա Կորնթացիս 11․11, և «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին»։ Կազմեք ձեր գտած ճշմարտությունների ցուցակը: Ինչո՞ւ է ամուսնությունն այդքան կարևոր Աստծո ծրագրում:

Երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է, որ «Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հռչակում է կնոջ և տղամարդու լիարժեք գործընկերության սկզբունքը՝ ինչպես մահկանացու կյանքում, այնպես էլ հավերժություններում» («Տիրոջ հետ գործընկերության մեջ», Լիահոնա, նոյ. 2022, 42)։ Դուք կարող եք ուսումնասիրել նրա ուղերձը՝ փնտրելով սկզբունքներ «որոնք ամրացնում են գործընկերությունը տղամարդու և կնոջ միջև»: Ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքները ձեր կյանքում: Եթե մեկ այլ հավատքի ինչ-որ մեկը հարցներ, թե ինչու է ամուսնությունը կարևոր, ինչպե՞ս կպատասխանեիք: Ինչո՞ւ եք շնորհակալ այս հասկացողության համար:

Տես նաև Թեմաներ և հարցեր, «Ամուսնություն», «Ընտանիք», Ավետարանի գրադարան, Դեյվիդ Ա. Բեդնար․ «Marriage Is Essential to His Eternal Plan», Ensign, հունիս 2006, 83–84, «Renaissance of Marriage» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

2:3

Renaissance of Marriage

Եղեք զգայուն անհատական հանգամանքների նկատմամբ: Թեև երջանիկ ամուսնությունը և ընտանեկան կյանքը կատարյալ են Հիսուս Քրիստոսի ավետարանում, մենք բոլորս չենք կարող վայելել այս օրհնությունները մահկանացու կյանքում: Այս թեման քննարկելիս զգայուն եղեք տարբեր անհատական և ընտանեկան հանգամանքների նկատմամբ, հատկապես այն մարդկանց հանդեպ, որոնք «համբերությամբ սպասում են Տիրոջ» հավերժական խոստումների կատարմանը (տես Վարդապետություն և Ուխտեր 98.1–3):

ընտանիքը տաճարի մոտ

Վարդապետություն և Ուխտեր 50

Տիրոջ ուսմունքները կարող են պաշտպանել ինձ սատանայի խաբեություններից

Եկեղեցու անդամները Օհայո նահանգում շատ էին ցանկանում ստանալ հոգևոր դրսևորումներ, որոնք խոստացված էին սուրբ գրություններում։ Բայց սատանան շատ էր ցանկանում խաբել նրանց: Եթե ձեզ խնդրեն, որ օգնեք այս անդամներին հասկանալ, թե ինչպես կարող են ճանաչել Սուրբ Հոգու ճշմարիտ դրսևորումները, ապա Վարդապետություն և Ուխտերի 50 բաժնի ո՞ր սկզբունքներով կկիսվեիք (տես հատկապես 22–25, 29–34, 40–46 հատվածները): Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ տարբերակել ճիշտը սխալից:

Տես նաև Ա Կորնթացիս 14․1–28, Բ Տիմոթեոս 3․13–17։

Վարդապետություն և Ուխտեր 50․13-24

Ուսուցիչներն ու սովորողները միասին շենանում են Հոգով

Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը բազմաթիվ հնարավորություններ է տալիս՝ լինելու ուսուցիչներ և սովորողներ, ինչպես տանը, այնպես էլ Եկեղեցում: Որպեսզի ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 50.13-24 հատվածները, կարող եք նկարել մի ուսուցիչ և մի սովորող։ Յուրաքանչյուրի կողքին կազմեք բառերի ու արտահայտությունների ցուցակ այս հատվածներից, որոնք ձեզ ինչ-որ բան են ուսուցանում ավետարանի ուսումնասիրության և ուսուցման մասին: Երբևէ ունեցե՞լ եք փորձառություններ, որոնք ուսուցանել են ձեզ Հոգու կարևորությունը ուսուցման և ուսումնասիրության մեջ: Մտածեք, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի բարելավեք ձեր ջանքերը՝ որպես ավետարանն ուսումնասիրող և ավետարանի ուսուցիչ:

Վարդապետություն և Ուխտեր 50․23-25

«Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»

Երբ դուք խորհում եք Վարդապետություն և Ուխտեր 50.23–25 հատվածներում գտնվող Փրկչի խոսքերի մասին, մտածեք, թե ինչպես եք դուք ստանում Աստծո լույսը ձեր կյանքում և ինչպես եք «խավարը ցրում»: Օրինակ, ինչպե՞ս են այս հատվածներն օգնում ձեզ տնօրինել, թե ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը, ի՞նչ զբաղմունք կամ լրատվամիջոց եք փնտրում, ի՞նչ խոսակցություններ եք վարում։ Ի՞նչ այլ որոշումների հարցում կարող են օգնել ձեզ այս հատվածները: «The Lord Is My Light» նման օրհներգը (Hymns, 89) կարող է լրացուցիչ մտքեր ներշնչել:

Տես նաև «Քայլեք Աստծո լույսով», Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար, 16-21

երեխաների բաժնի պատկերակ 03

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 49․12-14

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին

  • Այս հատվածների սկզբունքները ձեր երեխաներին ուսուցանելու համար դուք կարող եք պատրաստել չորս թղթե ոտնահետքեր և չորս նկարներ, որոնք ներկայացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգին ստանալը (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի նկարները): Ձեր երեխաները կարող են ոտնահետքերը դնել հատակին, որոնց կողքին նկարներն են: Հետո նրանք կարող են հերթով քայլել ոտնահետքերի վրա, մինչ դուք կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 49.12-14 հատվածները: Օգնեք նրանց հասկանալ, որ երբ կատարում ենք այս նկարներում պատկերվածը, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին:

  • Կարող եք նաև հրավիրել ձեր երեխաներին համեմատել Վարդապետություն և Ուխտեր 49․12-14Գործք 2.38 հատվածի և հավատո չորրորդ հանգանակի հետ։ Ի՞նչ նմանություններ եք նկատում: Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր:

Վարդապետություն և Ուխտեր 49․15-17

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը Աստծո ծրագրի էական մասն է:

  • Որպեսզի ներկայացնեք այս հատվածները, դուք կարող եք բացատրել, որ շեյքերները կրոնական մի խումբ էր, ովքեր հավատում էին, որ մարդիկ չպետք է ամուսնանան (տես Վարդապետություն և Ուխտերի 49 բաժնի նախադրությունը): Հրավիրեք ձեր երեխաներին գտնել, թե Տերն ինչ է ուսուցանել ամուսնության մասին Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածներում: Ի՞նչ է նշանակում, որ «ամուսնությունը կարգված է Աստծո կողմից»։ Միգուցե դուք կարող եք միասին կարդալ «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի առաջին երեք պարբերությունները: Ապա խոսեք այն մասին, թե ինչու են ամուսնությունը և ընտանիքը կարևոր Երկնային Հոր համար:

Վարդապետություն և Ուխտեր 50․23-25

«Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»

  • Վարդապետություն և Ուխտեր 50.23–25 հատվածները ներկայացնելու համար խոսեք ձեր երեխաների հետ լույսի և խավարի տարբերության մասին: Ինչու՞ մենք ունենք լույսի կարիքը։ Դուք կարող եք միասին կարդալ «Քայլեք Աստծո լույսի մեջ» բաժնի առաջին պարբերությունը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար (էջ 17) գրքույկում, ինչպես նաև Վարդապետություն և Ուխտեր 50.23–25: Խոսեք այն ուղիների մասին, որոնցով մենք ստանում ենք Աստծո լույսը և ինչպես կարող ենք հեռացնել խավարը: Այնուհետև դուք կարող եք միասին երգել նրանց հոգևոր լույսի մասին երգ, օրինակ՝ «Shine On» (Children’s Songbook, 144):

Վարդապետություն և Ուխտեր 50․40-46

Հիսուս Քրիստոսն իմ Բարի Հովիվն է։

  • Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 50.40-46-ը, դուք կարող եք ցույց տալ Փրկչի նկարը այս շարադրանքի վերջում և տալ այսպիսի հարցեր. ինչպե՞ս է հովիվը վերաբերվում Իր ոչխարներին: Ինչպե՞ս է Փրկիչը հովիվ հանդիսանում մեզ համար:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Բարի Հովիվը

Քնքուշ հովիվը, Յոնգսունգ Կիմ

գործնական աշխատանքի էջ երեխաների համար