Եկ, հետևիր ինձ 2024
Ապրիլի 28-ից մայիսի 4-ը. «Իմ եկեղեցին կառավարելու Իմ օրենքը». Վարդապետություն և Ուխտեր 41–44


«Ապրիլի 28-ից մայիսի 4-ը. «Իմ եկեղեցին կառավարելու Իմ օրենքը». Վարդապետություն և Ուխտեր 41–44», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 41-44», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Հիսուս Քրիստոս

Ապրիլի 28-ից մայիսի 4-ը. «Իմ եկեղեցին կառավարելու Իմ օրենքը»

Վարդապետություն և Ուխտեր 41–44

Եկեղեցին արագորեն աճեց 1830 և 1831 թվականներին, հատկապես՝ Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքի նոր անդամների աճով: Այդ աճը ոգևորիչ և քաջալերող էր Սրբերի համար, բայց այն նաև որոշ մարտահրավերներ էր ներկայացնում: Ինչպե՞ս կարող ենք միավորել հավատացյալների արագ ընդլայնվող խմբին: Մասնավորապես, ի՞նչ եք անում, երբ նրանք բերում են վարդապետություն և սովորույթներ իրենց նախկին հավատքներից: Օրինակ, երբ 1831 թվականի փետրվարի սկզբին Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ, նա տեսավ, որ նոր անդամները կիսում են ընդհանուր ունեցվածքը՝ ճշգրիտ փորձելով ընդօրինակել Նոր Կտակարանի քրիստոնյաներին (տես Գործք Առաքելոց 4․32–37)։ Տերը որոշակի ճշգրտումներ և հստակեցումներ է արել այս և այլ թեմաներով։ Նա արեց դա հատկապես Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի հայտնության միջոցով, որը Նա կոչել է «Իմ Եկեղեցին կառավարելու Իմ օրենքը» (հատված 59)։ Այս հայտնության մեջ մենք սովորում ենք ճշմարտություններ, որոնք հիմնարար նշանակություն ունեն վերջին օրերում Տիրոջ Եկեղեցին հիմնելու համար: Եվ մենք հասկանում ենք, որ ավելի շատ սովորելու բան ունենք. «Եթե դու խնդրես»,- խոստացել է Տերը, - «դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» (Վարդապետություն և Ուխտեր 42.61):

Տես նաև Սրբերը, 1․114–19։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 41

«Ով որ ստանում է իմ օրենքն ու կատարում է այն, նա իմ աշակերտն է»

1831 թվականի սկզբին Սրբերը սկսեցին հավաքվել Օհայոյում: Նրանք ցանկանում էին ստանալ այն օրենքը, որն Աստված խոստացել էր հայտնել այնտեղ (տես Վարդապետություն և Ուխտեր 38․32)։ Բայց սկզբում Նա ուսուցանեց, թե Իր աշակերտներն ինչպես պետք է պատրաստվեն՝ ստանալու Իր օրենքը։ Ի՞նչ սկզբունքներ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 41․1-6 հատվածներում, որոնք կօգնեին Սրբերին ստանալ Աստծո օրենքը։ Ինչպե՞ս կարող են այդ սկզբունքներն օգնել ձեզ՝ հրահանգներ ստանալ Նրանից։

Տես նաև «A Bishop unto the Church», Revelations in Context, 77–83։

Վարդապետություն և Ուխտեր 42

Տերն ինձ պատվիրաններ է տալիս, քանի որ սիրում է ինձ

Սրբերը համարում էին, որ Վարդապետություն և Ուխտեր 42․1–72 հատվածների հայտնությունը Մարգարեի ստացած հայտնություններից ամենակարևորն է։ Դա հրատարակված առաջին հայտնություններից մեկն էր։ Երկար տարիներ Սրբերն այն անվանում էին պարզապես «օրենք»: Չնայած այս բաժնում ընդգրկված չեն Տիրոջ բոլոր պատվիրանները կամ օրենքները, օգտակար կլինի խորհել, թե ինչու էին այս սկզբունքները կարևոր նոր վերականգնված Եկեղեցում։ Ինչո՞ւ են դրանք կարևոր մեզ համար այսօր:

Քանի որ 42-րդ բաժինը համեմատաբար երկար է, դուք կարող եք ուսումնասիրել այն ավելի փոքր մասերով, ինչպես տրված է: Բացահայտեք յուրաքանչյուր մասում ուսուցանվող սկզբունքները և մտածեք, թե ինչպես են այս օրենքները Տիրոջ սիրո նշան հանդիսանում Իր ժողովրդի հանդեպ:

Ինչո՞ւ է Աստված մեզ օրենքներ և պատվիրաններ տալիս: Ի՞նչ ձևերով եք դուք օրհնվել՝ իմանալով և հետևելով պատվիրաններին:

Վարդապետություն և Ուխտեր 42․30-42

«Հիշիր աղքատներին»

Որպես օրենքի մաս, որը հայտնի է դարձել 42-րդ բաժնում, Տերն ուսուցանել է Իր Սրբերին, թե նրանք ինչպես կարող էին հին ժամանակներում Քրիստոսի հետևորդների նման ունենալ «բոլոր բաներն ընդհանուր» (Գործք Առաքելոց 2․44, 4 Նեփի 1․3), և «ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7․18)։ Ի՞նչ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 42․30-42 հատվածներից այն մասին, թե Սրբերն ինչպես էին կիրառում նվիրագործման օրենքը: (Նվիրաբերել նշանակում է ինչ-որ բան մի կողմ դնել սուրբ նպատակի համար։)

Չնայած մենք այսօր չունենք «բոլոր բաներն ընդհանուր», տաճարներում Վերջին Օրերի Սրբերն ուխտ են կապում ապրել նվիրաբերման օրենքով: Ինչպե՞ս կարող եք նվիրաբերել այն, ինչ Աստված տվել է ձեզ՝ օրհնելու կարիքավոր մարդկանց: Միգուցե «Because I Have Been Given Much» (Hymns, 219) երգը կարող է ձեզ գաղափարներ տալ:

Տես նաև Շերոն Յուբենկ, «Հուսամ՝ Նա կընտրի մեզ», Լիահոնա, նոյ. 2021, 53–56, «The Law» Revelations in Context, 93–95:

Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը

Քրիստոսը և հարուստ իշխանավորը, Հեյնրիխ Հոֆման

Վարդապետություն և Ուխտեր 42․61, 65–68, 43․1–16

սեմինարիայի պատկերակ
Աստված հայտնություն է տալիս Իր Եկեղեցին առաջնորդելու և ինձ առաջնորդելու համար

Պատկերացրեք, որ դուք զրուցում եք Եկեղեցու մի նոր անդամի հետ, որը ոգևորված է, իմանալով, որ Եկեղեցին առաջնորդվում է հայտնության միջոցով։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 43․1–16, որպեսզի բացատրեք նրան Իր մարգարեի միջոցով Եկեղեցին առաջնորդելու Տիրոջ օրինակը։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 42․61, 65–68, որպեսզի ուսուցանեք նրան անձնական հայտնություն ստանալու մասին։

Որո՞նք են որոշ «խաղաղարար բաները» և ուրախ բաները, որոնք դուք ստացել եք Տիրոջից՝ Նրա Հոգու միջոցով:

Որպեսզի իմանաք, թե ինչպես են Եկեղեցու ղեկավարները լսել Տիրոջ ձայնը, կարող եք դիտել Ավետարանի գրադարանի «Լսիր Նրան» հավաքածուի տեսանյութերից մեկը: Կարող եք ստեղծել ձեր սեփական տեսանյութը՝ բացատրելով, թե ինչպես է Տերը հաղորդակցվում ձեզ հետ:

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 93–96, All Things Must Be Done in Order», Revelations in Context, 50-53:

Օգտագործեք առարկայական դասեր: Առարկայական դասերը կամ տեսողական նյութերը կարող են օգնել այն մարդկանց, ում ուսուցանում եք, ավելի լավ հասկանալ ավետարանի ճշմարտությունները և ավելի երկար հիշել դրանք: Օրինակ՝ դուք կարող եք օգտագործել մաս առ մաս հավաքած գլուխկոտրուկ՝ ուսուցանելու «հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» ստանալու մասին (Վարդապետություն և Ուխտեր 42.61):

երեխաների բաժնի պատկերակ 03

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 41․5

Աշակերտը մի մարդ է, որը ստանում է Աստծո օրենքը և հնազանդվում է դրան

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին իմանալ, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ, թերթիկի վրա գրեք Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածը, դատարկ թողնելով «աշակերտ» բառի տեղը: Նրանք կարող են այնուհետև 5-րդ հատվածում փնտրել բացակայող բառը: Համաձայն այս հատվածի՝ ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Ինչպե՞ս ենք մենք փորձում լինել Քրիստոսի ավելի լավ աշակերտներ:

Վարդապետություն և Ուխտեր 42․2

Ես երջանիկ եմ, երբ հնազանդվում եմ Տիրոջը

  • Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել այնպիսի մի խաղ խաղալ, որը պահանջում է, որ նրանք ուշադիր լսեն և հետևեն հրահանգներին: Դուք կարող եք օգտագործել այս խաղը՝ խոսելու այն մասին, թե ինչ է նշանակում «ականջ դրեք ու լսեք և հնազանդվեք» Տիրոջը (Վարդապետություն և Ուխտեր 42.2)։ Ի՞նչ հրահանգներ է Նա տվել մեզ: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում՝ հնազանդվելով Նրա օրենքներին և պատվիրաններին:

  • Դուք կարող եք լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը ձեր երեխաների հետ: Կարող եք նաև մի երգ երգել Աստծո օրենքներին հնազանդվելու վերաբերյալ, ինչպես օրինակ՝ «I Want to Live the Gospel» (Children’s Songbook, 148): Կարող եք միմյանց հետ կիսվել, թե ինչպես է Աստծո օրենքներին հնազանդվելը ձեզ երջանկություն պարգևել։

    Երեխաների Միության դաս

Վարդապետություն և Ուխտեր 42․38

Ես ծառայում եմ Հիսուս Քրիստոսին, երբ ծառայում եմ ուրիշներին

  • Միասին Վարդապետություն և Ուխտեր 42.38 հատվածը կարդալուց հետո օգնեք ձեր երեխաներին մտածել, թե ինչպես կարող են ծառայել Հիսուսին՝ ուրիշներին ծառայելով: Նրանք կարող են որոշ գաղափարներ գտնել «Pass It On» տեսանյութից (ChurchofJesusChrist.org): Նրանք կարող են նաև նայել նկարներին, որտեղ Փրկիչն օգնում է ուրիշներին, բժշկում հիվանդներին կամ բարի էր երեխաների հանդեպ (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 42, 47):

    2:3

    Pass It On

    Jesus Christ (at the pools of Bethesda) lifting a blanket under which a crippled man lies. Christ is looking compassionately at the man and extending His hand toward him. Other people are gathered around the pools and around Christ.
  • Դուք կարող եք ցույց տալ ձեր երեխաներին Տասանորդի և այլ նվիրատվությունների թերթիկը և խոսել այն մասին, թե ինչպես օգտագործել այն՝ տալով մեր ունեցածը ուրիշներին օրհնելու համար (տես նաև «Tithing and Donations Online»):

Վարդապետություն և Ուխտեր 43․1-7

Միայն մարգարեն կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար

  • Խնդրեք ձեր երեխաներին պատկերացնել, որ ինչ-որ մեկը կանգնում է վկայության ժողովին և պատմում է ծխին, որ ինքը հայտնություն է ստացել ամբողջ Եկեղեցու համար (օրինակ, մի հայտնություն, որ մենք պետք է այլևս գազար չուտենք, կամ որ ձեռքերը ջրի փոխարեն կաթով լվանանք)։ Նա ասում է, որ մենք պետք է լսենք, թե ինքն ինչ է ասում՝ մարգարեին լսելու փոխարեն: Ի՞նչ սխալ կա այստեղ: Ապա կարող եք միասին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 43.1–7, որպեսզի գտնեք, թե Տերն ինչպես է պատվիրաններ տալիս Իր Եկեղեցուն:

  • Կարող եք նաև ցույց տալ ապրող մարգարեի նկարը և հրավիրել երեխաներին կիսվել վերջերս նրա ուսուցանած նյութով: Եթե նրանք օգնության կարիք ունենան, կիսվեք տեսանյութով կամ կարդացեք որևէ հատված վերջին համաժողովի ուղերձներից: Ինչո՞ւ է մեզ համար օրհնություն, որ ներկայումս ունենք ապրող մարգարե:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Ջոզեֆ Սմիթը ուսուցանում է

Ջոզեֆ Սմիթը քարոզում է, Սեմ Լոլըր

գործնական աշխատանքի էջ երեխաների համար