Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները. Հավաքվել Օհայոյում


«Վերականգնման ձայները. Հավաքվել Օհայոյում», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025 (2025)

«Հավաքվել Օհայոյում», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Հավաքվել Օհայոյում

Կիրթլենդը 1830-ական թվականներին

Կիրթլենդ գյուղը, Ալ Ռաունդս

Ֆեբե Քարտեր

Picture of Phoebe Carter Woodruff, wife of Wilford Woodruff, circa 1840.

1830 թվականին Օհայոյում հավաքված բազմաթիվ Սրբերի շարքում էր նաև Ֆեբե Քարտերն։ Իր կյանքի քսանհինգերորդ տարում նա Եկեղեցուն միացավ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան մասում, իսկ նրա ծնողները չմիացան։ Ավելի ուշ նա գրել է Օհայո տեղափոխվելու իր որոշման մասին, որպեսզի միանա Սրբերին․

«Իմ ընկերները զարմանում էին իմ որոշման վրա, ինչպես և ես էի զարմանում, բայց ինչ-որ բան ինձ առաջ էր մղում։ Տնից հեռանալու պատճառով մայրիկիս վիշտը գրեթե ավելին էր, քան կարող էի տանել, և եթե չլիներ այդ հոգին, ես անշուշտ կտատանվեի ու չէի գնա։ Մայրս ասաց, որ գերադասում է ինձ մեռած տեսնել, քան տեսնել միայնակ՝ անսիրտ աշխարհում թափառելիս։

«Ֆեբե,- ասաց նա տպավորիչ տոնով,- դու կվերադառնա՞ս ինձ մոտ, եթե պարզես, որ մորմոնիզմը կեղծ է»։

Ես պատասխանեցի․ «Այո մայրիկ, կվերադառնամ»։ … Իմ պատասխանը փարատեց նրա մտահոգությունը, բայց բաժանումը մեզ շատ տխրեցրեց։ Երբ մեկնելու ժամանակը մոտեցավ, ես չհամարձակվեցի հրաժեշտ տալ անձամբ, և այսպիսով յուրաքանչյուրին հրաժեշտի նամակ գրեցի ու թողեցի իմ սեղանին, ցած իջա աստիճաններով և ցատկեցի սայլի մեջ։ Այդպիսով, ես թողեցի իմ մանկության սիրելի տունը, որպեսզի կյանքս կապեմ Աստծո սրբերի հետ»։

Հրաժեշտի այդ նամակներից մեկում Ֆեբեն գրել է․

«Սիրելի ծնողներ, ես հիմա որոշ ժամանակով դուրս եմ գալիս իմ հայրական տնից … չգիտեմ, թե որքան ժամանակով, բայց երախտապարտ զգացմունքներով, որոնք ստացել եմ մանկուց մինչև հիմա, սակայն կարծես թե Ամենատեսն այժմ ուրիշ բան է ցանկանում, քան նախկինում։ Եկեք ամեն բան դնենք Ամենատեսի ձեռքը և շնորհակալ լինենք, որ մեզ թույլ է տրվել այսքան երկար ժամանակ միասին ապրել այդքան բարենպաստ պայմաններում և հավատանք, որ ամեն բան բարի կավարտվի, եթե մենք շատ սիրենք Աստծուն։ Եկեք հասկանանք, որ մենք կարող ենք աղոթել մեկ Աստծուն, որը կլսի բոլոր իր արարածների անկեղծ աղոթքները և կտա մեզ այն ամենը, ինչը լավագույնն է մեզ համար:

Մայրիկ, կարծում եմ դա Աստծո կամքն է, որ գնամ արևմուտք և համոզված եմ, որ վաղուց սպասված էր։ Այժմ ճանապարհը բացվել է … Ես հավատում եմ, որ դա արել է Տիրոջ հոգին, որը ներկա է ամեն բանում։ Քո զավակի համար մի անհանգստացիր, Տերը կմխիթարի ինձ։ Ես հավատում եմ, որ Տերը հոգ կտանի իմ մասին և կտա այն, ինչը լավագույնն է ինձ համար։ Ես գնում եմ, որովհետև իմ Տերն է կանչում․ նա հստակ է ձևակերպել իմ պարտականությունը»։

Հղումներ

  1. Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), 412.

  2. Ֆեբե Քարտերի նամակն իր ծնողներին, ամսաթիվ չկա, Եկեղեցու պատմության գրադարան, Սոլթ Լեյք Սիթի, կետադրությունն արդիականացված է։ Ֆեբեն միացավ Եկեղեցուն 1834 թվականին, տեղափոխվեց Օհայո մոտավորապես 1835 թվականին և ամուսնացավ Վիլֆորդ Վուդրուֆի հետ 1837 թվականին։