Եկ, հետևիր ինձ 2024
Ապրիլի 14-20. «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվեց». Սուրբ Զատիկ


«Ապրիլի 14-20. «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվեց». Սուրբ Զատիկ», Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Սուրբ Զատիկ», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025

Քրիստուս արձանը

Ապրիլի 14-20. «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվեց»

Սուրբ Զատիկ

1836 թվականի ապրիլի 3-ին Զատիկի կիրակի էր։ Նոր նվիրագործված Կիրթլենդի տաճարում հավաքված Սրբերին հաղորդությունը սպասավորելուց հետո Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին վարագույրի հետևում գտան հանգիստ մի տեղ, որտեղ ծնկի իջան լուռ աղոթքի։ Ապա, այդ սուրբ օրը, երբ ամենուր քրիստոնյաները հիշում էին Հիսուս Քրիստոսի Հարությունը, հարություն առած Փրկիչը հայտնվեց Իր տաճարում և հայտարարեց․ «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր» (Վարդապետություն և Ուխտեր 110․4

Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը նա է, «ով ապրում է»։ Դա պարզապես չէր նշանակում, որ Նա բարձրացավ գերեզմանից և հայտնվեց Գալիլեայում գտնվող Իր աշակերտներին: Դա նշանակում է, որ Նա ապրում է այսօր։ Այսօր Նա խոսում է մարգարեների միջոցով։ Նա առաջնորդում է Իր Եկեղեցին այսօր։ Այսօր Նա բժշկում է սպիացած հոգիներ և կոտրված սրտեր։ Այսպիսով, մենք կարող ենք կրկնել Ջոզեֆ Սմիթի զորեղ վկայության խոսքերը. «Բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը… որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրում է» (Վարդապետություն և Ուխտեր 76.22)։ Մենք կարող ենք լսել Նրա ձայնը այս հայտնություններում, ականատես լինել Նրա ձեռքին մեր կյանքում և զգալ «այն ուրախությունը, որն արտահայտում է այս նախադասությունը. «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ, էջ. 136

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսն ապրում է

Մեզանից շատերը չեն տեսել Հիսուս Քրիստոսին այնպես, ինչպես տեսել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը: Բայց մենք կարող ենք նրա նման իմանալ, որ Փրկիչն ապրում է, որ Նա տեղյակ է մեր հաջողություններից ու դժվարություններից, և որ Նա կօգնի մեզ կարիքի ժամանակ: Մտածեք կենդանի Քրիստոսի մասին ունեցած ձեր անձնական վկայության մասին, երբ խորհեք ստորև ներկայացված հարցերի շուրջ և ուսումնասիրեք ուղեկցող աղբյուրները:

Զորությունը գալիս է սուրբ գրությունները անգիր անելուց: Երեց Ռիչարդ Գ. Սքոտը բացատրել է․ «Մեծ զորություն է պարունակվում սուրբ գրությունները մտապահելու մեջ: Մտապահելով սուրբ գրությունը՝ մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում: Սա նման է այն բանին, որ նոր անձ եք հայտնաբերում, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության համար լիցքի աղբյուր» (The Power of Scripture, Ensign, Nov. 2011, 6)։ Եթե գտնում եք Փրկչի մասին սուրբ գրություն, որը հատկապես կարևոր է ձեզ համար՝ գուցե այն հատվածը, որը կարող է ձեզ մխիթարել կարիքի պահին, ապա կարող եք անգիր անել այն:

«My Spiritual Goal» տեսահոլովակում մի երիտասարդ կին որոշում է անգիր անել «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունը (Ավետարանի գրադարան): Այդ փորձառության մեջ ի՞նչը տպավորեց ձեզ։ Ի՞նչ եք ոգեշնչվում անելու «Կենդանի Քրիստոսի» ճշմարտությունները ձեր սրտում և մտքում ստանալու համար:

2:5

Let Your Goals Be Guided by the Spirit

Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչն օրհնում մեզ այսօր, դուք կարող եք ուսումնասիրել, լսել կամ երգել «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ, էջ 38): Կարող է ոգեշնչող լինել այս օրհներգում փնտրել ճշմարտություններ, որոնք նույնպես ուսուցանվում են Վարդապետություն եվ Ուխտեր 6․34, 84․77, 98․18, 138․23։

Տես նաև Թեմաներ և հարցեր, «Հիսուս Քրիստոս» (Ավետարանի գրադարան):

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես հարություն կառնեմ

Ջոզեֆ Սմիթը գիտեր, թե ինչ էր նշանակում սգալ սիրելի մարդու մահը, այդ թվում՝ իր հոր և իր երկու եղբայրների մահը: Ջոզեֆն ու Էմման հողին հանձնեցին իրենց վեց զավակներին, և բոլորն էլ երկու տարեկանից փոքր։ Աստծո տված հայտնությունների շնորհիվ Ջոզեֆը և Էմման ձեռք բերեցին հավերժական հեռանկար:

Փնտրեք ճշմարտություններ մահվան և Աստծո հավերժական ծրագրի մասին Վարդապետություն և Ուխտեր 29․26–27, 42․45–46, 63․49, 88․14–17, 27–31, 93․33–34։ Ինչպե՞ս են այս ճշմարտությունները փոխում մահվան հանդեպ ձեր տեսակետը։ Ինչպե՞ս են դրանք փոխում ձեր ապրելակերպը։

Տես նաև Ա Կորնթացիս 15, Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 174–76, Easter.ChurchofJesusChrist.org։

Հիսուս Քրիստոսը «կատարյալ քավություն» կատարեց ինձ համար

Զատիկի ժամանակ Փրկչի վրա կենտրոնանալու միջոցներից մեկը Վարդապետություն և Ուխտերի հայտնություններն ուսումնասիրելն է, որոնք ուսուցանում են Նրա քավիչ զոհաբերության մասին: Մի քանիսը կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 18․10–13, 19․16–19, 45․3–5, 76․69–70 հատվածներում։ Կարող եք կազմել այն ճշմարտությունների ցանկը, որոնք դուք գտնում եք այս հատվածներում: Ձեր ուսումնասիրությունը խորացնելու համար կարող եք ավելացնել ձեր ցանկը՝ ուսումնասիրելով Ղուկաս 22․39–44, Ա Հովհաննես 1․7, 2 Նեփի 2․6–9, Մոսիա 3․5–13, 17–18, Մորոնի 10․32–33։

Ահա որոշ հարցեր, որոնք կօգնեն ձեր ուսումնասիրության ժամանակ․

  • Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը

  • Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսն ընտրեց տառապել և մեռնել մեզ համար:

  • Ի՞նչ պետք է անեմ, որ ստանամ Նրա զոհաբերության օրհնությունները։

  • Ես ի՞նչ եմ զգում Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածները կարդալուց հետո:

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Քավություն», Ավետարանի գրադարան, «The Savior Suffers in Gethsemane» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

8:30

The Savior Suffers in Gethsemane

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես հարություն կառնեմ

  • Ձեր երեխաներին հարության մասին ուսուցանելու համար կարող եք սկսել՝ ցույց տալով նրանց Փրկչի մահվան և Հարության նկարները: Թույլ տվեք ձեր երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այս իրադարձությունների մասին: Դուք կարող եք նաև երգել նմանատիպ երգ՝ «Did Jesus Really Live Again?» (Children’s Songbook, 64)։

  • Կարող եք որևէ առարկայական դաս անցկացնել, որը կարող է օգնել ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ մենք մահանում ենք (Մեր մարմինն ու հոգին բաժանվում են) և, երբ մենք հարություն ենք առնում (մեր հոգին ու մարմինը միանում են և մեր մարմինները դառնում են կատարյալ և անմահ): Օրինակ՝ ի՞նչ է պատահում, երբ մենք հեռացնում ենք մարտկոցը լապտերից կամ թանաքի սրվակը գրիչից: Ի՞նչ է պատահում, երբ դրանք միավորվում են (Տես Ալմա 11․44-45

  • Ձեր երեխաները ճանաչու՞մ են մեկին, ով մահացել է: Թույլ տվեք, որ նրանք մի քիչ պատմեն այդ մարդկանց մասին, իսկ հետո միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.17 հատվածը: Խոսեք իրար հետ, թե ինչ եք զգում այն մտքից, որ մեր սիրելիները հարություն կառնեն և նորից մարմիններ կունենան:

  • Եթե դուք ավագ երեխաներ ունեք, կարող եք հրավիրել նրանց փնտրել արտահայտություններ, որոնք արտահայտում են Սուրբ Զատկի ուղերձը հետևյալ հատվածներում. Վարդապետություն և Ուխտեր 63.49, 88․14–17, 27, 138․11, 14–17։ Նրանք կարող էին նույնն անել «Because He Lives» (Ավետարանի գրադարան) տեսահոլովակի հետ: Ինչպե՞ս կարող ենք այս ուղերձով կիսվել ուրիշների հետ:

Քրիստոսի թաղումն ու Հարությունը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ Հիսուս Քրիստոսին

  • Ձեզ և ձեր երեխաների համար հետաքրքիր կլինի կարդալ երեք տարբեր ժամանակների մասին, երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և մյուսներին, ինչպես գրված է Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14–17, Վարդապետություն և Ուխտեր 76.11–24, 110․1–10։ Ձեր երեխաները կարող են նաև դիտել այս իրադարձությունների նկարները այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում: Ի՞նչ ենք մենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս փորձառություններից յուրաքանչյուրից: Ինչո՞ւ է օրհնություն այն, որ Ջոզեֆ Սմիթը և մյուսները տեսան հարություն առած Փրկչին:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ իմ մեղքերը կներվեն

  • Քրիստոսի միջոցով ներման մասին Ջոզեֆ Սմիթի սովորած ճշմարտությունները կարող են հույս տալ ձեր երեխաներին, որ նրանք կարող են ներվել իրենց սխալների և մեղքերի համար: Կարող եք առաջարկել ձեր երեխաներին ստեղծել աղյուսակ՝ այսպիսի վերնագրերով. Այն, ինչ Փրկիչն արեց ինձ համար և Ինչ պետք է անեմ, որպեսզի ստանամ Նրա ներումը: Օգնեք ձեր երեխաներին կարդալ հետևյալ հատվածները՝ գտնելով գործողություններ, որոնք պատկանում են այս վերնագրերին. Վարդապետություն և Ուխտեր 18.10–13, 19.16–19, 45.3–5, 58.42–43: Կիսվեք միմյանց հետ ձեր ուրախությամբ և երախտագիտությամբ այն ամենի համար, ինչ Փրկիչն արեց մեզ համար:

  • Դուք կարող եք նաև դիտել «The Shiny Bicycle» տեսանյութը ձեր երեխաների հետ (Ավետարանի գրադարան) և կիսվել փորձառություններով, երբ ապաշխարելիս զգացել եք Փրկչի ներումը։

3:4

The Shiny Bicycle

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

հարություն առած Քրիստոսը հայտնվում է Մարիամին

Քրիստոսը և Մարիամը գերեզմանի մոտ, Ջոզեֆ Բրիքի

գործնական աշխատանքի էջ երեխաների համար