Եկ, հետևիր ինձ 2024
Ապրիլի 21–27. «Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք». Վարդապետություն և Ուխտեր 37–40


«Ապրիլի 21–27. «Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք». Վարդապետություն և Ուխտեր 37–40», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 37-40», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Սրբերը պատրաստվում են տեղափոխվել

Հատված Սրբերը տեղափոխվում են Կիրթլենդ, Սեմ Լոլըր

Ապրիլի 21–27. «Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»

Վարդապետություն և Ուխտեր 37–40

Վաղ շրջանի Սրբերի համար Եկեղեցին ավելին էր, քան կիրակի օրերին քարոզներ լսելը։ Հայտնություններում օգտագործվել են այնպիսի բառեր, ինչպիսիք են նպատակ, թագավորություն, Սիոն և, շատ հաճախ, աշխատանք: Դա կարող էր լինել պատճառներից մեկը, ինչը մարդկանց գրավեց դեպի վերականգնված Եկեղեցին: Թեև նրանք սիրում էին վարդապետությունը, շատերը նույնպես ցանկանում էին որևէ սուրբ բան, որին կարող էին նվիրել իրենց կյանքը: Այնուամենայնիվ, Օհայոյում հավաքվելու Տիրոջ 1830 թվականի պատվիրանին հնազանդվելը հեշտ չէր: Շատերի համար դա նշանակում էր հարմարավետ տնից հրաժարվել և գնալ անծանոթ սահմանամերձ շրջաններ (տես «Վերականգնման ձայները․ հավաքվել Օհայոյում»)։ Այսօր մենք հստակ կարող ենք տեսնել այն, ինչ այդ Սրբերը կարող էին տեսնել միայն հավատքի աչքերով․ Տերը մեծ օրհնություններ էր պատրաստել նրանց համար Օհայոյում։

Օհայոյում հավաքվելու կարիքը վաղուց է անցել, սակայն Սրբերն այսօր դեռևս միավորվում են նույն նպատակի ներքո՝ «առաջ բերելու Սիոնը» (Վարդապետություն և Ուխտեր 39․13)։ Առաջին Սրբերի նման, մեզ հրավիրում են թողնել «աշխարհիկ հոգսերը», (Վարդապետություն և Ուխտեր 40․2) և վստահել Տիրոջ խոստմանը․ «դու կստանաս իմ Հոգին, և այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին երբևէ չես իմացել» (Վարդապետություն և Ուխտեր 39․10

Տես նաև Սրբերը, 1․109–11։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 37-38

Աստված հավաքում է մեզ, որպեսզի օրհնի մեզ

1831 թվականի ձմռանը Եկեղեցու անդամները Ֆայետում (Նյու Յորք) ստիպված եղան դժվարին զոհաբերությունների գնալ Օհայո (ավելի քան 250 մղոն հեռավորության վրա) տեղափոխվելու համար: Երբ կարդում եք Տիրոջ պատվիրանի մասին Վարդապետություն և Ուխտեր 37.3–4 հատվածներում, կարող եք մտածել այն զոհաբերությունների մասին, որոնք Տերը խնդրել է ձեզանից: Այնուհետև, երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 38.1–33 հատվածները, փնտրեք Փրկչի մասին ճշմարտություններ, որոնք ձեզ հավատք են տալիս՝ հետևելու Նրա խորհրդին: Ի՞նչ եք սովորում 11–33-րդ հատվածներից՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ հավաքվելու օրհնությունների մասին:

Վարդապետություն և Ուխտեր 38.22

«Լսեք իմ ձայնն ու հետևեք ինձ»

Ինչպե՞ս կարող եք Հիսուս Քրիստոսին դարձնել ձեր «օրենսդիրը»։ Նրա օրենքներին հետևելն ինչպե՞ս է ձեզ դարձնում «ազատ ժողովուրդ»։

Տես նաև 2 Նեփի 10.26-27:

Վարդապետություն և Ուխտեր 38․30

Եթե ես պատրաստ եմ, վախենալու կարիք չեմ ունենա

Ե՞րբ եք դուք զգացել այն սկզբունքը, որը Տերը հայտնել է Վարդապետություն և Ուխտեր 38.30 հատվածում. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»: Երբ ուսումնասիրեք 38-րդ բաժինը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը պատրաստում Իր Սրբերին, որպեսզի նրանք կարողանան քաջությամբ դիմակայել ապագային: Ինչպե՞ս է Նա ցանկանում, որ դուք պատրաստվեք մարտահրավերներին, որպեսզի վախենալու կարիք չունենաք:

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 8-11։

Վարդապետություն և Ուխտեր 38․24-27

սեմինարիայի պատկերակ
Աստված ցանկանում է, որ մենք «մեկ լինենք»

Օհայոյում հավաքված Սրբերն ունեին տարբեր հանգամանքներ։ Նույնը, հավանաբար, վերաբերում է ձեր ծխի մարդկանց: Բայց Տերը պատվիրում է Իր ժողովրդին «եղեք մեկ» (հատված 27): Ինչպե՞ս կարող ենք իրականացնել այսպիսի միասնություն։ Ի՞նչ գաղափարներ են ծագում ձեր մտքում, երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 38.24–27 հատվածները: Ինչո՞ւ պետք է միասնական լինենք Աստծո ժողովուրդը լինելու համար։

Այս հատվածների ընթերցանությունը կարող է նաև ոգեշնչել ձեզ մտածել ձեր հարաբերությունների մասին, օրինակ՝ ընտանիքի անդամների, ծխի անդամների և քվորումի կամ դասարանի անդամների հետ: Ի՞նչը կարող է խանգարել ձեզ, որ միասնական լինեք Քրիստոսով: Ինչպե՞ս կարող է Փրկիչը օգնել ձեզ «մեկ լինել»: «A Friend to All» կամ «Love in Our Hearts» (Ավետարանի գրադարան) տեսանյութերը կարող են օգնել ձեզ պատասխանել այս հարցերին: Դուք կարող եք գաղափարներ գտնել Դեյլ Գ․ Ռենլանդի «Քրիստոսի խաղաղությունը վերացնում է թշնամանքը» ուղերձում, Լիահոնա, նոյեմբեր 2021, 83–85։

4:0

A Friend to All

3:14

Love in Our Hearts

Ինչպե՞ս կարող եք օգնել այս խմբերին ավելի միասնական լինել։ Օրինակ, կարող եք ձեր քվորումի, դասարանի կամ ընտանիքի անդամներին բարի գրություն կամ հաղորդագրություն ուղարկել: Ո՞ւմ կցանկանայիք ուղարկել։

Ի՞նչն է ձեզ ոգեշնչում Փրկչի օրինակում՝ Եփեսացիս 2․14, 18–22, 2 Նեփի 26․24–28 հատվածներում:

Տես նաև Քվենտին Լ. Քուք, «Միավորել սրտերը արդարությամբ ու միությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2020, 18-21, «Love One Another», Hymns, no. 308; Թեմաներ և հարցեր, «Հիսուս Քրիստոսի Եկեղեցում պատկանելը», Ավետարանի գրադարան:

երիտասարդ տղամարդիկ Աֆրիկայում

Վարդապետություն և Ուխտեր 38․39, 39-40

Երկնային Հայրը ցանկանում է ինձ տալ հավերժության հարստությունները:

Ձեր կարծիքով, ո՞րն է տարբերությունը «երկրի հարստությունների» և «հավերժության հարստությունների» միջև (Վարդապետություն և Ուխտեր 38․39)։ Ի՞նչ փորձառություններ են ձեզ սովորեցրել գնահատել հավերժության հարստությունները:

Հիշեք սա, երբ կարդում եք Ջեյմս Քովելի մասին 39–40 բաժիններում (ներառյալ բաժնի վերնագրերի պատմական հիմքերը): Մտածեք, թե ինչպես կարող է նրա փորձառությունը կիրառելի լինել ձեզ համար։ Օրինակ՝ հիշեք, թե երբ է ձեր «սիրտն ուղիղ [Աստծո] առաջ» (Վարդապետություն և Ուխտեր 40․1)։ Ինչպե՞ս եք օրհնվել ձեր հավատարմության համար։ Նաև մտածեք, թե ինչ «աշխարհիկ հոգսեր» ունեք։ Ինչպե՞ս են դրանք խանգարում ձեզ «ուրախությամբ» ընդունել Աստծո խոսքը (Վարդապետություն և Ուխտեր 39․9, 40․2)։ Ինչ եք գտնում այս բաժիններում, որոնք ոգեշնչում են ձեզ ավելի հետևողականորեն հնազանդ լինել Աստծուն:

Տես նաև Մատթեոս 13․3–23։

Կիրառեք սուրբ գրությունները ձեր կյանքում: Եղանակներից մեկը, որով դուք կարող եք օգնել սովորողներին տեսնել [սուրբ գրությունների] արդիականությունը, նմանատիպ հարցեր տալն է․ «Դա ինչպե՞ս դա կօգնի ձեզ այն հարցում, որին առնչվում եք այս պահին»: «Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ դա»: «Այս գիտելիքն ինչպե՞ս է փոխում ձեր կյանքը» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 23): Վարդապետություն և Ուխտեր 39–40-ի վերաբերյալ այս վարժության հարցերը մեկ ուրիշ օրինակներ են, որոնք կարող են օգնել մեզ կիրառել այս հայտնությունները մեր կյանքում:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 02

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 37, 38․31-33

Աստված հավաքում է մեզ, որպեսզի օրհնի մեզ

Վարդապետություն և Ուխտեր 38․24-27

Աստված ցանկանում է, որ մենք «մեկ լինենք»

  • Երբ ձեր երեխաների հետ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 38.24-25 հատվածները, խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում գնահատել ձեր եղբորը կամ քրոջը՝ ինչպես ինքներդ ձեզ (տես նաև Մատթեոս 7.12): Օգնեք նրանց կրկնել սուրբ գրությունը, փոխարինելով «իր եղբորը» բառերը միմյանց անուններով:

  • Որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին, թե ինչ է նշանակում «մեկ լինել» (Վարդապետություն և Ուխտեր 38.27), կարող եք օգնել նրանց նկարել մեծ 1 թիվը և զարդարել այն ձեր ընտանիքի կամ դասարանի յուրաքանչյուր անձի անուններով և գծագրերով կամ նկարներով: 1-ի կողքին կարող եք գրել բաներ, որոնք դուք կանեք ավելի միասնական լինելու համար:

  • Կարող եք ցույց տալ որևէ առարկայական դաս, որը ցույց է տալիս, թե իրերն ինչպե՞ս կարող են միավորվել կամ միաբանվել՝ դառնալով մեկ, օրինակ՝ հյուսվածքի կտորները, որոնք ստեղծում են վերմակը կամ բաղադրիչները, որոնցից ստեղծվում է հացը: Այս օրինակներն ի՞նչ են սովորեցնում մեզ մեկ դառնալու մասին՝ որպես Աստծո ժողովուրդ:

Վարդապետություն և Ուխտեր 38․30

Եթե ես պատրաստ եմ, վախենալու կարիք չեմ ունենա

  • Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 38.30 հատվածը, դուք և ձեր երեխաները կարող եք խոսել վերջերս ունեցած փորձառությունների մասին, որոնք պահանջում էին նախապատրաստություն: Ապա կարող եք հարցնել ձեր երեխաներին այն բաների մասին, որոնց Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք պատրաստվենք: Կիսվեք ձեր երեխաների հետ մի փորձառությամբ, որտեղ պատրաստված լինելն օգնեց ձեզ չվախենալ: Կարող եք նաև միասին դիտել «Men’s Hearts Shall Fail Them» տեսահոլովակը (Ավետարանի գրադարան):

3:24

Men's Hearts Shall Fail Them

Վարդապետություն և Ուխտեր 39․6, 23

Ես ստանում եմ Սուրբ Հոգու պարգևը, երբ հաստատվում եմ

  • Կարող եք ցույց տալ մի մարդու նկար, որը հաստատում է ստանում: Խնդրեք ձեր երեխաներին նկարագրել, թե ինչ է կատարվում այդ նկարում: Կարող եք նաև հրավիրել նրանց մատնացույց անել նկարի վրա, երբ նրանք լսեն Սուրբ Հոգին խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 39.6, 23 հատվածներում (կամ նման մի երգում՝ «The Holy Ghost», Children’s Songbook, 105): Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես է Սուրբ Հոգու պարգևն օրհնել ձեզ:

երիտասարդ աղջիկը հաստատվում է

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։