«Մարտի 31-ից ապրիլի 6-ը. «Հիսուս Քրիստոսը կհավաքի իր ժողովրդին». Վարդապետություն և Ուխտեր 29», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 29», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Մարտի 31-ից ապրիլի 6-ը. «Հիսուս Քրիստոսը կհավաքի իր ժողովրդին»
Վարդապետություն և Ուխտեր 29
Թեև Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կազմավորվել էր 1830թ.-ին, ավետարանների բազմաթիվ ճշմարտությունները դեռ պետք է բացահայտվեին, և Եկեղեցու մի քանի հին անդամներ հարցեր ունեին: Նրանք Մորմոնի Գրքում կարդացել էին Իսրայելի հավաքման և Սիոնի կառուցման մասին մարգարեությունները (տես 3 Նեփի 21)։ Ինչպե՞ս դա տեղի կունենա: Այն հայտնությունները, որոնք Հայրամ Փեյջը պնդում էր, որ ստացել էր, շահարկում էին այդ թեման, որը միայն ավելացրեց անդամների հետաքրությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 28)։ Այլ մարդիկ մտածում էին Ադամի ու Եվայի անկման և հոգևոր մահվան մասին։ Տերը 1830 թվականին պատասխանեց այդ հարցին, և Նա այսօր էլ պատասխանում է մեր հարցերին։ «Ինչ էլ որ դուք խնդրեք հավատքով»,- Նա ասաց Սրբերին,- «միաբանվելով աղոթքով, համաձայն իմ պատվիրանի, դուք կստանաք» (Վարդապետություն և Ուխտեր 29․6)։ Իրականում, ինչպես վարդապետությամբ հարուստ հայտնությունն է ցույց տալիս Վարդապետություն և Ուխտեր 29 բաժնում, Տերը երբեմն պատասխանում է մեր հարցերին` տալով մեզ շատ ավելի ճշմարտություն և գիտելիք, քան մենք խնդրում ենք:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Երկնային Հայրը փրկության ծրագիր ունի Իր զավակների համար
Վարդապետություն և Ուխտեր 29 բաժինը բազմաթիվ ճշմարտություններ է ուսուցանում ձեզ համար Աստծո ծրագրի մասին։ Երբ կարդաք, ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում Իր ծրագրի հետևյալ մասերի վերաբերյալ․
-
Նախամահկանացու կյանք (տես 36-37 հատվածները)
-
Արարում (տես 31-33 հատվածները)
-
Ադամի ու Եվայի Անկումը (տես 40-41 հատվածներ)
-
Հիսուս Քրիստոսի Քավությունը (տես 1, 42–43, 46–50 հատվածները)
Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք։ Եթե դա օգտակար է ձեզ համար, կարող եք դրանք պատկերների հետ գրել այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող տրամադրված տարածքում: Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն ազդում ձեր կյանքի վրա:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Փրկության ծրագիր», Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 29․1-28
Հիսուս Քրիստոսը հրավիրում է, որ ես օգնեմ հավաքել Իր ժողովրդին Իր Երկրորդ Գալուստից առաջ
Հիսուս Քրիստոսը խոսում է Իր ժողովրդի հավաքման մասին «ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին» (Վարդապետություն և Ուխտեր 29․2)։ Այդ համեմատությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Ի՞նչ լրացուցիչ մտքեր կամ տպավորություններ են առաջանում ձեզ մոտ, երբ ուսումնասիրում եք հավի և ճտերի նկարազարդումը այս շարադրանքում: Մտածեք, թե ինչ եք զգում այն մտքից, որ Հիսուս Քրիստոսը հավաքում և պաշտպանում է ձեզ:
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 29.1–11 հատվածները, մտածեք հետևյալի մասին.
-
Ում կհավաքեն։
-
Ինչ է նշանակում «հավաքել» Քրիստոսի մոտ։
-
Ինչո՞ւ ենք մենք հավաքվում Նրա մոտ:
Խորհեք, թե ինչու եք ցանկանում, որ այլ մարդիկ հավաքվեն Հիսուս Քրիստոսի մոտ: Ի՞նչ ոգեշնչված եք զգում անել՝ օգնելու համար:
Դուք կարող եք ինքներդ ձեզ տալ նույն հարցերը «Աստծո վկան» (Ավետարանի գրադարան) տեսանյութը դիտելիս կամ հավաքվելու մասին օրհներգ կարդալիս կամ լսելիս, օրինակ՝ «Israel, Israel, God Is Calling» (Hymns, 7): Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է փորձում ուսուցանել ձեզ հավաքման Իր աշխատանքի մասին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Այժմ հավաքը տեղի է ունենում յուրաքանչյուր ազգի մեջ: Տերը հայտարարել է Սիոնի հաստատումը յուրաքանչյուր արքայության մեջ, որտեղ Նա ծնունդ և ազգություն է շնորհել Իր Սրբերին» («Ցրված Իսրայելի հավաքումը»», Լիահոնա, նոյ. 2006, 81)։ Այսպիսի հավաքումն ինչպե՞ս է օգնում մեզ «բոլոր բաներում պատրաստ լինել» Փրկչի Երկրորդ Գալուստին (հատված 8, տես նաև 14–28 հատվածները)։
Տես նաև Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի Հույսը» (երիտասարդների համաշխարհային հավաք, հունիս 3, 2018), Ավետարանի գրադարան, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Պատկանելության վարդապետությունը», Լիահոնա, նոյ. 2022, 53–56, Թեմաներ և հարցեր, «Իսրայելի հավաքը», Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 29․31–35
«Բոլոր բաներն ինձ համար հոգևոր են»
Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 29․31-35 բաժինները, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ առումով են բոլոր պատվիրանները հոգևոր»: Կարող եք թվարկել մի քանի պատվիրան և մտածել յուրաքանչյուրի հետ կապված հոգևոր ճշմարտությունները: Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար վերընթերցումը կարող է օգտակար լինել․ այն ուսուցանում է Աստծո մի քանի պատվիրանների հիմքում գտնվող հավերժական ճշմարտություններից մի քանիսը:
Գիտելիքը, որ «բոլոր բաները … հոգևոր են», ազդո՞ւմ է Աստծո պատվիրանների հանդեպ ձեր վերաբերմունքի վրա։ Հոգևոր իմաստ կամ նպատակ փնտրեք նաև ձեր կյանքի այլ ոլորտներում:
Տես նաև 2 Նեփի 9․39։
Վարդապետություն և Ուխտեր 29․36-50
Հիսուս Քրիստոսը փրկագնում է մեզ Անկումից
Ինչպե՞ս կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 29.36–50 հատվածները, որպեսզի բացատրեք, թե ինչու մենք փրկագնման կարիք ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով։
Ադամի և Եվայի Անկումը աշխարհ բերեց մահը և մեղքը, բայց այն նաև փրկագնման և ուրախության ճանապարհ պատրաստեց Քրիստոսի միջոցով: Մտքում խորհելով այդ մասին, կարդացեք 39–43 հատվածները և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ձեզ ուրախություն են պատճառում: Ի՞նչն է ձեզ տպավորում այն մասին, թե ինչ ասացին Ադամն ու Եվան Անկման մասին Մովսես 5.10–12 հատվածներում:
Տես նաև «Ինչու մենք ունենք Փրկչի կարիք» (տեսանյութ), Ավետարանի գրադարան:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Երկնային Հայրը փրկության ծրագիր ունի Իր զավակների համար
-
Մեզ համար պատրաստած Երկնային Հոր ծրագրի մասին զրույց սկսելու համար դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, երբ մի ժամանակ որևէ ծրագիր եք կազմել, օրինակ՝ ճամփորդության կամ առաջադրանք կատարելու համար: Կարող եք նաև կիսվել ծրագրի օրինակներով, օրինակ՝ մի օրացույց, որի վրա գրված են միջոցառումները կամ որևէ բան պատրաստելու հրահանգներ: Ծրագրերն ինչո՞ւ են օգտակար: Այնուհետև դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչ է ուզում իրականացնել Երկնային Հայրը, և ինչպես է Նրա ծրագիրն օգնում մեզ իրականացնել դա:
-
Դուք կարող եք օգտագործել այս շարադրանքի վերջում գտնվող պատկերները, որոնք կօգնեն ձեր երեխաներին գտնել Վարդապետություն և Ուխտեր 29 հատվածներ, որոնք ուսուցանում են Երկնային Հոր ծրագրի տարբեր մասերի մասին: Կարող եք նաև կտրել պատկերները և խնդրել ձեր երեխաներին դրանք դնել ճիշտ հերթականությամբ: Ինչո՞ւ ենք մենք շնորհակալ այն իրողության համար, որ Երկնային Հայրը ծրագիր ունի մեզ համար: Փրկության ծրագրի մասին իմացությունն ինչպե՞ս է փոխում մեր ամենօրյա կյանքը։
Վարդապետություն և Ուխտեր 29․1-2, 7-8
Հիսուս Քրիստոսը կրկին հավաքում է Իր ժողովրդին Իր գալուստից առաջ
-
Հավը հավաքում է իր ճտերին ստորև բերված նկարը կամ «Ճտերն ու հավերը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կարող է օգնել ձեր երեխաներին պատկերացնել Վարդապետություն և Ուխտեր 29.1–2 հատվածների համանմանությունը: Այնուհետև դուք կարող եք միասին կարդալ այս հատվածները և միմյանց հետ խոսել այն մասին, թե ինչպես է հավը պաշտպանում իր ճտերին, և ինչպես է դա նման այն բանին, ինչ Փրկիչը կարող է անել մեզ համար:
-
Ի՞նչը կոգեշնչի ձեր երեխաներին, որ նրանք օգնեն Փրկչին հավաքել Իր ժողովրդին: Գուցե օգտակար լինի, որ նրանք լսեն ինչ-որ մեկի փորձառությունը, ով «հավաքվել» է Նրա մոտ՝ միանալով Նրա Եկեղեցուն: Օրինակ, ո՞վ է ձեր ընտանիքին ծանոթացրել Եկեղեցու հետ: Ինչպե՞ս ենք մենք օրհնվել, երբ ընդունել ենք Փրկչի կոչը՝ հավաքվելու Իր մոտ: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին հավաքվել Նրա մոտ: (Տես «Ուղերձ երեխաների համար Նախագահ Ռասել Մ. Նելսոնից» [տեսանյութ], ChurchofJesusChrist.org։)
Վարդապետություն և Ուխտեր 29․11
Հիսուս Քրիստոսը կրկին կգա
-
Փրկչի Երկրորդ Գալուստի նկարը (օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հ․ 66) կամ դրա մասին երգը (օրինակ՝ «When He Comes Again,», Children’s Songbook, 82–83) կօգնի ձեզ և ձեր երեխաներին քննարկել Վարդապետություն և Ուխտերը 29․11։ Օգնեք ձեր երեխաներին այդ հատվածի մեջ նկատել այնպիսի արտահայտություններ, որոնք վերաբերում են տվյալ նկարի կամ երգի որևէ մանրամասնության: Միմյանց հետ կիսվեք, թե ինչպիսին է ձեր վերաբերմունքը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ: